Ճամբարի հաշվետվություն

Այս  նոր տարին ինձ  համար շատ լավ սկսվեց ,քանի որ խմբումս ընդգրկված են աշակերտներ,ովքեր իսկապես սիրում են ֆրանսերենը և ես այս ամենից շատ ոգևորված  սկսեցի ճամբարային գործունեությունս:

  1. ֆիլմի դիտում ֆրանսերենով
  2. ֆրանսերեն երգերի ուսուցում,խաղեր թվերի և գույների մասին: Երեխաները իրենց հետ բերել էին խաղեր: Խաղում էինք լոտո ,uno :Մենք մի փոքր փոխեցինք  խաղի պահանջները և հայերենի փոխարեն պատասխանները  տալիս էինք ֆրանսերեն թվերով:Արդյունքում սովորեցինք 1-100թվերը:Քանի որ խաղային ուսուցումը նրանց շատ էր դուր գալիս,ես խաղի վերածեցի  նաև գույների ուսուցումը :Ասում էի գույները ֆրանսերեն նրանք պետք է գտնեին պահանջվող գույնը:Այնքան էին ոգևորվել ,որ հագուստների վրայի գույները արդեն ֆրանսերեն էին  ասում ու մեկը մյուսին ուղղում:Սկսել ենք սովորել Stromae — Papaoutai  երգը:Նրանց չափազանց շատ էր հետաքրքրում երգի թարգմանությունը, այդ պատճառով ընտրեցինք այդ երգը:Օրվա ավարտին նրանք գրել են իրենց պատումները:
  3. Ֆրանսիական պոեզիա ենք  մի քիչ ուսումնասիրել:Թարգմանել ենք  Ժաք Պրեվերի  Ծույլիկը և Առավոտյան նախաճաշը:Նախատեսել էինք պատրաստել բանանով և նյուտելայով տորթ ,որը,ցավոք, չհասցրեցինք:Մենք այն  կպատրաստենք  փետրվարին  և կհամտեսենք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s