Մենք Սևանում ենք

Հունիսի 27֊29 Մխիթար Սեբաստցի կրթահամալիրի սովորողները անցկացրեցին Սևանի «Ժայռ»ճամբարում։Եղանակը շատ հաճելի էր և մեզ թույլ տվեց վայելել Սևանի վրանային կյանքը։Սովորողները մեծ հաճույքով մասնակցեցին բոլոր տեսակի խաղերին ու զրույցներին։Երեկոները խարույկ վառեցինք,խաղացինք ինտելեկտուալ խաղեր ու սկսեցինք զրուցել տարբեր բաներից(օրինակ՝ օտար լեզվի կարևորությունը մեր կյանքում,դեռահասություն և այլն)։Ֆրանսերենի խմբի սովորողները հասցրեցին պատրաստել այս տեսանյութը ճամփորդության ընթացքում։