04.12.18-06.12.18

 

1.Կարդալ  և թարգմանել  տեքստի առաջին  մասը 10 TRADITIONS DE NOËL FRANÇAISES

2.Համեմատել երկու երկրների սովորույթները:

04.12.2018

1. Կարդալ հեքիաթի առաջին մասը

2.Թարգմանել հեքիաթի առաջին մասը

Le petit sapin de Noel

Նոր բառեր

Լ՛histoir- պատմություն           servir-ծառայել

le sapin-եղևնի                           vieux-ծեր

qui-ով                                         expliquer-բացատրել

rever-երազել                            l՛expérience-փորձառություն

grandir- մեծանալ                        vouloir- ցանկանալ

pouvoir-կարողանալ                     croire- հավատալ

longtemps -երկար ժամանակ        plaisir- հաճույք

attendre   -սպասել                                          choisir-ընտրել

venir  -գալ                                                les parents-ծնողներ,բարեկամներ

embellir- գեղեցկացնել                              avoir  le coup de foudre-            սիրահարվել

3.Կազմել նախադասություններ նոր բառերով:

4.Conversation .Le sujet est Noël.

5.Petit papa  Noël

Programme pour le décembre(Դեկտեմբերյան նախագիծ)

Լes traditions  de Noël en France

Ֆրանսերենի ընտրությամբ դասընթացի նախագծի մշակում

Նախագիծ `Լes traditions de Noël en France

Այս նախագծի շրջանակներում  մենք պետք է թարգմանենք  հետևյալ   տեքստը 

Նախագծի իրականացման ժամկետները — դեկտեմբեր  ամիս

Նախագծի իրականացնողները — Ֆրանսերենի ընտրությամբ գործունեության 9-11 դասարանի սովորողները՝ Կ.Թևոսյանի ղեկավարությամբ:

Նախագծի ուսումնական նպատակը . Կատարելով այսպիսի աշխատանք՝ աշակերտները ձեռք են բերում թարգմանչական հմտություններ և հարստացնում են իրենց բառապաշարը, որն էլ հիմք է հանդիսանում թեմայի վերաբերյալ հետաքրքիր կարծիքների  արտահայտման համար:Ծանոթանում են ֆրանսիական մշակույթին, սովորում են ձմռանը վերաբերող  բառապաշարը ,ամանօրյա շնորհավորհանքների ձևերը և,իհարկե, չեն մոռանում նամակ գրել ձմեռ պապիկին:

Նախագծի գործնական նպատակը. Ստեղծվում է ֆրանսերեն նյութի  հայերեն  էլեկտրոնային տարբերակը:

Նախագծի իրականացման ընթացիկ աշխատանքների մեթոդական կազմակերպում

Աշակերտները սկսում են մանրակրկիտ աշխատել արդեն ընտրված նյութի վրա: Աշակերտները օգտվում են բազմաթիվ ուսումնական աղբյուրներից , բառարաններից:Նրանք իրենց անհատական ուսումնական բլոգներում տեղադրում են արդեն իսկ ստուգված թարգմանությունները :

Սեբաստացի մայրիկ

 Բնության հրաշալիքներից մեկը մայրանալն է:Ես   նորից զգացի  դա՝ երկորդ անգամ մայր դառնալով:Ճիշտ է, որոշ ժամանակ բացակայեցի աշխատանքիցս ,բայց   երբեք հեռու չմնացի այն ամենից,  ինչ տեղի էր ունենում մեր կրթահամալիրում:Ես սեբաստացի դասավանդողից  դարձա սեբաստացի մայրիկ,քանի որ երկու բալիկներս սովորում  են  կրթահամալիրում:Ասեմ ,որ մի ուրիշ հաճույք է լինել սեբաստացի մայրիկ, վայելել այն ամենը ինչ կոլեգաներս շատ խնամքով ու հաճույքով կազմակերպում էին երեխաների ու ծնողների օրը տոն դարձնելու համար:Չկա էլ ավելի  մեծ նվեր ծնողի համար ,երբ տեսնում ես սեփական երախայիդ աչքերի փայլը,ոգևորվածությունը,կազմակերպվածությունը, ազատ մտածելու ու արտահայտվելու ունակությունը  ու նմանատիպ շատ այլ բաներ, որոնց միասնությունը կերտում է ներկայի և ապագայի  առողջ սերունդ:Սկսել օրը առավոտյան ընդհանուր պարապմունքով՝ երգով ,պարով ,ասմունքով  և ամփոփել շաբաթը մեդիաուրբաթով ,տարբեր ծեսերի մասնակցություն,թթուդրիք, ճամփորդություն և այլն, այս ամենը իմ հետաքրքիր արձակուրդի բաղկացուցիչ մասն են կազմել:Այս ամենի հետ մեկտեղ չեմ մոռացել ժամանակ հատակացնել ինքնակրթությանը:Բոլորս էլ շատ լավ գիտենք,որ այս տարի Հայաստանը հյուրընկալեց ֆրանկոֆոնիայի  17-րդ  գագաթաժողովը և դա հիանալի հնարավորություն էր լեզվակիրների հետ շփման  և տարբեր մշակույթներին մոտիկից ծանոթանալու համար:Երեխաներիս հետ մի լավ պտտվեցինք ֆրանկաֆոնիայի ավանի տաղավարներով ,նրանց ամենից շատ դուր եկան  Քվեբեկի և Կոտ դ՛Իվուարի տաղավարները:Զրույցի ժամանակ շոկոլադ արտադրողը ասեց,որ շատ մեծ ցանկություն ունի  իր արտադրանքը մեր երկրում տեսնելու:Ինձ ամենից շատ դուր եկավ նաև այն երևույթը ,որ օտարերկրացիներից  ոմանք  շատ լավ տեղեկացված էին մեր երկրի մշակույթին և խոհանոցին:Ինձ համար ֆրանսերենս կիրառելու հիանալի օրեր էին:Այս տարի ամռանը ունեինք հյուրեր ֆրանսիայի Լիոն քաղաքից և ես էլ նրանց գիդն էի:Գնացինք Սևան,Դիլիջան,Տաթև, Ջերմուկ,Նորավանք և այլն:Ես նաև Ֆրենսերեն դասվանդողների ասոցիացիայի անդամ եմ :Նրանցից էլ տեղեկանում եմ մեր ոլորտին վերաբերող բոլոր նորություններին:Օնլայն հարթակում կա ֆրանսերեն դասավանդողների մի խումբ ,որտեղ մենք միմյանց ենք փոխանցում  մեր փորձը, մտահոգությունները ,առաջարկությունները   և փորձում ենք գտնել լուծումներ:Օգնել եմ ֆրանսերեն  սովորել ցանկացողներին սովորել ֆրանսերեն և հանձնել TCF և Delf քնությունները:Շատ եմ կարևորում Ալիանս Ֆրանսեզի դերը  ֆրանսերենի  դասավանդման ոլորտում,ես մինչ բալիկիս ծնվելը մասնակցել եմ  Crefeco-ի կազմակերպած վերապատրաստամնը:Սկսել եմ Դանիել Պենակի Դպրոցական տառապանք գրքիս թարգմանությունը,որը ցավոք սրտի կիսատ էի թողել:Այս ընթացքում Ֆրանսերեն գրքերն ու ֆիլմերը քնել չսիրող բալիկիս կողքին  լավագույն զբաղմունքս են եղել:

