Արկածները շարունակվում են Փարիզում .

Էս Փարիզը կարծես թե մեզ՝ սեբաստացիներիս,շատ է սիրում ,ուզում է որ միշտ իր տեսադաշտում լինենք։Երևի հենց այս պատճառով է,որ Լուվրը արդեն երկրորդ անգամն է դռները փակում մեր առջև ՝ ասելով կրկին փորձեք։ Համոզելու ոչ մի հայկական տարբերակ այստեղ չի անցնում,սպասողները անթիվ են,այդ պատճառով ուղղություն վերցրեցինք դեպի Մոնմարտր թաղամաս։Բարձրացանք Սակրեկյոր եկեղեցի ,դրսում երաժիշտները երգում ու պարում էին ,դե մերոնք էլ իրենց չկորցրեցին ու միացան։Հանդիսատեսների պակաս չենք ունենում,միշտ ուշադրության կենտրոնում ենք։Տուրիստական թաղամասում սկսվեց երեխաների շոպինգը ,որից հետո վազք դեպի մետրո՝ ճամփորդության մեկնելու

համար ։Ֆրանկոֆոն միջավայրում երեխաները արդեն շատ լավ գլուխ են հանում։Կարողանում են ֆրանսերեն գրված ուղորդող բառերը կարդալ ու հասկանալ,գնումներ կատարել ։Արենը արդեն ֆրանսերեն մեծ պաշար է հավաքել շնորհիվ իր երկրորդ ընտանիքի։Երեխաները ամեն օր հիացած պատմում են իրենց տպավորությունների մասին։Միայն մեզ առիթ չընձեռվեց ֆրանսիական դպրոց գնալ,քանի որ դրա համար հատուկ թույլտվություն է պետք այս երկրում։Դե հո բոլորը չունեն մեր կրթահամալիրից՝ բաց,թափանցիկ,հյուրընկալ։ Մեր Հռիփսիմեն այսօր ջանք չխնայեց ,որպեսզի արդյունավետ օր ունենանք։Ապրեք,որ մեր կողքին եք։ ♥️

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s