Երևան-Փարիզ նախագծի հաշվետվություն

Մինչ հաշվետվությունս ներկայացնելը՝ ուզում եմ շնորհակալությունս հայտնել մեր շատ սիրելի կրթահամալիրին ,հատկապես տիար Բլեյանին,որ մեզ նման հնարավորություն ընձեռեց։Մեզ համար այս

ճամփորդությունը ,իսկապես ,երազանք էր։Սովորել օտար լեզու ,այն կիրառել լեզվակիրների մոտ , տեսնել պատմական հուշարձաններն ու ծանոթանալ նրանց մշակույթին և առօրյային,համաձայնվեք,որ ոչ բոլորին է հասու։Մենք այն եզակիներից ենք,որ ունեցանք այս հիանալի հնարավորությունը։Ուրախ եմ անչափ ,որ ես էլ եմ սեբաստացի և մասն եմ կազմում սիրո ,հարգանքի ու փոխադարձ վստահության վրա հիմնված բազմանդամ սեբաստացիական ընտանիքի:

Նախագծային խմբի անդամների պատումները՝

Նյութ1 , Նյութ 2

Մի քանի դիտարկում ճամփորդությունից հետո՝

  1. Փարիզ մեկնելուց առաջ առաջին հերթին հարկավոր է ճշտել տրանզիտ թռիչքների միջև ընկած ինտերվալը(առնվազն երկու ժամ հարկավոր է,որպեսզի մեծ օդանավակայաններում հնարավոր լինի ժամանակին հասնել թռիչքին):
  2. Փարիզի Շարլ դը Գոլ օդանավակայանը շատ ընդարձակ է ,բայց հետևելով ուղորդող նշաներին ՝ հեշտությամբ կարող եք հասնել ձեզ անհրաժեշտ վայրը:
  3. Ուղեբեռ կորցնելու դեպքում դիմում եք համապատասխան ավիաընկերության ներկայացուցիչին: Ֆրանսերենը այստեղ շատ է օգնում:Խորհուրդ եմ տալիս մի փոքր ֆրանսերեն խոսել սովորել ճամփորդելուց առաջ:
  4. Եթե ճամփորդում եք մայիս ամսին հարկավոր է վերցնել տաք հագուստ,թեթև հագուստ և ,իհարկե, անձրևանոց:Փարիզում մարդիկ օրվա տարբեր ժամերի տարբեր հաստության հագուստ են կրում:Եղանակը Փարիզում շատ փոփոխական է ՝անձրև-արև-կարկուտ-արև-անձրև ու այսպես շարունակ:
  5. Թանգարաններ մտնելու համար անհրաժեշտ է նախապես առցանց գնել տոմսերը , որպեսզի խնդիրների չլինի տոմսերի հետ կապված,ի դեպ ,զինվեք մեծ համբերությամբ ,քանի որ թանգարան մտնելու համար մի քանի ժամ սպասելու եք:
  6. Փարիզի մարդաշատ փողոցներում ուշադիր եղեք ձեր անձնական իրերի նկատմամբ:
  7. Մետրո,ավտոբուս նստելիս հարկավոր է տոմսերը նախապես գնել( Carnet-ով ավելի էժան է),քանի որ ավտոբուսում ավելի թանկ է:
  8. Հուշանվերներ կարող եք գնել տեղի սևամորթներից,խանութներից անհամեմատ մատչելի է:
  9. Խորհուրդ եմ տալիս անպայման գնալ 16-րդ թաղամաս ,եթե ուզում եք իրական ֆրանսիական շունչ զգալ:
  10. Սնունդ կարող եք գտնել ամենուրեք,այստեղ հացաբուլկեղենի խանութներ և ֆաստֆուդեր շատ կան:

Ձեռքբերումներ

Այս ճամփորդության ընթացքւմ մենք ունեցանք մի շարք ձեռքբերումներ

  1. Մկնիկ դպրոցի հետ ունեցած կապերի և համագործակցության ամրապնդում
  2. Մկնիկ դպրոցի սաների և նրանց ծնողների հետ ծանոթություն,ընկերություն
  3. Նկարիչ Վաչե Դեմիրճյանի հետ ծանոթություն,ով ցուցահանդես է կազմակերպում հունիսին Երևանում
  4. Մեծ բազարի անդամ Սևանայի հետ ծանոթություն ,ով նույնպես իր խմբի հետ համերգ է տալու Սիրահարների այգում
  5. Ծանոթություն ֆրանսիայի դպրոցներից մեկում ֆրանսերեն դասավանդող Թալինի հետ,( Նա Մկնիկում նույնպես աշխատում էր)ով ինձ խորհուրդներ էր տալիս առարկայի հետ կապված
  6. Ծանոթություն ֆրանսիահայ գրող Isabelle Estournet-Djehizian ի հետ։Նա խոստացավ Հայաստան գալուն պես մեզ այցելել
  7. Նախագծային խմբի անդամները շատ ընկերներ ձեռք բերեցին

Միայն չկարողացանք այցելել ֆրանսիական դպրոց ,քանի որ իրենց մոտ շատ խիստ է : Անհրաժեշտ էր հատուկ թույլտվություն:

Պատում

Մայիսի 25 -ին Երևանից մեկնեցինք Վարշավա,որտեղ մեզ արկածներով լի օր էր սպասվում(ինքնաթիռը մեծ ուշացումով էր տեղ հասել ու մեզ արդեն ժամանակ չէր մնում Փարիզի ինքնաթիռին հասնելու համար)։Մի կերպ կարողացանք վազքով մտնել ինքնաթիռ ու զբաղեցնել մեր տեղերը։Հասանք Փարիզի Շարլ դը Գոլի օդանավակայան ,ցավոք լեհական ավիաուղիների վատ աշխատանքի պատճառով երկու ճամպրուկ չկար(բերեցին միայն երկու օր հետո)։

Օդանավակայանում մեզ դիմավորեցին Ֆարիզի Մկնիկ դպրոցի անդամները։Խմբի անդամներով գնացինք մեզ հյուրընկալող ընտանիքների հետ ծանոթանալու,որից հետո գնացինք Մկնիկ դպրոց։Դպրոցում իսկական հայկական բարեկամական մթնոլորտ էր տիրում,երեխաները խաղում էին,դաս անում ,իսկ ծնողները նստած՝ իրար հետ էին շփվում,քննարկում ճամբարին վերաբերող հարցեր։Առաջին անգամն էինք այնտեղ,բայց մեզ մոտ այնպիսի տպավորություն էր,որ շատ վաղուց էինք միմյանց ճանաչում։Ինչ որ յուրահատուկ ջերմություն կար այդ դպրոցում ,էլ չասեմ փոքրերի մասին ,որոնց ուրախությանը չափ չկար։Մոտենում էին մեզ գրկում ,տարբեր հարցեր տալիս,մի խոսքով՝ այնքան դրական էմոցիաներ էին փոխանցում,որ բառերով չեմ կարող նկարագրել։

Բոլորս ճանապարհից շատ էինք հոգնել,բայց ,երբ առաջարկեցին զբոսանք քաղաքում Սենա գետի երկյանքով դեպի Էյֆելյան աշտարակ(էլ ի՜նչ հոգնածություն,ի՜նչ բան)։Ֆարի՜զ ,սեբաստացիները արդեն տեղում են։

Երկրորդ օրը մեզ հյուրընկալող ընտանիքների հետ անցկացրեցինք։Երեխաները իրենց անցկացրած օրից շատ գոհ էին ,ոգևորված։Ամբողջ օրը դրսում էին անցկացրել ,ամենուրեք լսել էին ֆրանսերեն,մի փոքր առաջին օրը դժվար է եղել ընկալել,սակայն մի քանի օր հետո արդեն միմյանց ողջյունում էին ֆրանսիական ձևով,իրենց սովորած բառերն էին օգտագործում ։Դե,ես էլ այդ օրը իմ շատ սիրելի Հռիփսիմեի ,Եվայի ու Մանեի հետ անցկացրեցի Վերսալում։Մեր բախտն ,իսկապես, բերել է,որ ունենք Հռիփսիմեի նման հոգատար ու բանիմաց ընկեր,դրական կերպար ,էներգիայի աղբյուր։Մարդ ում հետ կարող ես ժամերով քայլել ,զրուցել ու րոպե անգամ չձանձրանալ։

Տպավորիչ օր էր ՝ողողված վերսալյան պարտեզների ու պալատի շքեղությամբ։Հանդիպեցի նույնիսկ Լյուդովիկոս 14-րդին։

