III.

III.

3.  Քերականական թերությունները շտկվում են քերականությամբ,ուղղագրական սխալները՝ ուղղագրական վարժություններով ,ընթերցելու հանդեպ վախը հաղթահարվում է ընթերցանությամբ, չհասկանալու վախը՝ տեքստի մեջ ընդգրկմամբ,իսկ մտածելու սովորությունը առաջանում է տվյալ թեմայի շուրջ մտածելով,որով զբաղվում ենք այդ պահին ,այդտեղ,այդ դասի ժամանակ,դասարանում,որտեղ ,որ  գտնվում ենք:

Ես այս համոզման եմ եկել դեռևս իմ դպրոցական տարիներին:.Այս առիթով ինձ շատ խրատներ են տվել,հաճախ փորձել են սիրալիրությամբ ինձ ստիպել արձագանքել,քանի որ  ուսուցիչների շրջանում բարի մարդկանց պակաս չկա:Ահա,օրինակ քոլեջի տնօրենը ,որտեղ ես ընկա մեր տան թալանից հետո:Նա  նավաստի է,նախկին նավապետ՝ օվկիանոսներում կոփված համբերությամբ, ընտանիքի հայր և կնոջ համար հոգատար ամուսին,որն ասում էին ,թե հիվանդ է ինչ որ առեղծվածային հիվանդությամբ:

Շատ ուժեղ մի տղամարդ ,որը զբաղված էր և՛ իր ընտանիքով ,և՛ ինտերնատով,որտեղ իմ նմանների պակաս չկար:Այնուամենայնիվ որքան ժամանակ է ծախսել նա ,որպեսզի ինձ համոզի որ ես բնավ էլ այն հիմարը չէի,ինչ կարծում էի   և  Աֆրիկա փախչելու  իմ երազանքները ինքս ինձնից փախուստի փորձեր էին և որ բավական էր միայն շատ լուրջ աշխատել,որպեսզի տարակուսանքներս չխանգարեին ունակություններիս :Ես գտնում էի,որ շատ սիրալիր էր նման մարդու կողմից,ով ուներ այդքան շատ հոգս,  իմ հանդեպ  նման ուշադրություն  ցուցաբերելը և ես խոստացա խելքս գլուխս հավաքել ,այո,այո, անմիջապես :Միայն ,երբ  ես հայտնվում էի մաթեմտիկայի դասին կամ նստում էի երեկոյան բնագիտության գրքի առաջ առաջադրանքները կատարելու ,մեր խոսակցությունից ձեռք բերված անհաղթահարելի վստահությունից ոչինչ չէր մնում:Պատճառն այն էր,որ մենք  պարոն տնորենի հետ չէինք խոսել ոչ հանրահաշվից,ոչ ֆոտոսինթեզից  այլ միայն կամքի ուժից ,կենտրոնացումից,մենք խոսել էինք իմ մասին,իմ ՝ով լիովին ունակ էր առաջ գնալ ,նա վստահ էր դրանում ,եթե միայն ինչպես հարկն էր գործի անցնեի: Եվ այդ եսը ՝լցված անսպասելի հույսով,երդվում էր աշխատել և այլևս ոչինչ չհորինել,բայց ,ցավոք, տաս րոպե հետո , բախվելով մաթեմատիկայի հանրահաշվին,նա դատարկվում էր օդապարիկի պես,իսկ երեկոյան դասերին պատրաստվելիս նա հրաժարվում էր հասկանալ բույսերի անբացատրելի ցանկությունը ածղաթթու գազի նկատմամբ ,որը ստանում էին  ինչ որ  տարօրինակ քլորոֆիլի միջոցով:.Ես նորից դառնում էի նախկին անպետքը,որն ունակ չէր  երբևէ ինչ որ բան  հասկանալ,այն պարզ պատճառով,որ երբեք ոչինչ չէր հասկացել: Բազմաթիվ բացասական փորձերից հետո,ես եկա այն համոզման ,որ աշակերտների հետ հարկավոր է խոսել միայն իրենց ուսուցանվող առարկայի լեզվով:Վախենու՞մ եք քերականությունից: Զբաղվենք քերականությամբ:Դուր չի՞ գալիս գրականությունը:Կկարդանք:Ինչքան էլ որ սա ձեզ տարօրինակ թվա,մեր աշակերտնե՛ր ,դուք բաղկացած եք այն առարկաներից ,որորնք մենք ձեզ դասավանդում ենք:Դուք ինքներդ եք այդ բոլոր առարկաների առարկան:Դպրոցում ձեզ լավ չե՞ք զգացել:Միգուցե:Հեշտ կյանք չե՞ք ունեցել:Ոմանք ,այո:Բայց իմ աչքերին բոլորդ այնպիսին ինչպիսին,որ դուք կաք՝ բառերից կազմված, քերականությունից հյուսված,խոսքով հարուստ,նույնիսկ ամենալռակյացները կամ բառապաշարով ամենաաղքատները ,բոլորիդ հանգիստ չեն տալիս աշխարհի մասին ձեր սեփական պատկերացումները,կարճ ասած, ձեզնից յուրաքանչյուրը  լի է  գրականությամբ , խնդրում եմ հավատացեք ինձ:

4.

