Փարիզը սեբաստացիների աչքերով

Առավոտը սկսեցինք Շավիլ քաղաքից։Մեր սիրելի ու նրբագեղ ուղեկցորդուհին՝ Հռիփսիմեն,մեզ գնացքով տարավ Փարիզի կենտրոն։

Մեր քաղաքային թափառումները սկսեցինք Գարնիյե օպերայի շենքից,մտանք Մադլեն եկեղեցի,հետո անձրևանոցների փողոց,որտեղ

գեղեցիկ նկարներ արեցինք,հասանք Կոնկորդի հրապարակ, զբոսնեցինք ու մի փոքր պիկնիկ արեցինք Տուիլերի այգում,այնուհետև գնացինք Լուվրի թանգարան,բայց ցավոք սրտի, մեզ չհաջողվեց ներս մտնել,քանի որ թանգարանի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել, և թանգարանը փակ էր։Սովորողների ոգևորությունը մեծ էր,ամեն բան ուզում էին տեսնել և ,որպեսզի օրը արդյունավետ օգտագործեինք մենք մի փոքր ծրագրային փոփոխություն կատարեցինք ։Ճանապարհին Երևանյան այգում Կոմիտասի արձանի մոտ մեծ հպարտությամբ,որ հայ ենք,կատարեցինք Կոմիտասի ստեղծագործություններից։Անցորդները կանգնել ու նայում էին մեր կատարումը։Այնուհետև հաղթական տրամադրությամբ գնացինք Բատո Մուշ նստելու։Նավով այս զբոսանքը հիանալի հնարավորություն ընձեռեց մեզ Փարիզն իր ողջ գեղեցկությամբ տեսնելու համար։Սովորողները Մեզ հյուընկալողներին հարցեր էին տալիս,փորձում էին ֆրանսերեն բառապաշարը հարստացել։Ճանապարհին մոտեցան ֆրանսիացի անցորդի և ֆրանսերենով խնդրեցին իրենց Chemps Elisées փողոցի տեղը բացատրել։Այդ փսղոց հասնելուն պես ,բոլորս միասին սկսեցինք երգել համանուն երգը։Անցորդները հիացմունքով մեզ էին նայում,մտածում էին ներկայացում է,որպեսզի գումար հավաքենք,ի դեպ,Փարիզում նման տեսարանների կենտրոնական տուրիստական փողոցներում շատ ենք հանդիպել։Օրը ավարտեցինք Հաղթական կամարի մոտ,իրար հրաժեշտ տվեցինք և վերադարձանք մեզ շատ հարազատ դարձած մեր երկրորդ ընտանիքներ։Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s