Առցանց հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ

Հունիսի 30-ին կայացավ կրթահամալիրի տնօրենի հետ հերթական հանդիպում -քննարկումը։Այս հանդիպմանը ներկայացան կրթահամալիրի օտար լեզվի ու հասարակագիտության դասավանդողները։Տիար Բլեյանը ճիշտ ձևաչափ էր ընտրել այս հանդիպման համար,այնպես որ մեր հանդիպում֊զրույցը ,իսկապես ,ստացվեց։Չկար լարվածություն,արհեստականություն ,այլ կային իրար օգնել ու միմյանց հետ համագործակցել ցանկացող գործընկերներ։Տիար Բլեյանը դասավանդողներին հղեց հարցեր ուսումնական հուլիս ֊օգոստոսի վերաբերյալ։Դասավանդողները խոսեցին նախատեսվող նախագծերի ու անելիքների մասին։

Читать далее

Ուսումնական հուլիս-օգոստոս

Ուսումնական այս շրջանում կատարելու եմ հետևյալ աշխատանքները՝

Լեզուների առցանց տոնավաճառ

Ավագ դպրոցի օտար լեզուների դասավանդողները ներկայացնում են մուտքի ճամբարի սովորողներին կրթահամալիրում առկա օտար լեզուները։
Հետաքրքիր հանդիպում  կայացավ, հետաքրքիր հարց ու պատասխանով։

Մուտք ճամբարի բոլոր խմբերը ծանոթ են արդեն օտար լեզուներին և դասավանդողների ծրագրերին։ Սիրով ներկայացնում ենք․․․․

Հանդիպման պատասխանատու՝ Լիլիթ Յախինյան

Ուսումնական ամառ

Սիրելի սովորողներ ,ուսումնական ամռան ընթացքում առաջարկում եմ շարունակել մեր ինքնակրթության նախագիծը։(Ես նախագծում նշել եմ ֆիլմեր,երգեր,բանաստեղծություններ,բայց դուք կարող եք ընտրել նաև ձեր ցանկությամբ)։Ավագ դպրոցի ֆրանսիախոսներ, դուք ընտրում եք նյութեր կայքից ,որոնք հիմնականում վերաբերում են《 Սասնալանջ կամ Մհերի դուռ 》քանդակագործության փառատոնի լուսաբանմանը,թարգմանում և ուղարկում եք ինձ։Մենք միասին օգնելու ենք Մուտքի ճամբարի սովորողներին ,որպեսզի կողմնորոշվեն և ընտրեն ֆրանսերեն։Առաջարկում եմ նաև կարդալ Ալբեր Կամյուի 《Օտարը》,բայց ,եթե այլ գիրք եք նախընտրում,չեմ առարկում։ Միջին դպրոցի սիրելի սովորողներ, առաջարկում եմ կարդալ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի《Փոքրիկ Իշխանը 》։Բոլորիդ մաղթում եմ ուրախ ուսումնական ամառ ու անհամբեր սպասում եմ նոր ուսումնական տարում մեր հանդիպմանն ու արդեն կարդացած գրքերի քննարկմանը։

Հերթապահում ենք …

Այսօր ես և ընկեր Ռուզանը, առավոտյան ժամը 10֊ից պահպանելով բոլոր սանիտարահիգենիկ պայմանները , հերթապահեցինք դպրոցում։ Բոլոր այցելուներին՝ հյուրերին ,սովորողներին ու դասավանդողներին ջերմաչափեցինք ։Մայր դպրոցի պուրակում ՝ պահպանելով սոցիալական հեռավարությունը,աշխատում էին քանդակագործության փառատոնի մասնակիցները։

Читать далее

Թարգմանական ստուգատես

Ինեսսա Փանոսյան

Պոլ Վեռլեն 《Ճերմակ գիշեր

Ավագ և Միջին դպրոցի ֆրանսերենի խմբի սովորողներ

Աշխարհի հեքիաթները

Ավագ և Միջին դպրոցի ֆրանսերենի խմբի սովորողներ

Զատկական հեքիաթներ փոքրիկների համար

Տիգրաբ Սերոբյան,Լիլիթ Գաբրիելյան

Ժաք Պրեվեր《Առավոտյան նախաճաշ》

Ավագ դպրոցի ֆրանսերենի խմբի սովորողներ

Հ.Թումանյան 《Քառյակներ》

Լիլիթ Գաբրիելյան

Էմանուել Մակրոն《Ելույթ》

Читать далее

Իմ աշխատանքային գործունեությունը հունիսի 8֊ից 30֊ը

Իրականացնելու եմ հետևյալ աշխատանքները՝

  • Մասնակցություն առցանց վլոգային պարապմունքին(վարում է Հերմինե Անտոնյանը)
  • Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ (մասնակից ՝հունիսի 17֊ին)
  • Հերթապահություն դպրոցում(ֆիզիկական միջավայր 19.06 ժ.10.00֊12.00)
  • Կայքի ֆրանսերեն էջի սպասակում
  • Չորրորդ շրջանի ամփոփում ,մատենավարություն,հանդիպումների մասնակցություն
  • Թարգմանական աշխատանք՝ Սասնալանջ կամ Մհերի դուռ. քանդակագործների ստեղծագործական բաց հավաքի և հունիսյան ստուգատեսների նյութերի թարգմանություն ու տարածում կայքի ֆրանսերեն էջում և ուսումնական բլոգներում(սովորողները կամավորության սկզբունքով կարող են և ցանկալի է,որ միանան այս աշխատանքին)
  • Թարգմանական ստուգատեսի ֆրանսերեն նյութերի ստուգում ու հրապարակում
  • Բլոգավարություն
  • Հեղինակային ծրագրի մշակում֊լրամշակում
  • Ուսումնական նոր նյութերի մշակում ու խմբավորում
  • Ինքնակրթություն ու թարգմանական աշխատանք
Читать далее

2019-2020ուստարվա գործունեության գնահատում

Ֆրանսերենի ընտրության գործունեության առարկայական ծրագիր՝ Plan d’études

Հրապարակումներ 《Դպիր 》մանկավարժական հանդեսում՝

Սպասարկում եմ կրթահամալիրի կայքի(Mskh.am )ֆրանսերեն էջը

Ինքնակրթություն՝

Մասնակցել եմ CREFECO-ի կազմակերպած վեբինարին

  • «𝐄𝐯𝐚𝐥𝐮𝐞𝐫 𝐥𝐞𝐬 𝐚𝐩𝐩𝐫𝐞𝐧𝐭𝐢𝐬𝐬𝐚𝐠𝐞𝐬 à 𝐝𝐢𝐬𝐭𝐚𝐧𝐜𝐞» ?

Ուսումնական նյութերի փաթեթներ՝

Մարտ֊Մայիս ամիսների հրապարակումներ՝

Հավաքից հավաք հաշվետվություն(հոդված)

Ժամանակը թելադրում է,մենք՝ հարմարվում

Մայիսյան 15-րդ հավաքը հիանալի հնարավորություն է մեզ ընձեռում մեր իրականացրած նախագծերն ու ձեռքբերումներն ամփոփելու համար։
Հայտնի փաստ է, որ յուրաքնչյուր լավ, արդյունավետ ու ստացված աշխատանք պահանջում է սեր, նվիրում, ջանք ու ամենաթանկը՝ ժամանակ, մի բան, որ հիմա դժվար է կառավարել աշխատանք-ընտանիք-կենցաղ հարթակում։ Չէ՞ որ, երբ ֆիզիկական միջավայրում էինք աշխատում, ունեինք հստակ գրաֆիք (աշխատանքային օր , ժամ, հանգստյան օրեր և այլն), իսկ հիմա այս առանց հանգստյան օրերի աշխատանքային գործընթացում (կենցաղ, բալիկներ, ովքեր անընդհատ էներգիա են կլանում և լիցքավորվում) անընդհատ վազքի մեջ ենք։ Եվ քանի որ չեմ ցանկանում այս հարթակներից որևէ մեկում թերանալ, առաջնորդվում եմ Պաուլո Կոելյոի «Ալքիմիկոսը» գրքի տողերով ՝«Եթե դու ինչ-որ բան ես ցանկանում, ամբողջ Տիեզերքը նպաստում է քո ցանկության կատարմանը», ի մի եմ բերում մտքերս, ետևում եմ թողնում բազում հոգեբանական ու այլ բնույթի դժվարություններ ու կազմում եմ բնականոն ընտանեկան աշխատանքային գրաֆիկ։ Մի խոսքով՝ փորձում եմ պահպանել իսկական սեբաստացու ոգին, որը չի թուլանում, չի ընկճվում, անդադար արարում է և երբեք չի մեծամտանում, փորձում է իր ստեղծածի փորձն ու պտուղները փոխանցել ուրիշներին։

Մեր կրթահամալիրը իսկապես եզակի է՝ իր նորարարական գաղափարներով, մանկավարժական հզոր ու մեծ բանակով։
Ես կրթահամալիրում ֆրանսերեն եմ դասավանդում 2014թվից։ Բազմիցս փորձել եմ սովորողների հետ զրույցների ժամանակ հասկանալ, թե ինչու են ընտրել ֆրանսերենը։ Պատասխանները շատ տարբեր են եղել: Միջին դպրոցում լեզուն շատ հաճախ ընտրում են  չմտածված, պարզապես փորձում են, իրենց հետաքրքիր է կամ էլ ընկերն է այդ խմբում սովորում։ Բայց ահա Ավագ դպրոցում սովորողները կողմնորոշված են, գիտեն իրենց անելիքները և իրենց ընտրությունը հիմնավորված է։
Այժմ մանրամասն կներկայացնեմ, թե ինչ նախագծեր ենք իրականացրել Ավագ և Միջին դպրոցի ֆրանսերենի ընտրությամբ խմբի սովորողների հետ միասին։ Այս տարի նշվում է ֆրանկոֆոնիայի 50-րդ տարեդաձը, և վերջինիս մեկամսյակի կապակցությամբ նախաձեռնեցինք «Ֆրանսերենը սեր է» նախագիծը, որը բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից․

Читать далее