Ճամփորդություն

Այս հինգշաբթի՝ մարտի 14-ին ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորողների հետ միասին նախատեսում ենք  գնալ Մոսկվա կինոթատրոն ,քանի որ 2019 թվականի Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Շվեցարիայի, Կանադայի և Բելգիայի դեսպանությունների հետ համագործակցությամբ, ս.թ. մարտի 11-ից 18-ը կազմակերպում է Ֆրանկոֆոն ֆիլմերի 3-րդ փառատոնը: Ցուցադրվելու են 2013-ից 2019 թվականի բոլոր ժանրերից ֆիլմեր՝ կատակերգություններ, դրամաներ, անիմացիոն ֆիլմեր և այլն:Մենք ընտրել ենք   «Լուսաբացի խոստումը» կենսագրական դրաման (2017թ.) :
Ֆիլմը Ռոմեն Գարիի ինքնակենսագրական վեպի (1960թ.) էկրանավորումն է՝ նվիրված մայրական սիրուն :
Ֆրանսիացի օդաչու, պատերազմի հերոս, դիվանագետ, վիպասան, սցենարիստ և ռեժիսոր Ռոմեն Գարին իր ժամանակաշրջանի նշանավոր և հետաքրքիր անհատականություններից մեկն է եղել : Այս ճամփորդությունը երեխաներին  հնարավորություն կտա լսել լեզվակիրներին, ծանոթանալ ֆրանսիական մշակույթին և անցկացնել հետաքրքիր ժամանց: