Կարդում ու թարգմանում ենք ֆրանսիական պոեզիա

Ընտանեկան երազ․ Պոլ Վեռլեն

Միշտ տեսնում եմ այս երազը՝ տարօրինակ ու խորաթափանց,
Անծանոթ մի կին, որ ինձ է սիրում,և ում ես եմ սիրում
Եվ որն ամեն անգամ բոլորովին այլ է, բնավ նույնը չէ,
Սիրում ու հասկանում է ինձ,
Քանի որ հասկանում է, թափանցիկ սիրտս, ավաղ, դադարում է մութ առեղծված լինելուց միայն ու միայն նրա համար․
Ու հենց նա գիտի, թե ինչպես թարմացնի գունատ ճակատիս խոնավությունը սեփական արցունքներով․
Արդյոք նա թխահեր է, շիկահեր թե՞ կարմրահեր՝
Պատկերացում անգամ չունեմ․
Իսկ նրա անու՞նը։
Հիշում եմ, որ այն քնքուշ է ու հնչեղ,
Ինչպես այն սիրեցիալներինը, որոնց կյանքն աքսորել է․․․
Նրա հայացքը նման է արձանների հայացքին,Իսկ հեռավոր, խաղաղ ու լուրջ ձայնը լռեցրել է սիրելի ձայները առհավետ։
Բնագիրը

Կարող եք կարդալ Թարգմանիրում

Թարգմանությունը՝ Անի Ապրոյանի
Խորհրդատու՝ Կարինե Թևոսյան