Հեքիաթներ փոքրիկների համար՛՛Le cheval dans une île ՛՛Ձին կղզում

Նա մի փոքր խոտ է ուտում: Նրա հետևում կա մի նավակ ,և դա այն նավակն էր ,որով եկել էր ձին և որով պետք է մեկներ:

Նա միայնակ ձի չէր. նա շատ էր սիրում մյուս ձիերի ընկերակցությունը: Բոլորովին միայնակ նա ձանձրանում էր , նա ուզում էր ինչ որ բան անել ,օգտակար լինել մյուսներին: Նա շարունակում էր խոտ ուտել և ուտելու ընթացքում մտածում էր իր մեծ նախագծի մասին: Նրա մեծ նախագիծն էր վերադառնալ ձիերի մոտ, որպեսզի նրանց ասի.

-Պետք է սա փոխել:

Եվ ձիերը կհարցնեն .

-Ի՞նչն է հարկավոր փոխել:

Նա կպատասխանի.

-Մեր կյանքը, որը պետք է անհապաղ փոխել, այն շատ խղճուկ է, մենք չափազանց դժբախտ ենք, այսպես այլևս չի կարող շարունակվել:

Բայց ամենամեծ, ամենալավ սնված ձիերը, որոնք տանում են աշխարհի մեծերի դիակառքերը, արքաների կառքերը և որոնք գլխներին ունեն ծղոտե գլխարկ ուզում են նրան խանգարել , որպեսզի չխոսի և նրան ասում են.

-Ինչի՞ց ես դու բողոքում, ա՛յ ձի, դու չես մարդու ամենաազնիվ նվաճումը:

Նրանք ծաղրեցին նրան: Այնուհետև մյուս ձիերը, խեղճ սայլակներ քաշողները չհամարձակվեցին իրենց կարծիքը հայտնել:

Բայց նա ՝ այն ձին, որը մտածում էր կղզում, նա բարձրացրեց ձայնը. -Եթե ճիշտ է , որ ես ամենամեծ նվաճումն եմ մարդու , ապա ես այլևս չեմ ուզում մնալ նրա հետ: Մարդիկ մեզ նվերներ են տվել և շատ մեծահոգի են մեր նկատմամբ: Մարդիկ մեզ տվել են մտրակ , կոշկախթան, աչքակալ, պատգարակ, պայտ և բերանակալ: Ցուրտ էր ,նա մեզ կարմիր երկաթով պայտեց, որպեսզի մեզ տաքացնի: Ինձ համար ամեն ինչ վերջացել է, նրանք կարող են վերցնել իրնց զարդերը , ինչ եք մտածում դուք այդ մասին:

Եվ ինչու նա մեծ տառերով շատ խիստ գրեց, պատի վրա… Ախոռի, զորանոցի, սպանդանոցի, ձիարշավարանի և ձիու մսի խանութի պատերին: «Եղեք բարի կենդանիների հանդեպ», խոստովանեք, որ դա ծաղր է ձիերի աշխարհում:

Այդժամ, բոլոր մյուս խեղճ ձիերը կսկսեն հասկանալ և բոլորը միասին կգնան, գտնեն մարդկանց և նրանք նրանց հետ կխոսեն շատ բարձր:

Ձիեր Պարոններ, մենք շատ ենք ուզում քաշել ձեր կառքերը, գութաները, կատարել գնումները և ամբողջ աշխատանքը, բայց պետք է խոստովանել, որ այն ծառայություն է, որը մենք ձեզ ենք մատուցում, դրա դիմաց մեզ պետք է փոխհատուցեք: Հաճախ դուք մեզ ուտում եք ,երբ մահացած ենք, այս պարագայում ոչինչ ասել չեմ կարող ,եթե դուք դա սիրում եք, անում եք ինչպես մեկ ուրիշը սիրում է նախաճաշին ուտել վարսակ և կաթով սուրճ կամ էլ վարսակ, յուրաքանչյուրն ունի իր սեփական ճաշակը, բայց հաճախ դուք խբում եք մեզ։ Դա չպետք է կրկին շարունակվի:

Բացի այդ, մենք ուզում ենք, վարսակ և թարմ ջուր ամեն օր, ինչպես նաև արձակուրդ և որ նաև մեզ հարգեք, մենք ձիեր ենք, մենք ցուլեր չենք։

Առաջին- Ով մեզ խփի ,մենք նրան կկծենք։

Երկրորդ- Ով մեզ խփի, մենք նրան կսպանենք ,ահա այսպես:

Իսկ մարդիկ կհասկանան, որ ձիերը ուժեղացել են, նրանք ավելի խելացի կգտնվեն։

Ձին ծիծաղեց՝ մտածելով, որ դրանք այնպիսի բաներ են, որոնք մի օր հաստատ տեղի կունենան։ Նա ուզում էր երգել ,բայց նա սիրում էր երգել միայն խոռով, նա սկսեց գոռալ։ Կեցցե՛ ազատությունը։ Մյուս կղզիների ձիերը նրան լսեցին և իրենց հերթին վերջիններս էլ գոռացին ամբողջ ուժով.

-Կեցցե՛ ազատությունը:

Կղզու և մայրցմաքի ողջ բնակչությունը լսում է գոռոցը և իրար հարցնում , թե ինչ է սա, իսկ հետո նրանք հանդարտվում են և ասում ուսերը գցելով.

-Ոչինչ, մի բան չկա ձիերն են.

Բայց նրանք անգամ չեն էլ կասկածում ,թե ձիերը իրենց համար ինչ են պատրաստել : Թարգմանեցին՝ Միլենա Մկրտչյանը ,Լիլիթ Մկրտչյանը

Նախագիծ Հեքիաթներ փոքրիկների համար՛՛La petite grenouille à grande bouche՛՛

Թարգմանեցին՝ Պողոսյան Գոռը,Եփրիկյան Շուշանը

© Version de Anastasia Ortenzio

—————————

Այդ առավոտ մեծ բերանով փոքրիկ գորտը փնթփնթում էր ճանճերով և մլակներով լի իր ամանի առաջ:

— Բավական է նույն բանը ամեն օր ուտեմ,-ասում էր նա : — Առավոտյան՝ ճանճ ,կեսօրին՝ ճանճ, գիշերը՝ նույնպես ճանճ:Ես արդեն զզվել եմ:Ես կուզեի այլ բան ուտել, բայց ինչ:
Հետո նրա գլխում մի միտք ծագեց՝ գնալ-տեսնել, թե մյուսներն ինչ են ուտում, և այսպես երեք փոքրիկ ցատկ կատարելով նունուֆարի մի թփից մյուսը՝ նա հայտնվեց լճակից դուրս: Նա հասավ ֆերմայի բակ: Մեծ բերանով փոքրիկ գորտը տեսավ մի հավ՝ քուջուջ անելիս, և հարցրեց նրան
— Բարև: Ի՞նչ ես ուտում:
— Ես ,դու շատ լավ տեսնում ես, թե ես ինչ եմ ուտում ,ես ուտում եմ շատ գեր որդեր:Ահա, դու էլ կարող ես համտեսել,- առաջարկեց հավը:
— Պուահ ,ես ուզում եմ ասել,Սա համեղ է քեզ համար ,բայց ոչ ինձ համար:
Այսպիսով երեք փոքր ցատկից հետո մեծ բերանով փոքրիկ գորտը հայտնվեց ախոռում,որտեղ կանգնած էր ձին, և նրան ասաց.
— Բարև : Ի՞նչ ես ուտում: — Ես ,դու շատ լավ տեսնում ես, թե ես ինչ եմ ուտում ,ես ուտում եմ խոտ և վարսակ: Ահա, ուզում ես համտեսել,-հրավիրեց ձին:
— Պուահ ,ես ուզում եմ ասել,Սա համեղ է քեզ համար ,բայց ոչ ինձ համար:
Այնուհետև երեք փոքր ցատկից հետո մեծ բերանով փոքրիկ գորտը հայտնվեց խոզի մոտ,որը թավալվում էր ցեխի մեջ և նրան ասաց
-Բարև :Ի՞նչ ես ուտում:

— Ես ,դու շատ լավ տեսնում ես, թե ես ինչ եմ ուտում ,ես ուտում եմ ամեն ինչ ՝ հասած խնձոր,կոշկատակ,ճաշի մնացորդ,այն ամենը, ինչ մարդիկ դեն են գցում, ես ուտում եմ : Ահա մի կոշիկ, ուզո՞ւմ ես փորձել,-առաջարկեց խոզը :
— Պուահ ,ես ուզում եմ ասել,Սա համեղ է քեզ համար ,բայց ոչ ինձ համար:
Այնուհետև երեք փոքր ցատկից հետո մեծ բերանով փոքրիկ գորտը հայտնվեց լորտուի առաջ:
-Բարև : Ի՞նչ ես ուտում,-հարցրեց մեծ բերանով փոքրիկ գորտը :
-Ես ուտում եմ մեծ բերանով փոքրիկ գորտերի, — ասաց լորտուն՝ մոտենալով նրան:
Այդ պահին մեծ բերանով փոքրիկ գորտը իր շրթունքները ամուր սեղմեց , որպեսզի իր բերանը շատ փոքր դարձնի, ու շատ ցածր ձայնով ասաց.
-Դա երևի շատ համեղ է, բայց ես այստեղից լավ չեմ տեսնում ,գնամ այնտեղից նայեմ:
Լորտուն հազիվ հասցրեց շրջել իր գլուխը, երբ մեծ բերանով փոքրիկ գորտը երեք փոքրիկ ցատկ անելուց հետո հայտնվեց լճակում:,-մտածեց նա:

Նախագիծ ՛՛Հեքիաթներ փոքրիկների համար՛՛Le coq et la feve՛՛

Մի անգամ Աքաղաղը, տան պատի մոտ քուջուջ անելիս, գտավ մի լոբի:Նացանկացավ այն ուտել, բայց կանգնեց կոկորդին:Նա շնչահեղձ եղավ, այլևս չէր կարողանում շնչել:Ագարակատիրուհին նրան նկատեց, մոտ վազեց ևհարցրեց.

-Պարոն Աքաղաղ, ի՞նչ է ձեզ պատահել, ինչու՞ այլևս չեք կարողանում շնչել:

-Ես խեղդվում եմ լոբու հատիկի պատճառով,գնացեք խնդրեք կովին, թող մի կտոր կարագ տա:
Ագարակատիրուհին գնաց կովի մոտ և ասաց.
-Հե՜յ, կո՜վ, Աքաղաղը քուջուջ անելիս մի լոբի է գտել, կուլ է տվել և խեղդվում է, նրան մի քիչ կարագ տուր,խնդրում եմ:
Կովն ասաց.
— Գնա, ինձ համար խոտ բեր;
Նա գնաց հնձվորների մոտ:
— Հ նձվորներ, տվեք ինձ մի փոքր-քիչ խոտ :Խոտը կովի համար է,որն ինձ մի փոքր կարագ կտա,որպեսզի այն տամ աքաղաղիս ,որը պառկած է և չի կարողանում շնչել,խեղդվում է լոբու պատճառով:
Հնձվորները նրան ասում են .
-Գնա, մեզ համար հաց բեր:
Նա գնում է վառարանի մոտ և խնդրում է,որ իրեն հաց տա :
Վառարանը պատասխանում է .
-Գնա, փայտահատից մի քիչ փայտ խնդրի ր:
Նա գնաց փայտահատի մոտ և նրան ասաց.

Թարգմանիչ՝ Ջանիկյան Գոռ

Նախագիծ հեքիաթներ փոքրիկների համար ՛՛Արծաթե այծը՛՛La chèvre d’argent, conte de Luzel.

Այն պատճառով, որ վաճառականը մտածում էր, որ գումարի միջոցով հնարավոր է անել ամեն ինչ, թագավորը մարտահրավեր նետեց նրան , որի պայմանն էր հրապուրել իր դստերը: Եթե վաճառականին հաջողվեր, ապա վերջինս կարող էր ամուսնանալ արքայադստեր հետ: Վաճառականը ընդունում է մարտահրավերը , պատրաստում է արծաթե այծ և թաքնվում նրա մեջ……………………………………………………………………………….
Մի հիանալի օր թագավորն իր թագավորությունով անցնելիս նկատում է մի գրություն՝ փակցված մի տանդռան վերևի հատվածում. <>:Դա վաճառականի տուն էր, ով հարստացել էր իր աշխատանքով և գործունեությամբ, և ով կարծում էր, որ իր համար անհնարին ոչինչ չկա իր վաստակած գումարի շնորհիվ: Թագավորը մտնում է նրա տուն և հարցնում.— Դուք կարծում եք, որ Ձեր դռան վերևում փակցված գրվածքը ճշմարտությու ±ն է:—Այո՛, պարոն,- պատասխանում է նա, -ես այն ապացուցել եմ բազմիցս:— Բարի, կցանկանա±ք ընդունել մի գործարք: Եթե Ձեր գումարով Դուք կարողանաք քնել իմ դստեր հետ, ես նրան կտամ Ձեզ կնության, եթե այն Ձեզ չհաջողվի, Դուք կհանվեք կախաղանի:—Առաջարկն ընդունում եմ, պարոն,- պատասխանեց նա առանց վարանելու:— Բարի, պայմանավորվեցինք, սկսած այս պահից կարող եք օգտագործել բոլոր միջոցները Ձեր նպատակին հասնելու համար: Թագավորը դուրս գնաց: Մարցին անունով վաճառականը պատրաստեց մեծ չափսի արծաթե այծ, որը քայլում, բառաչում և պարում էր ներքին շարժվող զսպանակի միջոցով: Նա մտավ պատրաստված այծի փորի մեջ և իր ընկերը, ում վստահել էր իր գաղտնիքը, ուղղորդեց նրան այգու արահետ, որտեղ ամեն օր արքայադուստրը զբոսնում էր իր հոր հետ: Երբ վերջիներս զբոսնում էին, այծը սկսեց թռչկոտել, պարել և բառաչել: Արքայադուստրը տեսավ այծին, հիացավ և ցանկացած գնով ուզեց այն ձեռք բերել: Թագավորն այն գնեց նրա համար, և արքայադուստրը այծին տարավ իր ննջարան: Երեկոյան, երբ արքայադուստրը պառկեց քնելու, Մարցինը դուրս եկավ թաքստոցից և խոսեց օրիօրդի հետ այնքան բարությամբ, հրապուրեց և ստացավ այն ինչ ցանկանում էր: Նա միայն մի քանի անգամ դուրս էր գալիս գիշերով, օգտվելով գաղտնի սանդուղքից պալատի այգիներում զբոսնելու նպատակով: Արքայադստեր սպասուհին, ով տեղյակ էր , նրան գաղտնի մատուցում էր ճաշուտեստներ: Արքայադուստրը հղիացավ: Թագավորը զայրացավ, նրան հարցաքննեց և պահանջեց, որ ասի, թե ով է հայրը:— Արծաթե այծն է,- պատասխանեց նա: Եվ քանզի այդ պատասխանից բացի ոչինչ նա ոչ մի այլ բացատրություն չստացավ, նա գնաց իր դստեր ննջարան այդ այծն ուսումնասիրելու նպատակով: Այնտեղ նա գտավ Մարցինին, ում նա շատ լավ ճանաչում էր, վերջինս էլ նրան ասաց հետևյալը՝—Տեսաք որ հաղթեցի, պարոն: — Ինչպես, անազնիվ, դու ±,- բացականչեց զարմացած:— Դա Ձեր ցանկությունն էր, պարոն, ինձ մարտահրավեր նետելով, և քանի որ ես չէի ցանկանում կախաղան բարձրանալ, Ձեր պարանից խուսափելու համար ես արեցի հնարավորինս: Թագավորը շփոթված էր և չէր հավատում իր տեսածին:— Չեք կարող ժխտել, պարոն,- շարունակեց Մարցինը,- Դուք տանուլ եք տվել, իսկ ես հաղթել եմ: Հիշու± մ եք Ձեր խոստումը:— Թագավորն իր խոսքի տերն է,- պատասխանեց ծեր թագավորը,- ես իմ խոստումը տվել եմ և այն կպահեմ: Մարցինի և արքայադստեր ամուսնությունը նշեցին երկու շաբաթվա ընթացքում և այդ առիթով կազմակերպեցին մեծ խնջույքներ: Բնօրինակը այստեղ
Թարգմանիչներ՝ Հովհաննես Մելիքյան, Սամվել Գևորգյան

Նախագիծ. Հեքիաթներ փոքրիկների համար՛՛Urashimataro՛՛

Կար մի երիտասարդ մարդ` Ուրաշիմատարո անունով, որ ապրում էր իր մոր հետ ծովի ափին:

Ամեն օր նա գնում էր ձկնորսության և դրա շնորհիվ էլ գոյատևում էին ինքն ու իր մայրը:

Մի օր, չնայած այն բանին, որ նա ամբողջ օրն անցկացրել էր ծովում, ընդհամենը երեք ձուկ էր բռնել և ծանր սրտով վերադարձավ տուն:

Լողափի վրա մի խումբ երեխաներ աղմկում էին: Երիտասարդը, ինքն իրեն հարցնելով, թե ինչը կարող էր նրանց այդչափ զվարճացրած լիներ, մոտեցավ երեխաներին: Երեխաները մի կրիա էին բռնել և տանջում էին նրան: Ուրաշիմատարոն բարի սիրտ ուներ և ցանկացավ փրկել խեղճ կենդանուն:

Ուրաշիմատարոն ասաց ավազակներին, որ չի կարելի վնասել կենդանիներին, բայց վերջիններս ի պատասխան ծիծաղեցին և շարունակեցին: Ուրաշիմատարոն հասկացավ, որ երեխաները հանգիստ չեն թողնի կրիային և որոշեց փոխանակել նրան իր որսած մի քանի ձկների հետ: Ավազակ երեխաները նրան տվեցին կրիային, և Ուրաշիմատարոն կարողացավ խեղճ կենդանուն կրկին ծովը նետել: Կրիան ծով վերադարձավ և լողալով շարունակ շրջվում էր, որպեսզի նայի Ուրաշիմատարոյին:

Մի քանի օր անց Ուրաշիմատարոն ձուկ էր որսում ծովում, երբ հանկարծ նրա նավակի կողքին հայտնվեց մի մեծ կրիա: Զարմացած երիտասարդը ականջ դրեց. «Մի քանի օր առաջ դու փրկեցիր մի կրիայի: Մենք մեր երախտագիտությունն ենք քեզ հայտնում, և ի նշան երախտիքի` հրավիրում ենք քեզ Ստորջրյա թագավորության արքունիք: Բարձրացիր մեջքիս, ես կուղեկցեմ քեզ այնտեղ:» Ուրաշիմատարոն նստեց նրա զրահապատ մեջքին, և նրանք միասին սուզվեցին ալիքների մեջ:Թարգմանիչներ՝ Հարություն,Գիսանե Շարունակությունը այստեղ՝Թարգմանիչներ՝ Հարություն,Գիսանե

Նախագիծ ՛՛Հեքիաթներ փոքրիկների համար՛՛

Երեք հիմարները
Ժուկով ժամանակով Կար մի մարդ, ով ուներ երեք դուստր և մեկ որդի: Երբ բերքահավաքի ժամանակը մոտեցավ, երկու կրտսեր դուստրերը և որդին գնացին դաշտեր: Ավագը մնաց տանը, որպեսզի ճաշ պատրաստեր և հասցներ նրանց: Սակայան նա մտածեց, որ դեռ շատ ժամանակ կա և որ ինքը կարող է խոհարարությամբ զբաղվել մի փոքր ավելի ուշ: Նա նախընտրեց այցելել հարևանուհուն: Երբ տեսավ, որ արևը արդեն շատ բարձր է, վախեցավ: Նա վազելով վերադարձավ տուն, որ կլպի բանջարեղենը և կրակ վառի: Խոհանոցում մտածեց, որ մոռացել է հարևանին ինչ-որ բան ասել: Գնաց նրա տուն, իսկ երբ վերադարձավ, տեսավ՝ լոբով ապուրը վառվել է: Նա վերցրեց կաթսան կրակի վրայից, որ թափի և ուրիշ ճաշ եփի: Նա վախենում էր, որ իր եղբայրը խստորեն կպատժի իրեն ապուրը վառելու համար: Նա ապուրը թափում էր խոզերին, երբ նրա հետևից հորթ բառաչեց: Նա կարծեց, որ հորթը գնում է գյուղ և պատրաստվում է պատմել բոլորին, որ այրել է ապուրը, ու այդ պատճառով ոչ ոք չի ամուսնանա իր հետ: Նա բռնեց հորթին և այլևս չմտահոգվեց ապուր պատրաստելու մասին: Կեսօր էր, դաշտերում անհամբեր սպասում էին նախաճաշին: Սակայն ոչ ոք չեկավ: Եղբայրը քրոջը ուղարկեց տուն, որպեսզի տեսներ, թե ինչ է պատահել: Ավագը պատմեց նրան , թե ինչ էր տեղի ունեցել և թե նա ինչու բաց չէր թողնում հորթին: Անհրաժեշտություն չեղավ քրոջը նույն բանը երկու անգամ ասելու: Շարունակությունը այստեղ ՝

Բաց դաս

Թեմա ՝ Գնումներ

1.Ներկայացնել պահանջվող նյութը(Գնումներ հագուստի և մթերքի խանութում)
2.Տվայալ թեմայի վերաբերյալ ծավալել երկխոսություն;որտեղ հարկավոր է կլինի կիրառել արդեն իսկ սովորած բառերը:
3.Կազմակերպել մրցույթ մասնակիցների միջև:
4.Ստեղծել ինտերակտիվ մթնոլորտ(կազմակերպել խաղ)հանդիսատեսի համար ՝թույլ տալով վերջինիս մասնակցել բաց դասին: