Աշխատաժամանակ հունիսի 27֊30

Հունիսի 27

  • 09։30-10։30՝ Գնահատման կարգի գործունեության արդյունքներ-վերլուծություն
  • 11։00՝
    • դասավանդողները ներկայացնում են իրենց բլոգներ
  • 12։30՝ ընդհանուր պարապմունք
  • 13։00-ից անհատական աշխատանքներ, ըստ դասավանդողի անհատական պլանի, մանկավարժության լաբորատորիայի հրապարակած աշխատակարգի

Հունիսի 28

  • 09։00-ից 9-րդ դասարանների կենտրոնացված քննություն․ Հայոց լեզու կազմակերպիչ

Հունիսի 29

  • 09։30-10։30՝ ՀՀ ԿԳՄՍ կողմից հանրային քննարկման ներկայացված փաստաթղթերի մասին դասավանդողների կատարած դիտարկումների քննարկում
  • 11։00՝ ներառականության ծրագիր. հատուկ կարիքով սովորողի, ծնողի, մասնագետի հետ աշխատանքի կազմակերպումը/Սուսան Չալիկյան/
  • 12։30՝ ընդհանուր պարապմունք
  • 13։00-ից անհատական աշխատանքներ, ըստ դասավանդողի անհատական պլանի, մանկավարժության լաբորատորիայի հրապարակած աշխատակարգի

Հունիսի 30

  • 09։00-ից 9-րդ դասարանների կենտրոնացված քննություն․

Օտարալեզու ճամբար Արատեսում

Ժամանակացույց— 9.07-11.07
Մեկնում- Մայր դպրոցի բակից, 9:00
Վերադարձ- Մայր դպրցի բակ 18:00
Ճամբարի պատասխանատուներ ՝ Ռուզաննա Սարգսյան (բջջ․094000425), Մարիամ Սարդարյան(077313109), Կարինե Թևոսյան(094333383) Վարորդ՝ Քիշմիրյան Հովիկ (077577683) — mercedes 60LD077

Գիշերակաց — Հյուսիսային տնակ

Երթուղին
Մեկնում՝ հուլիսի 9-ին, ժամը 09։00, Մայր դպրոցի բակից, Երևան – Արտաշատ – Երասխ — Սևակավան – Զանգակատուն – Գետափ — Եղեգիսի կիրճ – Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես

Վերադարձը՝ հուլիսի 11-ին, մինչև ժամը՝ 18:00, Մայր դպրոցի մոտ

Արատես – Հերմոն – Եղեգիս – Շատին — Սելիմի լեռնանցք –Սևանի ավազան` Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի տարածքում— Հայրիվանք -Երևան երթուղով

Կանգառներ

  • Գետափ՝ Արփա գետի ափ(նախաճաշ-բրդուճներ՝ գետափին
  • Եղեգիսի կիրճ, Եղեգիս՝ միասնական քայլք դեպի Զորաց վանք, Արատես
  • վերադարձի կանգառներ՝ Սելիմի քարավանատուն, Հայրավանք, Վաղաշեն

Նպատակ

  • նոր ընդունվող սովորողներին ներառել հեղինակային կրթական ծրագրում
  • ծանոթացնել կրթահամալիրում ուսուցանվող օտար լեզուններին
  • նոր ճամբարակնները ծանոթանում են իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն խմբերի սովորողների հետ

Ճամբարի բաղադրիչներ

  • հայրենագիտություն՝ քայլարշավներ
  • ընթերցում-քննարկումներ
  • ծանոթացում կրթահամալիրում ուսուցանվող օտար լեզուներին
  • նոր համագործակցային նախագծեր
  • լեզվական խաղեր-Խաղում ենք դարձվածքներ և թևավոր խոսքեր

Նախնական փուլ

Ճամբարի գործունեության ուղղությունները

  • միջավայրի խնամքի աշխատանքներ
  • երկրագործական աշխատանքներ
  • քայլարշավներ
  • սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բաղադրիչ
  • քննարկումներ, ինտելեկտուալ խաղեր, Կազա հիմնադրամի տրամադրած խաղեր
  • «Արատեսի դպրական կենտրոնի»ներկայացում ճամբարականներին
  • բարեկարգման աշխատանքներ
  • սենյակների ընդունում-հանձնում
  • շրջակա միջավայրի մաքրություն
  • չորացած փայտի հավաքում
  • գույքի խնամք (ներքնակների, անկողնային պարագաների… )
  • ընթերցումեր, քննարկումներ
  • լող գետում՝ ամեն օր
  • Արատեսի վանքում երեկոյան ժամերգություն
  • աղբի տեսակավորում, թափոնների տեղավորում

Անհրաժեշտ իրերի ցանկ

  • քնապարկ
  • երկարաթև գիշերազգեստ
  • տաք հագուստ
  • լողազգեստ
  • ուսապարկ
  • ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  • հագուստ 3 օրվա համար
  • կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
  • առաջին օրվա նախաճաշ, սնունդ՝ նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  • ջուր 1լ /ճանապարհի համար/
  • հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • անհատական ճամփորդական սպասք/ պլասմասե,/ լվանալու ենթակա
  • աղբի տոպրակ, ձեռնոց
  • հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  • լապտեր
  • աստղադիտակ,հեռադիտակ, կողմնացույց /ով ունի/
  • ինտելեկտուալ խաղեր, գիրք, շախմատ

Արդյունքում

  • սովորողները կծանոթանան հեղինակային կրթական ծրագրին
  • կրթահամալիրում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին
  • ուսուցման միջավայրին՝ Արատեսի դպրական կենտրոնի օրինակով
  • ձեռք կբերեն նոր ընկերներ
  • ճամփորդական նյութերը կհրապարակվեն բլոգներում

Ճամփորդության նախահաշիվ

  • Յուրաքանչյուր սովորող վճարում է 7000 ՀՀ դրամ
  • Տրանսպորտի վճար՝ 80.000ՀՀ դրամ( 40.000 կրթահամալիրի աջակցությամբ)
  • 18X7000=126.000-40.000(տրանսպորտ)=86.000
  • 86.000 գումարը սննդի համար

Ճամփորդության ծրագիր՝

Читать «Օտարալեզու ճամբար Արատեսում» далее

Հունիսյան հաշվետվություն

Հունիս ամսին կատարել եմ հետևյալ աշխատանքները`

  • Հունիսյան ուսումնական ճամբարի ֆրանսերեն ջոկատի ջոկատավար։

Ճամբարը սեբաստացի սովորողների սիրած շրջանն է ` համեմված հետաքրքրի ուսումնական ու ճամփորդական նախագծերով։Կարծես թե բնավ ուսումնական տարվա վերջը չէ ,այլ` սկիզբը։Սովորողները մեծ ոգևորությամբ են մասնակցում իրենց հետաքրքրող նախագծերին ։Ճամբարը հիանալի հնարավորություն է` սովորողների հետ ծանոթանալու և ընկերանալու։Մեր լեզվական ջոկատը միավորել է մի քանի լեզու տիրապետող սովորողների։Ճամբարի ընթացքում սկսել ենք Զբոսաշրջությունը մասնագիտական կողմնորոշման հարթակ նախագիծը ։Ճամբարի անցուդարձը,նախագծային աշխատանքները ներկայացնում ենք սովորողների գեղեցիկ պատումներով ,նկարաշարով և տեսանյութերով։Ամբողջական փաթեթն` այստեղ

  • Համագործակցային նախագծեր

Նախագծային ընթացք`Նունե Մովսիսյան

Արդյունքը`

Ներսես Շնորհալի «Առավոտ լուսոյ»

Հասմիկ Ղազարյան `

Յոթ անգամ չափիր, մեկը` կտրիր

Հավասարակշռություն

Սոֆյա Այվազյան

Նունե Այդինյան

  • Նախագծային ուսումնական ճամփորդություններ

1.Ճանաչողական քայլք դեպի Կոնդ

2.Երկօրյա ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գյումրի

Читать «Հունիսյան հաշվետվություն» далее

Ֆրանսերեն 🇫🇷 դասավանդողների երրորդ համաժողով

Հունիսի 20-ին Մատենադարանում տեղի ուենացավ համաժողովի բացման արարողությունը, որին հրավիրված էին Հայաստանի ֆրանսերեն դասավանդողները:
Միջոցառման ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն ներկայացրին դեսպանության գործունեությունը՝ ի նպաստ Հայաստանում ֆրանսերենի դասավանդման։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ պարոն Արթուր Մարտիրոսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության ներկայացուցիչ տիկին Ժաննա Ղարդաշյանը, ինչպես նաև Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների ասոցիացիայի նախագահ տիկին Սյուզան Ղարամյանը նույնպես հանդես եկան ելույթներով՝ պատասխանելով ուսուցիչների հարցերին:

Այս երրորդ համաժողովը կնշանավորվի Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների ասոցիացիայի կողմից կազմակերպված երկու վերապատրաստման դասընթացներով, որոնք տեղի կունենան ամբողջ շաբաթվա ընթացքում։
Դասընթացները կներկայացնեն « Ֆրանսերենը որպես օտար լեզու » (FLE) դասավանդման տեխնիկան և անց կկացվեն Ֆրանսիայից հատուկ այս առիթով ժամանած դասընթացավարների կողմից։

Ներսես Շնորհալի «Առավոտ լուսոյ»

Համագործակցային նախագիծ Նունե Մովսիսյանի հետ

  1. Անի Գրիգորյանը և Մարի Ավետիսյանը ընթերցում են իտալերեն Ներսես Շնորհալու «Առավոտ լուսոյ»

2. Անի Ապրոյանը ,Լուսի Ղարիբյանը,Յուրի Հյուսյան եւ Մարիաննա Մանուկյանը ընթերցում են ֆրանսերեն

https://w.soundcloud.com/player/?visual=true&url=https%3A%2F%2Fapi.soundcloud.com%2Ftracks%2F1281884350&show_artwork=true&maxheight=924&maxwidth=616

Փառատոնային ճամբարներ.Մայրենի և օտար լեզուներ ֊ լեզվագործունեություն

1.Փառատոնային գործունեության լուսաբանում ֆրրանսերեն`

2.Բազմալեզու խաղեր

3.Հունիսի 22 -«Խաղում ենք դարձվածքներ»՝ դարձվածքների թարգմանության առանձնահատկությունները (համագործակցություն Հասմիկ Ղազարյանի հետ)

4.Շրջակա միջավայրի խնամք

5.Տարեկան հաշվետվությունների ամփոփում

6.Հարսանեկան ծեսի կենտրոնում 9-րդ դասարաններն են

9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների կազմակերպիչ

Հունիսի 15 Հայոց պատմություն

Հունիսի 23 Բնագիտություն

Բազմալեզու խաղեր

Նախագիծ ՝Բազմալեզու խաղեր

Ժամանակահատված ՝ հունիսի 13 — 24

Մասնակիցներ՝

  • Սեբաստացի սովորողներ
  • Սևան համայնքի Զովաբերի, Դդմաշենի, Ծաղկունքի, Գեղամավանի, Վարսերի, Գագարինի, Վայոց ձորի մարզի դպրոցների սովորողներ
  • Դասավանդողներ ( ըստ ցանկության)
  • Այլ ցանկացողներ

Լեզվագործունեության ուղղությունները

  1. Ինտելեկտուալ խաղեր ՝ «Փոքրիկ իշխան»-ֆրանսերեն, «Որքան լավ ես ճանաչում Իտալիան»
  2. Ուսումնաճանաչողական խաղեր ՝ օտար պարզ բառերի ուսուցում խաղերի միջոցով (սովորեցնում են սովորողները )
  3. Լեզվական խաղեր ՝ «Ձնագունդ» -իտալերեն եւ ֆրանսեր տարրական հաղորդակցության բառեր
  4. Վիրտուալ ճամփորդություններ Իտալիա և Ֆրանսիա(կներկայացնեն սովորողները )
Читать «Բազմալեզու խաղեր» далее

Ուսումնահայրենագիտական ճամփորդությու Գյումրի

Այցելի՛ր Գյումրի, վայելի՛ր Գյումրու պատմությունը, շրջիր քաղաքով և զգա՛ յուրաքանչյուր փողոցի մեջ ապրող արվեստը:

Նախագիծ – Հունիսի 7-8 ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գյումրի, որը  բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ 

Մասնակիցներ – ավագ դպրոցի 10-րդ դասարանի անգլերենի և ֆրանսերենի ընտրությամբ խումբ

Читать «Ուսումնահայրենագիտական ճամփորդությու Գյումրի» далее