Le plan d’étude 2018-2019

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ֆրանսերեն
Առարկայական ծրագիր
2018-2019 ուստարի
Ծրագիրը նախատեսված է հանրակրթական միջին և ավագ դպրոցի ընտրությամբ երկրորդ և երրորդ օտար լեզու սովորել ցանկացող աշակերտների համար:

 

Նպատակը
Կրթության ոլորտում հարկ է խթանել ոչ միայն յուրաքանչյուր անհատի ստեղծագործական ներուժի զարգացմանը , այլև նրանում հարգալից վերաբերմունք դաստիարակել այլոց ազգային արժեքների հանդեպ, սովորեցնել նրան ճանաչել ու գնահատել աշխարհն իր բազմազանության մեջ:
Լեզվի միջոցով են նյութականանում ու սերնդից սերունդ փոխանցվում ազգային մշակույթի և ազգային մտածողության յուրահատկությունները: Լեզուն է , որ ապահովում է լիարժեք հաղորդակցություն :
Ծրագիրը նպատակ է հետապնդում`
զարգացնել հաղորդակցական հմտություններն ու ունակությունները` գործածելով ուսուցանման չորս հիմնական տարրերը  ունկնդրումը, խոսելը, կարդալը և գրելը (comp. orale, comp. écrite, prod. orale, prod. écrite).
հարստացնել բառապաշարը ակտիվ և պասիվ թարգմանությունների միջոցով
ֆրանսիալեզու տեղեկատվական աղբյուրներից օգտվելու ունակություն
օգնել սովորողին իր հետագա մասնագիտության ընտրության գործում: Բովանդակություն
Ֆրանսերենի այբուբեն
Ներկայանալ և ծանոթանալ(Bonjour, je m’appelle ….)
Լեզուներ (je parle francais,anglais, espagnole portugais. Etc…)
Իմ ընկերները (անձի նկարագրություն)( il est joli, grand , brun etc.)
Իմ նախասիրությունները (երգ—երաժշտություն, համակարգչային խաղեր, ընթերցանություն)(j’aime la musique classique,moderne)
Ծննդյան տարեդարձ (Bon anniversaire)
Գնումներ(combien ça coûte?)
Պահանջել հաշիվը(L’addition s’il vous plait)
Հագուստ
Տարվա եղանակներ
Շաբաթվա օրեր ,ամիսներ
Ժամանակ
Հասցե ( ùաղաքը, թաղամասը, բակը)
Կողմնորոշվել տեղանքում(Ou se trouve le bâtiment A?)
Իմ դպրոցը (“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիր)
Ամառային և ձմեռային արձակուրդներ
Ճանապարհորդություն
Ժամանց
Ես և իմ շրջապատը
իմ ընկերները
Իմ ընտանիքը
Իմ բնակարանը
Հեռախոսային խոսակցություններ
Այցելություն բժշկին
Սպորտ
Նախաճաշ, ճաշ, ընթրիք
Իմ օրը
CV –ի կազմում

Ուսում և աշխատանք
Սնունդ, բաղադրատոմսեր, խոհարարություն
Սպորտ, առողջութլուն, բժշկություն
Մշակույթ, ավանդույթներ, սովորույթներ
Ֆրանկոֆոնիա
Երիտասարդներ և մեծահասակներ
Շրջակա միջավայրը և նրա պահպանումը
Գլոբալ խնդիրներ`գլոբալ տաքացում, աղետներ, կենդանական աշխարհ և բնություն
Ֆրանսիական գրականությունից տարբեր ստեղծագործություններ, թարգմանություններ`գրքերից, թերթերից, տարբեր կայքերից:

Այս ծրագրում քերականությունը ուսուցանվում է այնքանով , որքանով ,որ անհրաժեշտ է հաղորդակցություն ապահովելու համար: Քերականական կանոնների իմացությունը անօգուտ է , եթե մարդ չի կարողանում խոսքում կիրառել:
Գոյականի հոգնակի թվի կազմումը –s
Անորոշ և որոշյալ հոդերի գործածումը le , la, un ,une,du, des, au, aux, du ,de la ,de l’.
ածականներ (սեռ, թիվ, համեմատության աստիճան)
Ածականի համաձայնացում
Դերանուն անձնական, ստացական, ցուցական, հարցական
en ,y դերանունների գործածում
Etre և avoir բայերի խոնարհում
Առաջին խմբի բայերի խոնարհումը ներկա ժամանակով
Իգական և արական սեռ
c’est +nom propre կառույցը
nom+ de +nom կառույցը
Հարցական նախադասություններ.
Հարցերի տիպերը
Ստորոգյալի համաձայնեցումը ենթակայի հետ դեմքով և թվով
Vouloir, savoir ,pouvoir բայերի խնարհում
Ժխտական նախադասություն( ne +verbe +pas)
Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասությունների հարցական և ժխտական ձևերի կազմումը և կարճպատասխաններ տալը
Հրամայական նախադասությունների կազմումը և գործածումը
Հատուկ հարցերի կազմումը և գործածումը
Il y a+nom singulier ou nom pluriel
Շաղկապներ
Թվական
Քանակական և դասական թվականներ
Aller, prendre բայերի խոնարհում
Je voudrais +nom, Je voudrais +verbe
Անցյալ անկատար
— Eau վերջավորություն ունեցող բայերի հոգնակի թվի կազմություն
Voir , venir
C’est ici, voici, voila
2-րդ խմբի բայերի խոնարհում
Նախդիրներ a,de,en,dans,par,pour,contre,entre,sur,sous,sans, devant etc.
3-րդ խմբի բայերի խոնարհում Faire,sortir,attendre
Դերանվանական բայերի խոնարհում
Il impersonnel, falloir, devoir
Les noms de pays
Beaucoup de , peu de
Ապառնի ժամանակաձև
Անցյալ կատարյալ
Ծրագրում ուսուցանումը կատարվում է գործածելով չորս հիմնական հմտությունները` տեսալսողական, խոսքային և գրավոր: Բոլոր այս հմտությունները նպաստում են ազատ հաղորդակցմանը:

 

 

Ուսումնական նյութի ավարտից հետո սովորոռները կարող են`
· հասկանալ և տալ տեղեկատվություն, երբ հարցնում են անունը, ազգանունը, տարիքը և հասցեն:
· նկարագրություն կատարել
· ներկայացնել ինքն իրեն, ընկերներին
· խոսել դպրոցի մասին,
· խոսել սիրելի զբաղմունքի մասին
· լրացնել պահանջները հարցաթերթիկի
· պատմություն պատմել` օգտվելով պատկերներից
· նկարագրել առօրյա կյանքը
· կարճ նկարագրել որևէ նախագիծ
· բացատրել իր ընտրության պատճառը
· գրել պարզ էլեկտրոնային նամակ կամ բացիկ լրացնել
· ինքնուրույն նախադասություններ կազմել իրական կամ երևակայական անձանց մասին
· Կարդալ և տեքստից հանել անհրաժեշտ տեղեկատվությունը։
· կազմել պարզ ընդարձակ նախադասություններ
· անել հրավերներ և պատասխանել
· Կարդալ և հասկանալ շնորհավորանքներ, հրավերներ
· նկարագրել տարվա եղանակները
· պատասխանել ընթերցված տեքստի բովանդակությանը վերաբերող ընդհանուր հարցերին
· երկխոսություն վարել ընտանիքի, առօրյայի, դպրոցական կյանքի գնումների, ապրելու վայրի մասին
· Կարդալ պարզ ոճով գրված կենցաղային հարցերի մասին նամակ
Սովորողները մասնակցում են Կրթահամալիրի տոնացույցով որոշված միջոցառումներին`

Օրացույց 2018-2019 ուսումնսական տարի

Օգոստոսի 21-24 — Մանկավարժական բաց ճամբար
Սեպտեմբերի 3 — ուսումնական 1-ին շրջանի պարապմունքների մեկնարկ կրթահամալիրի դպրոցներում, Քոլեջում
Սեպտեմբերի 4 — կրթական շքերթ. համերգ
Սեպտեմբերի 4-8 — նախագծային ուսուցման ստուգատես. հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական 12-րդ հավաք. շուրջտարյա, ուսումնական առաջին շրջանի նախագծերի ներկայացում և մեկնարկ
հոկտեմբերի 7-12-Ֆրանկոֆոնիայի 17-րդ  գագաթաժողով
Հոկտեմբերի 2-14 — Գրաբարի օրեր. թարգմանչաց տոն
Նոյեմբերի  13-18 — Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը
Դեկտեմբերի 18-22 — ամանորի ուսումնական նախագծեր
Դեկտեմբերի 25-29 — մանկավարժական աշխատողների ձմեռային դպրոց
Դեկտեմբերի 25 — 2018թ. հունվարի 7 — «Ուսումնական ձմեռ» նախագիծ
Հունվարի 8 — ուսումնական երկրորդ շրջանի մեկնարկ
ունվարի 8-26 — նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում
Հունվարի 15-19 — գիտագործնական ամենամյա հավաք՝ հեղինակային կրթական ծրագրերի ներկայացում. կլոր սեղաններ, համերգ-ցուցադրություններ
Փետրվարի 5-մարտի 16 — «Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» ստուգատես. ընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատես

Մարտի 5-ապրիլի 7 -«Ձոն». տեխնոլոգիական նախագծերի ստուգատես
հասարակագիտական նախագծերի ստուգատես

Մարտի 20ապրիլի 30 – Ֆրանկոֆոնիայի օրեր

Ապրիլի 23-27 – Հանրակրթական էկոտուր, հայրենագիտական-էկոլոգիական նախագծերի ստուգատեսի մեկնարկ

Մայիսի 29-հունիսի 8 — հանրակրթական ամառային ճամբարներ

La suite

21.

Կարճ ասած ,մենք ինչ որ բան  դառնում ենք:Բայց այդքան էլ չենք փոխվում:

Մնում ենք այն, ինչ որ կանք:Եվ ահա հենց այս երկրորդ հատվածի ավարտին  ես սկսում եմ կասկածել:Կասկած այս գրքիս անհրաժեշտության վերաբերյալ, արդյոք ես ունակ էի այն գրելու,կասկած  ինքս իմ նկատմամբ,կասկած,որը շուտով ծաղրական նկատառումներով կծավալվի   ողջ  աշխատանքիս և կյանքիս վրա:Չարորակ ուռուցքի նման աճող կասկած:Այդպիսի բան ինձ հետ հաճախ էր պատահում:

Եվ չնայած այն բանին,որ այդ նոպաները ծույլիկությանս թողած ժառանգությունն էին ,ես դրանց ոչ մի կերպ չէի հարմարվում: Մարդ միշտ կասկածում է առաջին անգամ,իսկ ահա իմ կասկածը կործանարար բնույթ ուներ: Այն դառնում եմ նորից այն վատ սովորող աշակերտը,որի մասին փորձում եմ գրել:Այդ սիմպտոմները լիովին համապատասխանում են էտասներեք տարեկանում  ինձ մղում էր դեպի իմ բնական հակմանը:Ես  դիմադրում եմ ,բայց օրստօրե ես ունեցածներիս՝ երազկոտություն,թափթփվածություն, ցրվածություն, մելամաղձություն ,նևրոզ,մռայլ բավականություն , տրամադրության անկում, ողբ և վերջապես համակագիչի էկրանի առաջ շշմած,ինչպես այն ժամանակ տանը հանձնարարված վարժությունների և ստուգողական աշխատանքների առաջ:՛՛Ես այստեղ եմ ,ես ոչ մի տեղ չեմ գնացել՛՛,- ծիծաղում է ծույլիկը:Ես վեր եմ բարցրացնում աչքերս:Հայացքս հառնում է հյուսիսային Վերկորին:Հորիզոնում ոչ մի տուն ,ոչ մի ճանապարհ,ոչ ոք չկա:

Քարքարոտ դաշտեր ՝ցածր լեռներով շրջապատված,որտեղ ամենուր տարածվում էին հաճարենիները  անաղմուկ փետրափնջերի նման: Եվ այս ողջ դատարկության վրա   սպառնալիքի անսահման մեծ ամպ էր կախված:Տեր Աստված, որքան եմ ես սիրում այս պատկերը:Իրականում սա հենց այն  փախուստն էր, որի մասին ես խնդրում էի ծնողներիցս: Սա այն  հորիզոնն է ,որի շրջանակներում ոչ մեկ ոչ ոքի բացտրություն չի տալիս: (Միայն այս փոքրիկ  նապաստակն  իր խողովակից կարող է տեսնել այն) :Անապատում փորձության է ենթարկում ոչ թե  սատանան,այլ հենց անապատը: Փորձություն,որը բնական է բոլոր լքվածների համար:

Դե լավ ,հերիք է  հիմարանաս,անցի՛ր   աշխատանքի:

 

22

 

Եվ անցնում եմ աշխատանքի:Տող տողի հետևից շարունակում ենք ինչ որ բան դառնալ այս գրքի հետ միասին,որը գրում եմ:Մենք ինչ որ բան դառնում ենք: Մեկս մյուսի հետևից ինչ որ բան ենք դառնում:

Հազվադեպ է պատահում այնպես,ինչպես ,որ մենք ենք մտածում,բայց  մի բան հաստատ է՝ մենք ինչ որ մի բան դառնում ենք:

Անցյալ շաբաթ  ,կինոթատրոնից դուրս գալուց  ,մի փոքրիկ աղջնակ ՝ ինը տաս  տարեկան շնչակտուր հասնում է ինձ .

