Սեբաստացիների հագեցած չորրորդ օրը Փարիզում

Էլ ինչ Փարիզ առանց հացաբուլկեղենի խանութի։Վաղ առավոտյան մտանք ֆրանսիական բլիթների խանութ ու մեզ համար ուտելիք վերցրեցինք։Այնուհետև քայլելով Փարիզի գեղատեսիլ փողոցներով՝ հասանք Լատինական թաղամաս,որը համարվում է համալսարանների փողոց։Այնտեղ տեսանք Սորբոնի համալսարանը,Իրավաբանական համալսարանը,Բժշկական համալսարանը։Այդ նույն

թաղամասում է գտնվում Պանթեոնը։Ներս մտանք,սովորողները հենց մուտքի մոտ տեսան Լեոն Ֆուկոլի ճոճանկը,որը ապացուցում է ,որ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջ։Այնուհետև աստիճաններով իջանք ներքև,որտեղ գտնվում էին հայտնի մարդկանց գերեզմանները։Տեսանք Զոլայի,Դյումայի, Բղելի ,Վոլտերի,Ռուսսոյի և այլոց գերեզմանները։Շինությունը հագեցած էր ժամանակակից սարքավորումներով ։Սովորողները կարող էին մոտենալ էլեկտրոնային գրատախտակներին և կարդալ իրենց հետաքրքրող տեղեկությունները կամ էլ լսել ականջակալներով,որոնք դրված էին յուրաքանչյուր մուտքի մոտ։Պանթեոնից հետո քայլելով հասանք Լյուքսենբուրգյան այգի,այնուհետև գնացինք Օրսեի թանգարան։Թանգարանում մի քանի ժամ ուսումնասիրեցինք նկարներն ու քանդակները։Կարելի էր ժամերով հիանալ Մոնեի ,Մանեի,Վան Գոգի,Սեզաննի նկարներով։էլ չասեմ ,թե ինչ զգացողություն էր Ռոդենի քանդակները մոտիկից տեսնելու հնարավորություն ունենալը։Թանգարնից հետո Սենա գետի ափով զբոսնելով՝ հասանք մետրոյի մոտ ու այնտեղից գնացինք Բաստիծի հրապարակ։Օրն ,իսկապես, հագեցած էր ու ուրախ,չհաշված ,որ մնացինք ֆրանսիական կարկուտի տակ։Ինչպես ասում են՝ Փարիզում պետք է կաղանբի պես հագնվել ու հանվել։Հիմա մենք Անակո նավի վրա ենք ու մի լավ ուրախանում ենք։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s