Տարեկան հաշվետվություն 2023-2024

Ուսուցիչ: Կարինե Թևոսյան
Դասավանդվող առարկա: Ֆրանսերեն
Դպրոց: Միջին և Ավագ դպրոց-վարժարան
Ուսումնական տարի: 2023-2024


Այս ուսումնական տարվա ընթացքում ես, որպես ֆրանսերենի ուսուցիչ, իրականացրել եմ բազմաթիվ նախագծեր և միջոցառումներ, որոնք նպաստել են աշակերտների լեզվական հմտությունների զարգացմանը և ֆրանսերեն լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը:Ես կարևորում եմ ուսուցման նորարարական մեթոդների կիրառումը, որոնք նպաստում են ուսանողների առաջադիմությանը: Իմ դասերի ընթացքում օգտագործում եմ ինտերակտիվ տեխնոլոգիաներ, խաղային մեթոդներ և գործնական պարապմունքներ, որոնք խթանում են աշակերտների հետաքրքրությունը և ներգրավվածությունը:

Նախընտրել եմ ուսանողակենտրոն մեթոդներ, որոնք խրախուսում են սովորողների ակտիվ մասնակցությունը:Թիմային աշխատանքի և նախագծային ուսուցման միջոցով փորձել եմ նպաստել ուսանողների համագործակցությանը։Մասնակցել եմ դպրոցի կազմակերպած միջոցառումներին և նախագծերին:Մասնակցել եմ վերապատրաստման և ձեռք եմ բերել նոր գիտելիքներ՝ դասավանդման տեխնիկաների վերաբերյալ:

Նախագծեր ենք իրականացրել ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում, որի ընթացքում սովորողները ծանոթացան ֆրանսիական մշակույթին, արվեստին, գրականությանը, խոհանոցին և պատմությանը:
Իրականացրեցինք Ֆրանսիական ֆիլմերի ցուցադրություն և քննարկում՝ ֆրանսերեն լեզվով:
Սովորողները ընտրեցին և ընթերցեցին ֆրանսիական գրողների ստեղծագործություններ:
Կազմակերպեցինք գրքի քննարկումներ և կարծիքների փոխանակում ։ Հաջողված նախագիծ եմ համարում Շառլ Ազնավորին նվիրված նախագիծը՝»Ծնունդդ շնորհավոր,Շառլ Ազնավուր»

Նախագծի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել Շառլ Ազնավուրի կյանքին և ստեղծագործությանը:
Նախագծին հատուկ հյուր էր Ֆրանսիայի դեսպանատան աշխատակից Դոմինիք Վեսը, որը կիսվեց իր տպավորություններով և Ազնավուրի կյանքի ու գործունեության մասին հետաքրքիր պատմություններով:
Նախագծի արդյունքում ուսանողները զարգացրեցին իրենց հետազոտական, ստեղծագործական և ներկայացման հմտությունները:

  • Ճամփորդություններ: Կազմակերպել եմ ուսումնական ճամփորդություններ դեպի ֆրանսիական մշակութային կենտրոններ, որտեղ աշակերտները հնարավորություն են ունեցել անմիջականորեն ծանոթանալ ֆրանսիական մշակույթին և պատմությանը:
  • Համագործակցություններ: Համագործակցել եմ Հայաստանում գտնվող տարբեր ֆրանսիական հաստատությունների հետ,ունեցել ենք հյուրեր ,բնագավառի ներկայացուցիչներ։

Հետազոտական Աշխատանքներ:
Ղեկավարել եմ հետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով՝

  1. Մարիաննա Մանուկյան՝ «La France: la première destination touristique»
  2. Ասյա Միրզոյան՝ «Le développement du système éducatif en France: les universités»
  3. Սոնա Հովհաննիսյան՝ «L’histoire du cinéma français»


Հետազոտական աշխատանքները մեծապես նպաստում են վերլուծական մտածողության, ինքնուրույն աշխատելու հմտությունների զարգացմանը և գիտելիքների ձեռք բերմանը: Ուսանողները սովորում են որոնել և կիրառել տեղեկատվություն, մշակել փաստեր և արտահայտել իրենց կարծիքը:

Աշխատանքն իրականացնելիս բախվեցինք որոշ խնդիրների, որոնց թվում են.

  • Ժամանակի կառավարում(սովորողները դժվարանում են կազմակերպել և ճիշտ բաշխել իրենց ժամանակը հետազոտական աշխատանքի համար)
  • Երբեմն ինքնուրունության պակաս (կախված լեզվական իմացության մակարդակից,դժվարանում էին գտնել ու ինքնուրույն վերլուծել աղբյուրներ


Հաջորդ ուսումնական տարում նպատակ ունեմ հաղթահարել այս դժվարությունները՝

  • Օգնել մշակել ժամանակի կառավարման հստակ գրաֆիկ
  • Հասանելի դարձնել ավելի շատ աղբյուրներ և տրամադրել աջակցություն և խորհրդատվություն

Մասնակցություն վերապատրաստման:
Տարվա ընթացքում մասնակցել եմ մի շարք վերապատրաստման ծրագրերի, որոնց շրջանակներում ծանոթացել եմ նորարարական մեթոդներին և կրթական տեխնոլոգիաներին, որոնք նպաստում են ուսումնական գործընթացի բարելավմանը:

Եզրակացություն:
Այս ուսումնական տարին եղել է արդյունավետ և հետաքրքիր՝ լի նոր փորձառություններով և ձեռքբերումներով: Հույս ունեմ, որ հաջորդ տարին նույնպես կլինի պտղաբեր և հաջողված:

Ամբողջական հաշվետվությանը՝ ըստ ամիսների այստեղ

Оставьте комментарий