– Պարոն,պարոն:

Ի՞նչ   է  պատահել :Անձրևանոցս եմ մոռացե՞լ կինոյում: Ժպտադեմ  հայացքով  փոքրիկը  մատով ցույց է տալիս  մի մարդու ,որը փողոցի մյուս կողմից  մեզ էր նայում:

– Պարոն նա իմ պապիկն է:Պապիկը  մի փոքր ամաչկոտ  ողջունում է ինձ  :

-Նա  չի համարձակվում ձեզ բարևել, բայց դուք եղել եք  նրա  ուսուցիչը:

— Գրողը տանի , պապիկ:Ես եղել եմ նրա պապիկի ուսուցիչը…էհ,այո,այսպիսով  մեզնից ինչ որ բան դուրս է գալիս:

Չորրորդ դասարանում  բաժանվում եք մի հիմար աղջնակից ,որը իրեն հենց այդպեսին  էր համարում («Ի՜նչ հիմար էի ես »), իսկ  քսան տարի անց Այաչո  փողոցում ձեզ  ձայն է տալիս  ուրախությունից փայլող դեմքով մի երտասարդ կին  բացօթյա սրճարանում նստած.

– Պարոն մի դիպչեք անցնող կավալերի  ուսին:

Դուք կանգ եք առնում, շրջվում եք,երիտասարդ կինը ձեզ ժպտում է  և դուք  արտասանում եք Ծառուղիի   շարունակությունը՝ Սյուպերվելի  բանաստեղծությունը,որն ըստ   երևույթին  երկուսիդ   էլ  ծանոթ էր:

Նա կվերադառնա

Գիշեր կլինի

Անաստղ մի գիշեր

Առանց ամպի մի կաթիլի

Նա ծիծաղում է և հարցնում է.

Այդ դեպքում ի՞նչ կպատահի ողջ երկնքի հետ

Լուսնի լույսի

Եվ արևի ջերմության:

Եվ դուք պատասխանում եք այդ կնոջ ժպիտի մեջ հայտնված այն  կամակոր  երեխային ,որին դուք մի ժամանակ ստիպում էիք անգիր սովորել այս բանաստեղծությունը:

 

Սպասեք այնքան,մինչև  որ մի ուրիշ ասպետ

Այնքան ուժեղ,որքան առաջինը

Կհամաձայնի անցնել այդտեղով :

 

Փարիզում ընկերներիս հետ սրճարանում խոսում եմ:Հարևան սեղանի մոտ նստած տղամարդը   ուշադիր նայում է ինձ և մատով ինձ է ցույց տալիս:Ես նայում եմ նրան և հայացքով հարցնում եմ  ,թե ինչ է նրան հարկավոր:Եվ նա ինձ դիմում է մի անունով ,բայց ոչ իմ անունով .

– Դոն Սեգունդո   Սոմբրա  : Այդ կերպ  նա   ստիպում է ինձ շատ արագ թռիչք կատարել դեպի անցյալ:

– Դու,դու սովորել ես ինձ մոտ 1982-ին :Հինգերորդ  դասարանում:

– Ճիշտ այդպես,պարոն:Եվ հենց այդ տարի էլ  դուք մեզ համար կարդացիք արգենտինացի գրող Ռիկարդո Գիրալդեսի ՛՛Դոն Սեգունդո Սոմբրա՛՛ վեպը:

Ես չեմ հիշում այս պատհաբար հանդիպած աշակերտներիս ազգանուները,նույնիսկ նրանց դեմքերը,բայց բանաստեղծության հենց առաջին տողից,նշած գրքի հենց առաջին վերնագրից ,կոնկրետ դասի մասին արված առաջին մեջբերումից,ինչ որ մի բան վերականգնվում է այն պատանու մասին,որը չէր ուզում կարդալ կամ էլ այն փոքրիկ աղջնակի մասին,որը պնդում էր,որ ոչինչ չէր  հասկանում  և այդ ժամանակ ես նրանց հիշում եմ այնքան հստակ,որքան Սյուպերվիլի բանաստեղծությունը կամ Սեգունդո Սոմբրայի անունը,որոնք չգիտես թե ինչու չեն ենթարկվել ժամանակի քայքայիչ ազդեցությանը: Նրանք մնում են միևնույն  ժամանակ և այն վախեցած աղջնակը ,և այն կինը,որն իր սերունդի վառ ներկայացուցիչն էր,և այն համառ տղան,և այն զինվորական օդաչուն,որը կարդում էր ՝թռչելով ավտոպիլոտով օվկիանոսների վրայով :

Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ,մարդ համոզվում է,որ նոր կյանք է սկսվել, այնքան անկանխատեսելի,որքան  ամպի ձևը:

Միայն չերևակայեք,թե դուք ուսուցիչ դառնալով ,ազդել եք այդ ճակատագրերի վրա: Ես նայում եմ գրպանի ժամացույցիս,որն ինձ կինս՝ Միննան, էր նվիրել  վաղուց անցած տարդարձիս և որից ես երբեք չեմ բաժանվում:Այս տեսակի կափարիչով ժամացույցները անվանում են գրպանի ժամացույց:Այսպիսով ես նայում եմ գրպանի ժամացույցիս և ահա սահում եմ տասնհինգ տարի հետ   լիցեյ H, սենյակF,  որտեղ ես հսկում եմ ,թե ինչպես են վաթսուն աշակերտ՝ առաջին և ավարտական դասրանի ապագայի լռության մեջ  պատասխանում  քննությանը: Բոլորը  գրում էին ,բացի իմ աջ կողմում երրորդ կամ չորրորդ   շարքում հենց պատուհանի մոտ նստած  Էմանուելից: Մաքուր թուղթը դիմացը նստած,սավառնում էր ինչ որ տեղ:Մեր հայացքները խաչվեցին:Իմ հայացքը բավականին տպավորիչ  էր: Դե ի՞նչ:Դատարկ թու՞ղթ:Գուցե՞ ժամանակն է,որ սկսես:Էմանուելը ինձ նշան է անում ,որ մոտենամ:Նա սովորել է ինձ մոտ երկու տարի առաջ:Նա խորամանկ ,ակտիվ,ծույլ,հնարամիտ,զվարճալի և վճռական էր:Եվ ահա նկատելի դատարկ սպիտակ թուղթ:Ես փորձում եմ մոտենալ ,որպեսզի հանդիմանեմ  նրան,բայց վերջինս  անմիջապես դադարեցնում է նախատինքներիս շարքը ծանր հոգոցով.

—Պարոն,Եթե դուք միայն իմանաիք,թե ոնց եմ այս ամենից ձանձրացել: Ինչ է հարկավոր անել նման աշակերտի հետ:Սպանե՞լ տեղում :Պահը հարմար չէր,և այդ պատճառով ես միայն հարցնում եմ.

 

– Կարելի է իմանալ ,թե ինչն է քեզ հետաքրքրում:.

-Սա,- պատասխանում է  վերադարձնելով ինձ   գրպանի ժամացույցս,որը նա   քիչ առաջ աննկատ թռցրել էր:

–Եվ սա ,ավելացնում է նա ՝ վերադարձնելով ինձ գրիչս

– Գրպանահա՞տ:Դու  գրպանահատ ես ուզու՞մ դառանալ :

– Աճպարար,պարոն:

.

Ազնիվ խոսք ,նա հենց աճպարար էլ դարձավ ,նույնիսկ հայտնի,և ես բնավ ոչինչ չեմ արել:

Այո, երբեմն այնպես է պատահում ,որ մեր պլաները ,կոչումները իրականանում են,իսկ ապագան պահում է իր տված խոստումները:Ընկերներիցս մեկը ինձ  ռեստորան է հրավիրում  և վստահեցնում ,որ ինձ  այնտեղ անակնկալ է սպասվում : Գնում եմ  այնտեղ:Մեծ անակնկալ էր:Ռեմին էր՝ ռեստորոնի շեֆ խոհարարը:Նա իր մետր ութանասուն բոյով և սպիտակ գլխարկով բավականին տպավորիչ էր:Սկզբում ես նրան չէի հիշում, բայց նա թարմացրեց  հիշողությունս դիմացս դնելով քսանհինգ տարի առաջ իր գրած և իմ ստուգած շարադրությունը :

13միավոր /20-ից. Թեման`  Ինչպիսին կլինեմ ես քառասուն տարեկանում՛՛: Ահա իմ առջև կանգնած է քառասունամյա մի տղամարդ ՝ ժպտերես և մի  փոքր վախեցած իր ծեր ուսուցչի ներկայությունից,նա հենց այն տղամարդն է,որին  իր շարադրության մեջ  նկարագրել էր  այն ժամանակվա  տղան.շեֆ խոհարար այն ռեստորանում,որի խոհանոցը նա համեմատում էր բաց ծովի վրա գտնվող  մարդատար նավի մեքենաների սրահի հետ: Ստուգողը գնահատել էր կարմիրով գրիչով և ցանկություն էր հայտնել  մի օր նստել այդ ռեստորանի սեղանի շուրջը:

Նման իրավիճակում դուք չեք ափսոսում ,որ հենց այն նույն ուսուցիչն եք եղել և որը հիմա այլևս չեք: Մենք դառնում ենք, ինչ որ  մի  բան  դառնում ենք  մեր հնարավորությունների շրջանակում և ինչ որ մի բան դառնալով մի օր կրկին հանդիպում ենք :

Օրինակ Իզաբելլան ,որին ես անցյալ շաբաթ հանդիպեցի  թատրոնում , գրեթե քառասուն տարեկան զարմանալիորեն նման  էր այն տասնվեցամյա  աղջնակին,որին ես դասավանդել եմ :Նա հայտնվեց իմ դասարանում դպրոցից երկրորդ անգամ հեռացնելուց հետո:. (« Երկու  հեռացmւմ երեք տարում ») :Ներկայումս խելացի ժպիտով լոգոպետ է:

Ինչպես մյուսները, նա ինձ հարցնում է.

–Հիշո ւմ եք այսինչին կամ այնինչին:

Ափսոս, իմ աշակերտներ, անիծյալ հիշողությունս հրաժարվում է մտապահել  հատուկ անունները: Այդ անուների սկզբնատառերը   շարունակում են ճանապարհս փակել :.Ամառային արձակուրդների ընթացքում արդեն իսկ  մոռանում էի ձեր անունների մեծ մասը, իսկ այստեղ արդեն տարիներ են :Ի՞նչ եք դուք ուզում: Ուղեղս ենթարկվում է մի տեսակ  մշտական  դատարկման,որի արդյունքում  բացի ձեր ազգանուններից ,ջնջվում էին նաև  գրողների անուները ,գրքերի վերնագրերը ,որոնք ես կարդում էի,ֆիլմերի անվանումները,որոնք ես նայում էի,քաղաքները,որոնք ես այցելում էի,գինիները,որոնք խմում էի:Սա բնավ չի նշանակում  ,որես ձեզ մոռացության եմ  մատնում:Թող որ ես ընդամենը հինգ րոպե կրկին ձեզ նայեմ  և Ռեմիի վստահող դեմքը, Նադիայի բուռն ծիծաղը,Էմանուելի խորամանկ հայացքը,Կրիստիանի մտախոհ սիրալիրությունը, Ակսելի կենսուրախությունը,Արտուրի չօքսիդացող լավ տրամադրությունը   ինձ հանդիպած   նախկին աշակերտ տղամարդու կամ կնոջ  մեջ կարթնացնի իրենց նախկին ուսուցչին ճանաչելու հաճույքը:Այսօր ես կարող եմ ձեզ խոստովանել,որ ձեր հիշողությունը  շատ ավելի արագ և  հուսալի  է,քան իմը,նույնիսկ այն ժամանակ,երբ  մենք միասին սովորում էինք  շաբաթվա տեքստերը,որոնք մենք պետք է կարողանաինք  իրար ասել տարվա ցանկացած պահի:Միջին հաշվով, մի երեսուն տարատեսակ տեքստեր,որոնց մասին Իզաբելլան հպարտությամբ հայտարարում է.

– Ես ոչ մեկը չեմ մոռացել պարոն!

– Կարծում եմ դոքւ ունե՞ք նախընտրած տեքստեր:

– Այո,օրինակ այս մեկը,որի մասին դուք դեռ այն ժամանակ ասում էիք,որ մենք այն ունակ կլինենք հասկանալու վաթսուն տարուց:

Եվ նա սկսում է արտասանել այն տեքստը ,որն իսկապես համապատասխանում է ՛՛Դառնալ՛՛գլուխը ավարտին հասցնելու  համար:

Պապիկս սովորություն ուներ ասել. « Կյանքը զարմանալիորեն կարճ  է:. Հուշերումս այն այնքան ամուր է մնացել այսօր,որ ես դժվարությամբ եմ հասկանում ,օրինակ թե ինչպես երիտասրդ տղան կարող է վճռել ձիով գնալ մոտակա գյուղը՝ չզգուշանալով,որ առանց որևէ դժբախտ պատահարի,հենց այդ զբոսանքի համար իրեն չի բավականացնի առանց բախման ընթացող  իր ողջ սովորական կյանքը. » :

Իզաբելլան խոր հարգանքով հայտնում է  հեղինակի անունը. Ֆ.Կաֆկա:Եվ հստակեցնում է.– Ձեր  սիրած Վիալատայի թարգմանության մեջ :

III.

Դան  կամ «մարմնավորման եղանակի » ներկա  ժամանակաձև

Դա ինձ մոտ երբեք չի ստացվի:

1.

 

– Դա ես երբեք չեմ կարող ,պարոն:

– Ի՞նչ ես ասում:

– Դա ինձ մոտ   չի  ստացվի:

– Ո՞ւր ես դու ուզում գնալ:

– Ոչ մի տեղ:Ես ոչ մի տեղ  չեմ ուզում գնալ:

– Ուրեմն ինչի՞ց  ես   դու  վախենում:

– Ես դա չէի ուզում ասել:

– Ի՞նչ ես ուզում դու ասել:

–Որ դա ինձ  մոտ երբեք չիստացվի  և վերջ:

– Գրիր դա մեզ համար գրատախտակի վրա.  « Դա ինձ  մոտ երբեք չիստացվի  ».

Դա ինձ մոտ երբեք չի ստացվի😦 Je ni ariverai jamais.)

— Դու սխալ ես գրել ni-ին:Դա ֆրանսերենում ժխտական մասնիկ է n’y:

Ուղղի՛ր: N’y –ին այստեղ գրվում էապթարցով: Իսկ ariverai-ն ֆրանսերենում գրվում է  երկու r-ով:

Դա ինձ մոտ երբեք չի ստացվի (Je n’y arriverai jamais).

– Լավ ,իսկ ի՞նչ է նշանակում  այդ  « դա »-ն ըստ քեզ:

– Չգիտեմ:

– Ի՞նչ է դա   նշանակում:

– Չգիտեմ:

– Այսպիսով , պետք է իմանանք, թե դա ինչ է նշանակում ,որովհետև հենց այդ « դա»-ն է,որ քեզ վախեցնում է:

– Ես չեմ վախենում:

–  Չե՞ս վախենում:

– Ոչ:

– Չե՞ս վախենում,որ քեզ մոտ ոչինչ չի ստացվի:

– Ոչ , ինձ համար միևնույն է:

— Ների՞ր:

— Միևնույնէ,այսինքն թքած ունեմ:

—Դու թքած ունես ,որ քեզ մոտ ոչինչ չի ստացվում:

— Ես թքած ունեմ ու վերջ:

— Եվ դու կարո՞ղ ես  դա գրել գրատախտակին:

— Ի՞նչը, ես թքած ունեմը:

— Այո:

Ես թքած ունեմ: (Je mens moque) .

—M   ապաթարց  en:Այստեղ  դու գրել ես  ստել բայը( mentir ) առաջին դեմք ներկա ժամանակաձևով:

— Լավ, այդ  «դա»-ն  — խոսքի ի՞նչ մաս է:

— Այդ   « դա»-ն ի՞նչ է:

-Ես չգիտեմ :

III.

III.

3.  Քերականական թերությունները շտկվում են քերականությամբ,ուղղագրական սխալները՝ ուղղագրական վարժություններով ,ընթերցելու հանդեպ վախը հաղթահարվում է ընթերցանությամբ, չհասկանալու վախը՝ տեքստի մեջ ընդգրկմամբ,իսկ մտածելու սովորությունը առաջանում է տվյալ թեմայի շուրջ մտածելով,որով զբաղվում ենք այդ պահին ,այդտեղ,այդ դասի ժամանակ,դասարանում,որտեղ ,որ  գտնվում ենք:

Ես այս համոզման եմ եկել դեռևս իմ դպրոցական տարիներին:.Այս առիթով ինձ շատ խրատներ են տվել,հաճախ փորձել են սիրալիրությամբ ինձ ստիպել արձագանքել,քանի որ  ուսուցիչների շրջանում բարի մարդկանց պակաս չկա:Ահա,օրինակ քոլեջի տնօրենը ,որտեղ ես ընկա մեր տան թալանից հետո:Նա  նավաստի է,նախկին նավապետ՝ օվկիանոսներում կոփված համբերությամբ, ընտանիքի հայր և կնոջ համար հոգատար ամուսին,որն ասում էին ,թե հիվանդ է ինչ որ առեղծվածային հիվանդությամբ:

Շատ ուժեղ մի տղամարդ ,որը զբաղված էր և՛ իր ընտանիքով ,և՛ ինտերնատով,որտեղ իմ նմանների պակաս չկար:Այնուամենայնիվ որքան ժամանակ է ծախսել նա ,որպեսզի ինձ համոզի որ ես բնավ էլ այն հիմարը չէի,ինչ կարծում էի   և  Աֆրիկա փախչելու  իմ երազանքները ինքս ինձնից փախուստի փորձեր էին և որ բավական էր միայն շատ լուրջ աշխատել,որպեսզի տարակուսանքներս չխանգարեին ունակություններիս :Ես գտնում էի,որ շատ սիրալիր էր նման մարդու կողմից,ով ուներ այդքան շատ հոգս,  իմ հանդեպ  նման ուշադրություն  ցուցաբերելը և ես խոստացա խելքս գլուխս հավաքել ,այո,այո, անմիջապես :Միայն ,երբ  ես հայտնվում էի մաթեմտիկայի դասին կամ նստում էի երեկոյան բնագիտության գրքի առաջ առաջադրանքները կատարելու ,մեր խոսակցությունից ձեռք բերված անհաղթահարելի վստահությունից ոչինչ չէր մնում:Պատճառն այն էր,որ մենք  պարոն տնորենի հետ չէինք խոսել ոչ հանրահաշվից,ոչ ֆոտոսինթեզից  այլ միայն կամքի ուժից ,կենտրոնացումից,մենք խոսել էինք իմ մասին,իմ ՝ով լիովին ունակ էր առաջ գնալ ,նա վստահ էր դրանում ,եթե միայն ինչպես հարկն էր գործի անցնեի: Եվ այդ եսը ՝լցված անսպասելի հույսով,երդվում էր աշխատել և այլևս ոչինչ չհորինել,բայց ,ցավոք, տաս րոպե հետո , բախվելով մաթեմատիկայի հանրահաշվին,նա դատարկվում էր օդապարիկի պես,իսկ երեկոյան դասերին պատրաստվելիս նա հրաժարվում էր հասկանալ բույսերի անբացատրելի ցանկությունը ածղաթթու գազի նկատմամբ ,որը ստանում էին  ինչ որ  տարօրինակ քլորոֆիլի միջոցով:.Ես նորից դառնում էի նախկին անպետքը,որն ունակ չէր  երբևէ ինչ որ բան  հասկանալ,այն պարզ պատճառով,որ երբեք ոչինչ չէր հասկացել: Բազմաթիվ բացասական փորձերից հետո,ես եկա այն համոզման ,որ աշակերտների հետ հարկավոր է խոսել միայն իրենց ուսուցանվող առարկայի լեզվով:Վախենու՞մ եք քերականությունից: Զբաղվենք քերականությամբ:Դուր չի՞ գալիս գրականությունը:Կկարդանք:Ինչքան էլ որ սա ձեզ տարօրինակ թվա,մեր աշակերտնե՛ր ,դուք բաղկացած եք այն առարկաներից ,որորնք մենք ձեզ դասավանդում ենք:Դուք ինքներդ եք այդ բոլոր առարկաների առարկան:Դպրոցում ձեզ լավ չե՞ք զգացել:Միգուցե:Հեշտ կյանք չե՞ք ունեցել:Ոմանք ,այո:Բայց իմ աչքերին բոլորդ այնպիսին ինչպիսին,որ դուք կաք՝ բառերից կազմված, քերականությունից հյուսված,խոսքով հարուստ,նույնիսկ ամենալռակյացները կամ բառապաշարով ամենաաղքատները ,բոլորիդ հանգիստ չեն տալիս աշխարհի մասին ձեր սեփական պատկերացումները,կարճ ասած, ձեզնից յուրաքանչյուրը  լի է  գրականությամբ , խնդրում եմ հավատացեք ինձ:

4.

 

Նույնիսկ լավագույն մղումներն ունեցող  հոգեբանական միջամտությունները անօգուտ են:Առաջին դասարան:Ժոսլին լացակումած է,դասը հնարավոր չէ սկսել: Չկա էլ ավելի անհասկանալի բան,քան վիշտն է,որն առաջանում է գիտելիք ձեռք բերման ճանապարհին:Ծիծաղը կարելի է սաստել մեկ հայացքով ,բայց ահա արցունքները…..

– Ինչ որ մեկդ, պահուստային անեկդոտ ունե՞ք:Հարկավոր է ժոսելին ծիծաղեցնել,որպեսզի կարողանանք դասը սկսել: Գլուխներումդ փնտրեք:Մի շատ ծիծաղելի  անեկդոտ: Տալիս եմ երեք րոպե և ոչ ավել:Մեզ է սպասում  Մոնտեսկիոն: Ծիծաղելի անեկդոտը պատմեցին:Իսկապես, ծիծաղելի էր:Բոլորը ծիծաղեցին,Ժոսլին նույնպես ,որին  ես առաջարկեցի դասամիջոցին  գալ  ինձ մոտ,եթե նա զգում է,որ դա իրեն անհրաժեշտ է:

 – Իսկ հիմա զբաղվում ենք  միայն ու միայն Մոնտեսկիոով:Դասամիջոց:Ժոսլին ինձ հետ կիսվում է իր ցավով:Նրա ծնողները դադարել էին միմյանց հասկնալ:Նրանք առավոտից մինչ երեկո վիճում էին: Միմյանց ահավոր բաներ էին ասում:Իրավիճակը տանը  սրտաճմլիկ էր, իսկ կյանքը՝ անտանելի: հասկանալի է,ասեցի ինքս ինձ, ևս երկու վազորդ ,որոնց անհրաժեշտ էր քսան տարի,որպեսզի հասկանան,որ իրար չեն համապատասխանում :Այստղից բաժանման հոտ է գալիս:  Ժոսլին  վատ սովորող աշակերտուհի չէր  ,բայց բոլոր առարկաներից ներքև էր ընկնում:Եվ ահա ես պետք է գլուխ հանեի նրա  վշտից: Գիտես Ժոսլին ,միգուցե ավելի լավ կլինի ,որ նրանք բաժանվեն,ասում եմ ես նրան շատ զգուշությամբ:Գիտես Ժոսլին, երբ նրանք բաժանվեն և հանգստանան ,քեզ համար ավելի հեշտ   կլինի  ,քան հիմա ,երբ միասին  են ,բայց պատրաստ են իրար կոկորդ կրծելև այլն:.Ժոսլին կրկին սկսում է լացել:

–Պորոն նրանք էլ էին որոշել բաժանվել,բայց հանկարծ փոշմանեցին:

Ահա թե ինչ :

Լավ,լավ ,լավ:

Ամեն ինչ շատ ավելի բարդ էր, քան կարող էր թվալ սկսնակ հոգեբանին:

– Ճանաչու՞մ ես Մեզի ֆերենջին:

–Ոչ,իսկ  ո՞վ է:

– Բիլ Ֆերենջի և նրա կնոջ,որի անունը ես չեմ հիշում,աղջիկն է:Նրանք բաժանված են, ժամանակին դա շատ հայտնի պատմություն էր:Մեզին շատ փոքր էր,երբ նրանք բաժանվեցին,բայց այդ ամենից նա մի փշուր անգամ չկորցրեց: Քեզ պետք է նրա հետ ծանոթանալ:Դա վեպ է:Ամերիկյան:Հեղինակը ՝  Հենրի  Ջեմս: Գրքի վերնագիրն է «Ի՞նչ գիտեր Մեզին»:

Ի դեպ դժվար  վեպ էր,Ժոսլին այն կարդաց եկող մի քանի շաբաթների ընթացքում՝ ոգևորվելով տարածքների նմանությամբ ,որտեղ տեղի էին ունենում ընտանեկան կռիվները: («Պարոն նրանք իրար ասում են այն ,ինչ Ֆերենջներն են իրար ասում »)

Եվ, այո,ընտանեկան վեճերում ,երեխաների տառապանքներում գրականությունից ինչ որ բան կա,նույնիսկ եթե նրանց հասցրած վերքերից հոսում է իսկական արյուն: Եվ դա նշանակում է,որ եթե պարոն Մոնտեսքիոն մեզ պատիվ է արել իր ներկայությամբ մենք պարտավոր ենք նրան ուշադրություն դարձնել:

 

5.

 

Դասերին նրանց ներկայությունը….Հեշտ չէ այս տղաների ու աղջիկների համար   հիսունհինգ րոպե շատ կենտրոնացած նստել իրար հաջորդող հինգ կամ վեց դասի դպրոցի առաջարկած ժամանակացույցին համապատասխան:Ինչ գլուխկոտրուկ է այս ժամանակացույցը:Դասերի,առարկաների , ժամերի,աշակերտների  բաշխում դասարանների թվին,խմբերի  կազմին,կամովի ընտրած առարկաների թվին,լաբորատորիաների առկայության,այս կամ այն ուսուցչի անհամատեղիլի ցանկության  համապատասխան:Ճիշտ է, այսօր տնօրենի գլուխը կփրկի համակարգիչը,որին վստահում են բոլոր այս թվարակած տվյալները:

« Ցավում եմ տիկին այսինչ ,բայց  չորեքշաբթի կեսօրից հետո  ոչինչ չի ստացվի,համակարգիչն է »:

– Հիսունհինգ րոպե ֆրանսերեն,- բացատրում եմ ես աշակերտներիս,- դա  գրեթե մի ամբողջ  ժամ է՝ սկիզբ, մեջտեղ , վերջ,իրականում, մի ամբողջ կյանք:Ասացեք ,կարող էին նրանք ինձ պատասխանել. սկզբում գրականության մի փոքրիկ կյանք,հետո մաթեմատիկա,այնուհետև պատմություն ու այդպես շարունակ՝ անգլերեն,գերմաներեն, քիմիա,երաժշտություն:Մեկ օրում այսքան կերպարանափոխություն:Եվ առանց  տրամաբանության:Ձեր ժամանակացույցում «Ալիսան հրաշքների աշխարհում»ն է. քիչ առաջ թեյում էին մարտյան նապաստակի հետ ու հետո հանկարծ առանց անցման խաղում են կրոկետ սրտի թագուհու հետ:Անցկացնել մի օր Լուի Քերոլի  մոտ՝շատ չնչին հրաշքներով և ոչ մի մարմնամարզության մասին այլևս չեք խոսի:Եվ կարծես թե,այս ամենը կարգավորված էր.բացարձակ խառնաշփոթ՝ հիսունհինգ րոպեանոց մի պուրակը մյուսի հետևից ֆրանսիական ձևով կտրած այգու նման:

Այդպիսի հավասար կտորներով կիսվում է հոգեվերլուծաբանի օրը և երշիկավաճառի սայլամին:Եվ այդպես ամբողջ տարին ,շաբաթ շաբաթի ետևից:Զարմանալի է,բոլորը խառնված են,բայց այդ ամենի հետ մեկտեղ ոչ մի անականկալ:Այնպես եմ ուզում նրանց պատասխանել.

-Սիրելի աշակերտներ,հերիք է փնթփնթաք,մի պահ ձեզ մեր տեղը դրեք: Ի դեպ ձեզ հոգեվերլուծաբանի հետ համեմատելը վատ համեմատություն չէ:Այդ խեղճը,ամբողջ օրը իր աշխատասենյակում  նստած հետևում է իր առջևով անցնող  աշխարհի դժբախտություններին,իսկ մենք՝ ուսուցիչներս, երեսունհիգ հոգանոց խմբով և ֆիքսված ժամերով մեր դասարանում նստած տեսնում ենք ,թե ինչպես է անցնում մեր ամբողջ կյանքը,որը լոգարիթմորեն կամ ոչ շատ ավելի երկար է,քան ձեր չափազանց կարճ երիտասարդությունը,կտեսնե՛ք,կտեսնե՛ք:

Բայց,ոչ, երբեք մի խնդրեք աշակերտին իրեն ուսուցչի տեղը դնել,ծաղրելու հավանականությունը շատ մեծ է:Եվ երբեք նրան մի առաջարկեք չափել իր ժամանակը մերի հետ,մենք դա մինույն ձևով չենք գնահատում: Եվ հետո ոչ մի դեպքում չի կարելի դասի ժամանակ խոսակցություն ծավալել նրանց կամ մեր մասին  .դա թեմայից դուրս է:.Չէ որ մենք որոշել ենք,որ քերականության այս ժամը պետք  է անժամկետ պղպջակ  լինի: Իմ գործն է անել այնպես ,որ այս հիսունհինգ րոպեների ընթացքում աշակերտներս իրենց քերականության  մեջ զգան:

Այդ ամենին հասնելու համար  պետք չէ տեսադաշտից բաց թողնել այն փաստը,որ ժամերն իրարից տարբեր են. Առավոտյան ժամերը բնավ նման չեն  կեսօրինին, արթնանալու ,մարսման, դասամիջոցներից առաջ և դրանցից հետո ,բոլոր այս ժամերը իրարից շատ տարբեր են: Եվ մաթեմատիկայից հետո սկսվող դասաժամը բնավ նման չէ մարմնակրթությունից հետո սկսվող դասի ժամին:Այս տարբերությունը ոչ մի կերպ չի ազդում լավ սովորող աշակերտների ուշադրության վրա:Նրանք օժտված են բնատուր կարողությամբ ,լիովին գիտակցաբար ճիշտ պահին ,ճիշտ տեղում անհանգիստ պատանուց վերածվում են  ուշադիր աշակերտի,մերժված սիրահարից  կենտրոնացած մաթեմատիկոսի,խենթություններ անողից   գիտունիկի,անցյալից ներկայի, տեղափոխվում են մաթեմատիկայից գրականության:Հենց արագ կերպարանափոխության  ունակությամբ էլ լավ սովորող աշակերտը  տարբերվում է խնդիրներով  աշակերտից:Վերջիններս, շատ հաճախ բոլորովին այն չեն ինչ ուսուցիչներն են նրանց ներկայացնում:Նրանց համար շատ բարդ է ազատվել նախորդ ժամից ,նրանք թափառում են իրենց հիշողություններում ինչ որ տեղ, կամ էլ վազում են առաջ՝ բոլորովին այլ բանի մասին երազելով:Նրանց աթոռը կարծես կատապուլտ լիներ,վրան նստելուն պես  դասարանի տարածքից դուրս էր շպրտում:Եթե ,իհարկե, նրանք նրա վրա չէին քնում:Եթե ես ցանկանում եմ նրանց մտավոր ներկայությանը արժանանալ ես պետք է օգնեմ նրանց տեղավորել իմ դասաժամում: Ի՞նչպես  դա անել:Նման ունակությունը գալիս է աստիճանաբար:Կա մի բան ,որում կարող ենք վստահ լինել. դա այն է,որ աշակերտներիս ներկայությունը մեծ հաշվով կախված է իմ ներկայությունից ամբողջ դասի ընթացքում,նրանց յուրաքանչյուրի  հանդեպ իմ  վերաբերմունքից, դասավանդածս առարկայում իմ ֆիզիկզկան ,ինտելեկտուլ ,մտավոր  ներկայությունից այն ամբողջ հիսուն հինգ րոպեների ընթացքում ինչքան որ տևում է դասս: Читать далее