Դոմինիկ Վեսը ՝ՀՀ Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալը/կրթական համագործակցության հարցերով կցորդը կրթահամալիրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանում «Օտար լեզուներ» բնագավառի հեղինակային բազմալեզու առարկայական ծրագրերի ներկայացման օրեր են,որի շրջանակներում հյուրընկալեցինք
Դոմինիկ Վեսին՝ ՀՀ Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալին/կրթական համագործակցության հարցերով կցորդին և
Շահումյանի Արտակ Համբարձումյանի անվան հիմնական դպրոցի,Արտաշատի թիվ 5 միջնակարգ դպրոցի ֆրասերենի ուսուցչուհի Գայանե Հայրապետյան Զաքարյանին իր աշակերտների հետ միասին։

«Ծնունդդ շնորհավոր,մեծն Շառլ Ազնավուր»
բաց դասի ընթացքում սովորղները ներկայացրեցին՝

Շառլ Ազնավուրի կյանքն ու ստեղծագործական ուղին
Շառլի հաջողություններն ու հայտնի դառնալը
Շառլը Հայաստանի համար
Շառլ բանաստեղծը(հնչեցին Շառլ Ազնավուրի ֆրանսերեն բանաստաղծություններ)
Շառլի հայտնի մտքերը
«Ազնավուրը Ազնավուրի մասին «գրքից հետաքրքիր մտքեր
Շառլի սերերը
Երաժշտական կատարում Շառլ Ազնավուրի երգացանկից

Հանդիպման տեսանյութն ՝

Оставьте комментарий