Այս նոր տարին ինձ համար շատ լավ սկսվեց ,քանի որ խմբումս ընդգրկված են աշակերտներ,ովքեր իսկապես սիրում են ֆրանսերենը և ես այս ամենից շատ ոգևորված սկսեցի ճամբարային գործունեությունս:
- ֆիլմի դիտում ֆրանսերենով
- ֆրանսերեն երգերի ուսուցում,խաղեր թվերի և գույների մասին: Երեխաները իրենց հետ բերել էին խաղեր: Խաղում էինք լոտո ,uno :Մենք մի փոքր փոխեցինք խաղի պահանջները և հայերենի փոխարեն պատասխանները տալիս էինք ֆրանսերեն թվերով:Արդյունքում սովորեցինք 1-100թվերը:Քանի որ խաղային ուսուցումը նրանց շատ էր դուր գալիս,ես խաղի վերածեցի նաև գույների ուսուցումը :Ասում էի գույները ֆրանսերեն նրանք պետք է գտնեին պահանջվող գույնը:Այնքան էին ոգևորվել ,որ հագուստների վրայի գույները արդեն ֆրանսերեն էին ասում ու մեկը մյուսին ուղղում:Սկսել ենք սովորել Stromae — Papaoutai երգը:Նրանց չափազանց շատ էր հետաքրքրում երգի թարգմանությունը, այդ պատճառով ընտրեցինք այդ երգը:Օրվա ավարտին նրանք գրել են իրենց պատումները:
- Ֆրանսիական պոեզիա ենք մի քիչ ուսումնասիրել:Թարգմանել ենք Ժաք Պրեվերի Ծույլիկը և Առավոտյան նախաճաշը:Նախատեսել էինք պատրաստել բանանով և նյուտելայով տորթ ,որը,ցավոք, չհասցրեցինք:Մենք այն կպատրաստենք փետրվարին և կհամտեսենք: