Ճամբար Սևանի 《Ժայռում》

Ժամկետը-հունիսի 27-29
Մեկնումը-հունիսի 27-ին, ժամը՝ 08:00-ին, Սբ. Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձը-հունիսի 29-ին, ժամը՝ մինչև 19:00
Մասնակիցները-Ավագ դպրոցի սովորողների ջոկատ
Ջոկատի ղեկավարներ-Վարդան Կարապետյան, Իրինա Ապոյան, Կարինե Թևոսյան,Ռուզան Սարգսյան
Երթուղին-Երևան — Արզնիի կամուրջ — Նոր Գեղի — Արգել — Քարաշամբ — Բջնի — Սոլակ — Քաղսի — Հրազդան — Զովաբեր — Դդմաշեն — Ծաղկունք — Սևան — «Ժայռ»
Վերադարձ-«Ժայռ» — Ծովագյուղ — ք․ Սևան — Հրազդան — Չարենցավան — Աբովյան — Ավան — Երևան

Նպատակը՝

— բազմալեզու ամառային բաց ճամբար

Ճամբարի աշխատակարգում՝
-ամենօրյա մարմնամարզական պարապմունքներ, վազք
-ամենօրյա լող Սևանա լճում
— 《Ինչու՞ սովորել ֆրանսերեն》 թեմայով երկխոսություն։

բարձունքի հաղթահարում․ Արեգունի լեռ

-ֆրանսերենի ուսուցում երեկոյան ( առօրյա խոսակցական բառեր և արտահայտություններ)
-հետաքրքիր ժամանցային խաղեր
-լեզուների հավաք , խաղեր, տեսանյութեր, ընթերցումներ

<!—more—>

— բազմալեզու « Սուրհանդակ

Քայլերը՝
-ֆրանսերեն մի փոքր տեղեկատվություն հավաքել
-բազմալեզու տեսանյութի պատրաստում Սևանի մասին

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝
-ուսապարկ-քնապարկ
-անձնական հիգիենայի պարագաներ
-մարզական տաք հագուստ և կոշիկներ
-լողազգեստ, լողաթափ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ
-խոհանոցային սպասք՝ ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ, դանակ

-օրապահիկ /բրդուճներ/, ջուր-1-ին օրվա նախաճաշի համար
-Նկարահանող թվային միջոցներ

Արդյունքներ՝
-Ճամբարի առօրյան ներկայացնել պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով և դրանք հրապարակել բլոգներում ,ֆրանսերենի ենթակայքերում.

Նախահաշիվ՝
Տրանսպորտ-գումար-/50000դրամ
Սնունդը-1 անձը՝ 3 000 դրամ /3 օր/

Վճարող- ծնող

Մասնակիցներ՝
1.Սերոբյան Տիգրան-11-րդ դաս.
2. Տոնոյան Գլէա-11-րդ դաս.
3. Ժամկոչյան Մարիամ-11-րդ դաս.
4. Հայրապետյան Էլեն-այլ դպրոց

5. Ալեքսանյան Սառա-այլ դպրոց
6. Պողոսյան Նիկա-11-րդ դաս.
7. Գևորգյան Անի-11-րդ դաս.
8. Տատինցյան Արևիկ-11-րդ դաս.
9. Ասատրյան Մարինե-11-րդ դաս.
10. Զմոյան Անի-11-րդ դաս.
11. Պողոսյան Հասմիկ-11-րդ դաս.
12. Նալբանդյան Էրիկ-12-րդ դաս.
13. Հակոբյան Արփի-12-րդ դաս.
14. Բեկթաշյան Միքայել-այլ դպրոցից
15.Արտենյան Դավիթ -8-րդ դասարան
16. Հակոբյան Մանե-4-րդ դաս. /Արևմտյան դպրոց-պարտեզ/
17.Ղազարյան Սլավա — այլ դպրոցից
18.Վահագն Կարապետյան / Արևելյան դպրոց պարտեզ, նախակրթարան
19.Լուսինե Բարխուդարյան-Արևելյան դպրոցի կազմակերպիչ
20. Ղազարյան Դավիթ / Քոլեջի նախակրթարան
21.Հակոբյան Անի /Արևմտյան դպրոց-պարտեզ, նախակրթարան

Ճամբարային օրակարգ՝

Հունիսի 27-Օր 1-ին.
08:00-Մեկնում Սբ. Երրորդություն եկեղեցու բակից
11:00-ժամանում «Ժայռ»
11:00-12:00-ջոկատի տեղավորում
13:00-14.00-ճաշ
14:00-15:00-բազմալեզու նյութերի նախապատրաստում ,ծանոթացում

15:00-16.00-լող, հանգիստ լողափին
16:00-17:00- Սևանի մասին մի փոքր ֆրանսերեն տեղեկատվություն
17:00-19:00-ավանդական խաղերի կազմակերպում
19:00-19:30-ընթերցում,ֆրանսերենի ուսուցում
19:30-20:00-ընթրիք
20:00-22:00-զրույց, օրվա ամփոփում խարույկի շուրջ, երաժշտություն
22:00-22:30-հիգիենայի ժամ
22:30-23:00-պատրաստվել քնելու-քուն.

Հունիսի 28-Օր 2-րդ.
08:00-09:00-Վերկաց, առավոտյան մարմնամարզություն-վազք
09:00-09:30-հիգիենայի ժամ
09:30-10:00-նախաճաշ
10:00-11:00-էկոլոգիական աշխատանք՝ «Ժայռ» ռազմամարզական գոտու տարածքի խնամք
11:00-12:30-Սևանի մասին բազմալեզու նյութի ստեղծում
12:30-13:30-ճաշ
13:30-15:00-հանգիստ, ազատ ժամ
15:00-16:00-լող
16:00-18:00-օտար լեզուների կարևորությունը մեր կյանքում թեմայով քննարկում
18:00-19:00-պարերգեր լճափին
19:00-19:30-ընթերցում-քննարկումներ՝ «Կոմիտաս 150»,սովորողներին ցույց տալ Կոմիտասի արձանը և Երևանի այգին Փարիզում ու Սեբաստացիների ելույթը արձանի մոտ։
19:30-20:00-ընթրիք
20:00-22:00-երեկոյան զրույցներ, ժամանցային խաղեր, օրվա ամփոփում խարույկի շուրջ, երաժշտություն
22:00-22:30-հիգիենայի ժամ
22:30-23:00-պատրաստվել քնելու-քուն.

Հունիսի 29-Օր 3-րդ.
08:00-09:00-վերկաց, առավոտյան մարմնամարզություն-վազք
09:00-09:30-հիգիենայի ժամ
09:30-10:00-նախաճաշ

10:00-11:00-տարածքի մաքրում
11:00-12:00-ճամբարի ամփոփում, տպավորություններ

12:00-14:00-լող, հանգիստ լողափին
14:00-15:00-հավաքվել, պատրաստվել վերադարձին
15:00-ից-վերադարձ Երևան

Ամառային ընթերցանության նախագիծ

Սիրելի սովորողներ, առաջարկում եմ ամառային արձակուրդի ընթացքում կարդալ 《Փորիկ Իշխանը》գիրքը և կատարել հետևյալ առաջադրանքները՝

դուրս գրեք անծանոթ բառերն ու թարգմանեք

  • Դուրս գրեք ձեզ ամենաշատ դուր եկած հատվածն ու թարգմանեք
  • Հակիրճ պատմեք գրքի բովանդակությունը
  • Գրեք ձեր կարծիքը գրքի մասին

Առարկայական ծրագիր 2019֊2020

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ֆրանսերեն
Առարկայական ծրագիր
2018-2019 ուստարի
Ծրագիրը նախատեսված է հանրակրթական միջին և ավագ դպրոցի ընտրությամբ երկրորդ և երրորդ օտար լեզու սովորել ցանկացող աշակերտների համար:

Նպատակ

Ծրագիրը նպատակ է հետապնդում`

  • զարգացնել հաղորդակցական հմտություններն ու ունակությունները` գործածելով ուսուցանման չորս հիմնական տարրերը ունկնդրումը, խոսելը, կարդալը և գրելը (comp. orale, comp. écrite, prod. orale, prod. écrite).
  • հարստացնել բառապաշարը ակտիվ և պասիվ թարգմանությունների միջոցով,
  • զարգացնել ֆրանսիալեզու տեղեկատվական աղբյուրներից օգտվելու ունակությունը
  • կատարել լուսաբանումներ և տեղադրել կայքում
  • տարբեր նախագծերին ակտիվ մասնակցություն

Գնահատման համակարգ

Քանի որ իմ ծրագիրը նպատակ է հետապնդում`
զարգացնել հաղորդակցական հմտություններն ու ունակությունները` գործածելով ուսուցանման չորս հիմնական տարրերը ունկնդրումը, խոսելը, կարդալը և գրելը (comp. orale, comp. écrite, prod. orale, prod. écrite) գնահատումը իրականացնում եմ հիմք ընդունելով այս չորս կարևոր լեզվական ունակությունները։ Գնահատման ժամանակ կարևորում եմ նաև հետևյալ կետերը

  • Նախագծերի մասնակցություն
  • Ճամփորդություների մասնակցություն ու լուսաբանում
  • Ֆրանսերեն էջի սպասարկում ու բլոգային աշխատանք

Ճամբարի հրավեր

«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի ավագ դպրոցը սիրով հրավիրում է մասնակցելու մուտք ճամբարի միջմշակութային հաղորդակցության ջոկատի գործունեությանը: Առաջարկում ենք անգլերեն,ֆրանսերեն, իսպաներեն, վրացերեն, պարսկերեն լեզվագործունեություն: Կրթահամալիրը հնարավորություն է տալիս ընտրած երկրորդ օտար լեզվի պրակտիկ կիրառումը տվյալ երկրում՝ հանրակրթական կամուրջներ Վրաստանի,Ֆրանսիայի, Պարսկաստանիհետ:Ճամբարի գործունեությունը ամփոփվելու է Սևանի «Ժայռում»: Բազմալեզու ճամբարը սպասում է Ձեզ: