Ամփոփում ենք 《Mon dessin annimé préféré》նախագիծը

Ներկայացնում է Միջին դպրոցի ֆրանսերենի խումբը《 Իմ նախընտրած մուլտֆիլմը》 նախագծի շրջանակում։

Մուլտֆիլմ՝ Le bras cassé de Caillou(Կայուի կոտրված ձեռքը)

Թարգմանությունը՝ Միջին դպրոցի ֆրանսերենի խումբ

Համակարգող ՝ Կ.Թևոսյան

Խմբագիր՝ Տ.Աբրահամյան

Դերերը կրկնօրինակեցին՝

Մարի Անանյանը

Քնարիկ Ադամյանը

Մանե Պապիկյանը

Յանա Սուքիասյանը

Երկու գեղեցիկ աչքերին․ Թեոֆիլ Գոթիե

Դուք եզակի ու հմայիչ հայացք ունեք
Ինչպես լուսինը, որն արտացոլվում է լճի մեջ․
Ձեր ակնաբիբը, ուր փայլում է խոնավ ոսկե վազեհատիկը, թույլ
Սահում է Ձեր աչքերում․ Ձեր աչքերը,

Որոնք ասես ադամանդից են իրենց փայլը վերցրել
Էլ ավելի գեղեցիկ են, քան ջրային կատարյալ մարգարիտը,
Իսկ ձեր թարթիչները՝ երկար ու քնքուշ, իրենց անհանգիստ թևիկներով
Ձեր աչքերի փայլի միայն մի փոքրիկ մասն են սքողում։

Հազարավոր փոքրիկ սերեր են գալիս այդ կրակի հայելում
Միմյանց նայելու ու տեսնում են իրենց է՜լ ավելի գեղեցիկ
Իսկ ցանկություններն էլ այդտեղ կրկին վառում են իրենց ջահերը

Ձեր աչքերն այնքան թափանցիկ են, որ թույլ են տալիս տեսնել ձեր հոգին
Ինչպես աստվածային ծաղիկը՝ իդեալական ծաղկաբաժակով,
Որը կարելի է տեսնել միայն բյուրեղապակու միջից։

Բնագիրը

«Կարդում ու թարգմանում ենք ֆրանսիական պոեզիա» նախագծով
թարգմանում է Լինա Օսիպյանը

Խորհրդատու՝ Կարինե Թևոսյան

https://targmanir.blogspot.com/2021/11/blog-post_17.html?spref=fb&m=1

Կարդում ու թարգմանում ենք ֆրանսիական պոեզիա

Ընտանեկան երազ․ Պոլ Վեռլեն

Միշտ տեսնում եմ այս երազը՝ տարօրինակ ու խորաթափանց,
Անծանոթ մի կին, որ ինձ է սիրում,և ում ես եմ սիրում
Եվ որն ամեն անգամ բոլորովին այլ է, բնավ նույնը չէ,
Սիրում ու հասկանում է ինձ,
Քանի որ հասկանում է, թափանցիկ սիրտս, ավաղ, դադարում է մութ առեղծված լինելուց միայն ու միայն նրա համար․
Ու հենց նա գիտի, թե ինչպես թարմացնի գունատ ճակատիս խոնավությունը սեփական արցունքներով․
Արդյոք նա թխահեր է, շիկահեր թե՞ կարմրահեր՝
Պատկերացում անգամ չունեմ․
Իսկ նրա անու՞նը։
Հիշում եմ, որ այն քնքուշ է ու հնչեղ,
Ինչպես այն սիրեցիալներինը, որոնց կյանքն աքսորել է․․․
Նրա հայացքը նման է արձանների հայացքին,Իսկ հեռավոր, խաղաղ ու լուրջ ձայնը լռեցրել է սիրելի ձայները առհավետ։
Բնագիրը

Կարող եք կարդալ Թարգմանիրում

Թարգմանությունը՝ Անի Ապրոյանի
Խորհրդատու՝ Կարինե Թևոսյան