Երրորդ օրը մեզ միացավ նաև Լուսինեն,ով ջանք չէր խնայում,որպեսզի մանրամասն ներկայացներ մշակույթային վայրերը մեր երեխաներին։Նա նաև բացատրում էր ֆրանսերեն արտահայտությունները,երեխաներին ֆրանսերեն հարցեր էր տալիս։Ի դեպ, մասնագիտությամբ նա լրագրող է։

Փարիզը հնարավորությունների ու ծանոթությունների քաղաք է։Անակո նավի վրա Հռիփսիմեն ինձ ծանոթացրեց ֆրանսիահայ գրող
Isabelle Estournet-Djehizian ի հետ։Մի փոքր զրուցելուց հետո նա ինձ առաջարկեց ,որ ընթերցեմ իր գիրքը և եթե ինձ դուր գա ,թարգմանեմ հայերեն։Ես,իհարկե,շատ ուրախ էի թե՛ ծանոթության ,թե՛ առաջարկի համար։Հետաքրքիր

անհատականություն է Իզաբելը,նա նրբագեղ և էմոցիոնալ մարդու տպավորություն թողեց ինձ վրա։Ես դեռ գիրքը չեմ ընթերցել ,բայց ամռանը պատրաստվում եմ սկսել։

Օր հինգերորդՃամբար

Կանաչ փայլում մեզ շատ լավ ընդունեցին,բոլորը մեզ անվանում էին Բլեյանցիներ։Առավոտյան օրն սկսում էինք երգով ու պարով,հետո ըստ տարիքի ցրվում էինք տարբեր խմբերի՝ թատրոն,նկարչություն,հեքիաթ ։Ես փոքրերին հեքիաթ էի պատմում։ Կային հայերեն բառեր ,որ չէին հասկանում,այդ պատճառով թարգմանում էի բառերը ֆրանսերեն։Միասին նաև նկարում էինք,երգում ու պարում։Ես շատ սիրեցի իմ գժուկներին։

Մեր սովորողները շատ ակտիվ էին։Երեկոյից մինչ ուշ գիշեր նրանք իրենց նոր ընկերների հետ մաֆիա էին խաղում,այնքան ուշ էին քնում,որ առավոտյան վեր կենալը շատ դժվար էր լինում։

Ամեն օր գնում էինք բնության գիրկ զբոսանքի։Այ, այսպիսի հրաշալի տեսարան էինք վայելում՝

Բոլերս միասին մասնակցեցինք գանձարշավին։Հիանալի էր կազմակերպված։

Ճամբարականների հետ շատ մտերմացանք, միմյանց փոխանցեցինք հեռախոսահամարներ և էլեկտրոնային հասցեներ ,որպեսզի միշտ կապի մեջ լինենք և իրենց Հայաստան գալուն պես հանդիպենք։Այս տարի նրանցից շատերն են գալու Հայաստան,իսկ մի խումբ սովորողներ էլ այցելելու են մեր կրթահամալիր։Ինձ համար շատ կարևոր էր,որ սովորողները զգան, սիրեն լեզուն ու այն ավելի շատ սովորելու ցանկություն ունենան։Այս ճամփորդությունը նպաստեց այս ամենին և աշակերտների մեջ արթնացրեց հավատ երազանքների նկատմամբ։ Ես ,որպես դասավանդող, հավաքել եմ մեծ պաշար,որոնք կնպաստեն նոր նախագծերի ստեղծմանը։Շատ բաներ ենք տեսել ,որոնք պետք է ընդգրկեմ ծրագրիս մեջ դասապրոցեսը ակտիվ կազմակերպելու համար։Օր.՝քաղաքային երթևեկություն,փողոցներ,գնումներ,հայտնի վայրեր, պատմական հուշարձաններ(իմ և երեխաների կողմից արված ֆոտոներ և վիդիոներ),խոհանոց և այլն։Հիմա աշխատում եմ մուտքի ճամբարի նախագծի վրա,որի ժամանակ կներկայացնեմ մեր գործունեությունը։
Շատ ուրախ ենք ,որ այս համագործակցությունը շարունակական է և հետագայում կնդգրկի արդեն թվով ավելի շատ աշակերտներ:

Երեխաների պատումները

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s