Արատեսյան արկածներն ու կապուտակ Սևանը

Արատեսյան բնությունը հրաշալի է,իսկ ճամբարականները իսկական հրաշալիք։Նման ընկերության մասին շատերը կարող են միայն երազել։Օրը սկսում ենք վազքով, նախաճաշում ենք ու անցնում մեր հերթական արկածներին՝ լող , բարձունքի հաղթահարում, վարդավառի ծեսի նախապատրաստական աշխատանքներ,խաղեր ,խարույկի շուրջ երգեր,զրույցներ։Մեր հյուրերը իրենց տպավորությունների մասին են պատմել,ներկայանցնում ենք այն Արատեսի գեղեցիկ բնության գրկում և ու Սևանում նկարահանած փոքրիկ տեսանյութերի տեսքով ։Ավագ դպրոցի սովորողները ներկայացնում են իրենց պատումները՝

Լիլիթ Գաբրիելյան

Մանե Գյոզալյան

Նարե Մամիկոնյան

Մերի Ղազարյան

Կարող եք ծանոթանալ նաև մեր մյուս արկածներին ՝ Ճամփորդություն դեպի Արատես , Օրը կրթահամալիրում Մկնիկցիների հետ, Մենք ու մեր Սևանը

Читать далее

Ճամփորդություն դեպի Արատես

Մենք մի քանի հիանալի օր անցկացրեցինք Արատեսում ։Գեղեցիկ բնությունը ամեն ինչ անում է,որ մեր օրը հիանալի անցնի ։ Ֆրանսիայից ժամանած մեր ընկերների հետ շատ հետաքրքիր է։

Ներկայացնում ենք ֆոտոշարք՝

Ճամփորդություն Փարիզի «ՄԿՆԻԿ» ուս. կենտրոնի սաների հետ Արատես և Սևանի «ԺԱՅՌ» ճամբար

Ճմփորդության ժամանակահատված` Հուլիսի 22-ից 25-ը

Երթուղին՝

  • Մեկնում՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Սևակավան-Զանգակատուն-Արենի-Գետափ-Եղեգիսի կիրճ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես
  • Սելիմի լեռնանցք-Մարտունի-Սևանի ավազան-Հայրավանք- Սևանի «Ժայռ» ճամբար
  • Վերադարձ` Սևանի ավազան, Երևան

Ճամբարի հայրենագիտական կանգառները՝

  • Արենիի շուկա
  • Եղեգիսի կիրճ
  • Սմբատաբերդ
  • Եղեգիս
  • Զորաց վանք
  • Արատեսի վանք
  • Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես
  • Քարավանատուն /Սելիմի լեռնանցք/
  • Սևանա լիճ-Հայրավանք
  • Վերադարձ` Սևան, Աբովյան, Երևան

Մասնակիցներ` Փարիզից ժամանած «Մկնիկ» կենտրոնի սաներ, «Ակներ» հմույթ, սեբաստացի սովորողներ,ֆրանսերենի խմբի սովորողներ

Ճամբարի աշխատակարգ՝

  • մարմնամարզական պարապմունքներ` Հասմիկ Սիմոնյան
  • լող Արատես գետում
  • Արատես ուսումնական կենտրոնի տարածքի խնամք
  • Տեխնոլոգիական աշխատանքներ` Հասմիկ Գրիգորյան
  • պարմունքներ ԱԻՆ աշխատակիցների հետ
  • Ազգային երգ ու պարի ուսումնական պարապմունքներ` Մարինե Մկրտչյան
  • Ֆրանսերեն խաղեր՝ Կարինե Թևոսյան
  • Երեկոյան քննարկումներ

Արշավականճամբարականի անհրաժեշտ պարագաները՝

  • ուսապարկ-քնապարկ
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • մարզական տաք հագուստ և կոշիկներ
  • լողազգեստ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ
  • խոհանոցային սպասք՝ ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ, դանակ
  • ջուր, ճանապարհի բրդուճներ

Մասնակիցներ`

  1. Հասմիկ Գրիգորյան
  2. Հասմիկ Սիմոնյան
  3. Արփի Սահակյան
  4. Սարգիս Մարգարյան
  5. Մարինե Մկրտչյան
  6. Ծովինար Չոլաքյան
  7. Մելինե Չոլաքյան
  8. Նիկոլա Չոլաքյան
  9. Արեն Պողոսյան
  10. Նարե Մամիկոնյան
  11. Մանե Գյոզալյան
  12. Էվա Մայիլյան
  13. Էվա Վարդանյան
  14. Էլզա Խերպեքյան
  15. Արիս Խերպեքյան
  16. Նաթալի Շահնազարյան
  17. Կարինե Թևոսյան
  18. Ինգա Առաքելյան
  19. Մանե Հակոբյան
  20. Մերի Ղազարյան
  21. Անգելինա Արզումանյան
  22. Լիլիթ Գաբրիելյան

Հուլիսի 22 -25 -ը

  1. Հյուրերի դիմավորում Դուբլ Թրի հյուրանոցի մոտ։
  2. Արատեսում զբոսանք -զրույց (Հայաստանի ,կրթահամալիրի և իրենց տպավորությունների մասին)
  3. Խաղեր,երգեր (ճանաչողական,ինտելեկտուալ)
  4. Օգնել մկնիկցիներին հայերենը լավացնել,իսկ սեբաստացիներին՝ ֆրանսերենը։

Մենք Սևանում ենք

Հունիսի 27֊29 Մխիթար Սեբաստցի կրթահամալիրի սովորողները անցկացրեցին Սևանի «Ժայռ»ճամբարում։Եղանակը շատ հաճելի էր և մեզ թույլ տվեց վայելել Սևանի վրանային կյանքը։Սովորողները մեծ հաճույքով մասնակցեցին բոլոր տեսակի խաղերին ու զրույցներին։Երեկոները խարույկ վառեցինք,խաղացինք ինտելեկտուալ խաղեր ու սկսեցինք զրուցել տարբեր բաներից(օրինակ՝ օտար լեզվի կարևորությունը մեր կյանքում,դեռահասություն և այլն)։Ֆրանսերենի խմբի սովորողները հասցրեցին պատրաստել այս տեսանյութը ճամփորդության ընթացքում։