Ֆրանսերենի ընտրությամբ գործունեության հաշվետվություն

Ֆրանսերենի ուսուցումը մեր կրթահամալիրում իրականացվում է սովորողների ընտրությամբ։Շաբաթական ունենք չորս դասաժամ։Դասաընթացը կազմակերպելիս հիմնական ուշադրությունս կենտրոնացրել եմ սովորողների մոտ հաղորդակցական հմտությունները զարգացնելու վրա։Ուսուցումը կազմակերպել ենք նախագծերով։

Читать далее

Երևան-Փարիզ ճամբարի նախագիծ

Նախագիծ՝  Երևան -Փարիզ ճամբարի նախագիծ

Մասնակիցներ ՝ Ավագ դպրոցի ու  Միջին դպրոցի  ֆրանսերենի ընտրության գործունեության  խմբի  սովորողներ Կ.Թևոսյանի  ղեկավարությամբ

Նպատակ

  • Կրթական փոխանակումներ
  • Լեզվի փորձառություն
  • Ազգային երգի-պարի ուսուցում, ներկայացում

Նախապատրաստական աշխատանք`

Ուսումնասիրում   ֆրանսիայի տեսարժան վայրերը,մշակույթը,խոհանոցը
Ծանոթանալ Փարիզի Մկնիկներ դպրոցի  առօրյաին
Ազգային երգի-պարի պարուսուցման պարապմունքներ Читать далее

2019թ. մայիսի 13-17

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա ստեղծագործական հավաք

2019թ. մայիսի 13-17

Աշխատակարգ

Նախագծային ուսումնական պարապմունքներ  ֆրանսերենի ընտրության գործունեության խմբերում :Նախագծեր` 

  • Երևան -Փարիզ ճամբարի նախագիծ  (Արզումանյան Անգելինան,Գաբրիելյան Լիլիթը,Առաքելյան Ինգան,Ղազարյան Մերին)
  • Թեմատիկ երկխոսություններ Sketch-երով ( Ներկայացնում են ընտրությամբ գործունեության սովորողները` Նանե Այնթաբյան,Անահիտ Հովհաննիսյան,Մերի Երեմյան,Սաթինե Տեր-Պետրոսյան,Մանուկյան Մարիաննա,Միրզոյան Ասյա,Մինասյան Լիլիթ
  1. Հավաքի լուսաբանում
  2. Մասնակցություն կլոր սեղաններին

Արտագնա նախագծեր, կրթական փոխանակումներ

Երևան -Փարիզ ճամբարի նախապատրաստական աշխատանքներ

Երևան _Փարիզ համագործակծության սկիզբ

Հայաստանում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը քչերից մեկն է, որ հնարավորություն է տալիս սովորողին ընտրելու առարկաները, այդ թվում նաև օտար լեզուները։ Առաջարկվող օտար լեզուներից է նաև ֆրանսերենը։ Ֆրանսերենի ուսուցումը միջին և ավագ դպրոցներում իրականացվում է սովորողի ընտրությամբ։ Շաբաթական ունենք չորս դասաժամ։ Ուսուցումը կազմակերպել ենք նախագծերով։ Նախագծերը ընտրելիս  հիմնական շեշտը դրել եմ   հաղորդակցական հմտությունները զարգացնելու վրա,իսկ քերականությունը ծրագրում ներառված է այնքանով,որքանով  որ անհրաժեշտ է  հաղորդակցման համար:Իրականացրել ենք մի քանի նախագիծ՝

Conte et chanson

Այս նախագծի ընթացքում երեխաները սովորել են ֆրանսերեն երեք երգ և թարգմանել են մեկ հեքիաթ։Քանի որ սովորողները  սկսնակներ են և մի փոքր դժվար էր նրանց համար տեքստային  թարգմանություններ կատարելը,ես տեքստից դուրս էի   հանել բոլոր անծանոթ բառերը,որպեսզի նրանք նախ կատարեն բառային աշխատանք,ընթերցեն հեքիաթը,լեսեն տեքստի աուդիո տարբերակը, այնուհետև նախադասություն առ նախադասություն թարգմանեն այն: Երգերի ընտրության հարցում օգնել են նաև սովորողները:Առաջարկվող տարբերակներից ընտրել ենք այնպիսի երգեր ,որոնք ունեն հարուստ բառապաշար :Քանի որ մենք ոչ միայն երգում ենք ,այլև թարգմնաում ենք ու սովորում  բառերը:

Les traditions de Noël en France

Այս նախագիծը սովորողներին օգնեց ճանաչելու ֆրանսիական ամանորյա ավանդույթներն ու ճաշատեսակները։ Սովորողները նախագծի ընթացքում ձեռք բերեցին թարգմանչական հմտություններ, հարստացրին իրենց ամանօրյա բառապաշարը և արտահայտեցին իրենց կարծիքները թեմայի վերաբերյալ,համացանցում գտան և ուսումնասիրեցին Ֆրանսիայում Սուրբ ծնունդին  մատուցվող ճաշատեսակների պատրաստման եղանակները։

Ճամբարային նախագիծ

Թեմատիկ երկխոսություններ

Արդյունքը`Sketch1, Sketch2,3,4

Կրթահամալիրյան հրաշարիքները ֆրանսերենով

Արդյունքը` այստեղ

Զատիկը ֆրանսիայում

Արդյունքը`այստեղ

Ֆրանսերենը շատ գեղեցիկ լեզու է։ Սովորել ֆրանսերեն նշանակում է սովորել նաև սիրո լեզուն։ Որպեսզի լսարանում ապահովենք ֆրանսիական մթնոլորտ, մենք լսում ու սովորում  ենք ֆրանսերեն երգեր ու դիտում ֆրանսիական ֆիլմեր։ Շատ կարևոր է օտար լեզու սովորելիս այն անընդհատ լսել։ Դասը շատ ավելի ակտիվ ու հետաքրքիր դարձնելու համար կազմակերպում ենք բազմաթիվ ուսուցողական խաղեր (թվերի, գույների, դպրոցական իրերի, մրգերի, բանջարեղենի և այլնի մասին)։Քանի որ  խմբում  միշտ նորեկներ ենք ունենում  դասը կազմակերպում ենք սովորող սովորեցնող սկզբունքով:Սովորողները բաժանվում են խմբերի և յուրաքանչյուր խմբին հատկացնում ենք մեկ աշակերտ-ուսուցիչ:Վերջինս ուսուցողական դաս է վարում իր խմբի անդամաների համար :Արդյունքում նորեկները  ծրագրից հետ չեն ընկնում  և կողմնակի բաներով չեն զբաղվում:Ակտիվ մասնակցությունից զգացվում է,որ դասը հետաքրքիր է  անցնում նրանց համար: Կարող եք կարդալ Անահիտ Հովհաննիսյանի պատումը այստեղ: Читать далее