 

Նույնիսկ լավագույն մղումներն ունեցող  հոգեբանական միջամտությունները անօգուտ են:Առաջին դասարան:Ժոսլին լացակումած է,դասը հնարավոր չէ սկսել: Չկա էլ ավելի անհասկանալի բան,քան վիշտն է,որն առաջանում է գիտելիք ձեռք բերման ճանապարհին:Ծիծաղը կարելի է սաստել մեկ հայացքով ,բայց ահա արցունքները…..

– Ինչ որ մեկդ, պահուստային անեկդոտ ունե՞ք:Հարկավոր է ժոսելին ծիծաղեցնել,որպեսզի կարողանանք դասը սկսել: Գլուխներումդ փնտրեք:Մի շատ ծիծաղելի  անեկդոտ: Տալիս եմ երեք րոպե և ոչ ավել:Մեզ է սպասում  Մոնտեսկիոն: Ծիծաղելի անեկդոտը պատմեցին:Իսկապես, ծիծաղելի էր:Բոլորը ծիծաղեցին,Ժոսլին նույնպես ,որին  ես առաջարկեցի դասամիջոցին  գալ  ինձ մոտ,եթե նա զգում է,որ դա իրեն անհրաժեշտ է:

 – Իսկ հիմա զբաղվում ենք  միայն ու միայն Մոնտեսկիոով:Դասամիջոց:Ժոսլին ինձ հետ կիսվում է իր ցավով:Նրա ծնողները դադարել էին միմյանց հասկնալ:Նրանք առավոտից մինչ երեկո վիճում էին: Միմյանց ահավոր բաներ էին ասում:Իրավիճակը տանը  սրտաճմլիկ էր, իսկ կյանքը՝ անտանելի: հասկանալի է,ասեցի ինքս ինձ, ևս երկու վազորդ ,որոնց անհրաժեշտ էր քսան տարի,որպեսզի հասկանան,որ իրար չեն համապատասխանում :Այստղից բաժանման հոտ է գալիս:  Ժոսլին  վատ սովորող աշակերտուհի չէր  ,բայց բոլոր առարկաներից ներքև էր ընկնում:Եվ ահա ես պետք է գլուխ հանեի նրա  վշտից: Գիտես Ժոսլին ,միգուցե ավելի լավ կլինի ,որ նրանք բաժանվեն,ասում եմ ես նրան շատ զգուշությամբ:Գիտես Ժոսլին, երբ նրանք բաժանվեն և հանգստանան ,քեզ համար ավելի հեշտ   կլինի  ,քան հիմա ,երբ միասին  են ,բայց պատրաստ են իրար կոկորդ կրծելև այլն:.Ժոսլին կրկին սկսում է լացել:

–Պորոն նրանք էլ էին որոշել բաժանվել,բայց հանկարծ փոշմանեցին:

Ահա թե ինչ :

Լավ,լավ ,լավ:

Ամեն ինչ շատ ավելի բարդ էր, քան կարող էր թվալ սկսնակ հոգեբանին:

– Ճանաչու՞մ ես Մեզի ֆերենջին:

–Ոչ,իսկ  ո՞վ է:

– Բիլ Ֆերենջի և նրա կնոջ,որի անունը ես չեմ հիշում,աղջիկն է:Նրանք բաժանված են, ժամանակին դա շատ հայտնի պատմություն էր:Մեզին շատ փոքր էր,երբ նրանք բաժանվեցին,բայց այդ ամենից նա մի փշուր անգամ չկորցրեց: Քեզ պետք է նրա հետ ծանոթանալ:Դա վեպ է:Ամերիկյան:Հեղինակը ՝  Հենրի  Ջեմս: Գրքի վերնագիրն է «Ի՞նչ գիտեր Մեզին»:

Ի դեպ դժվար  վեպ էր,Ժոսլին այն կարդաց եկող մի քանի շաբաթների ընթացքում՝ ոգևորվելով տարածքների նմանությամբ ,որտեղ տեղի էին ունենում ընտանեկան կռիվները: («Պարոն նրանք իրար ասում են այն ,ինչ Ֆերենջներն են իրար ասում »)

Եվ, այո,ընտանեկան վեճերում ,երեխաների տառապանքներում գրականությունից ինչ որ բան կա,նույնիսկ եթե նրանց հասցրած վերքերից հոսում է իսկական արյուն: Եվ դա նշանակում է,որ եթե պարոն Մոնտեսքիոն մեզ պատիվ է արել իր ներկայությամբ մենք պարտավոր ենք նրան ուշադրություն դարձնել:

 

5.

 

Դասերին նրանց ներկայությունը….Հեշտ չէ այս տղաների ու աղջիկների համար   հիսունհինգ րոպե շատ կենտրոնացած նստել իրար հաջորդող հինգ կամ վեց դասի դպրոցի առաջարկած ժամանակացույցին համապատասխան:Ինչ գլուխկոտրուկ է այս ժամանակացույցը:Դասերի,առարկաների , ժամերի,աշակերտների  բաշխում դասարանների թվին,խմբերի  կազմին,կամովի ընտրած առարկաների թվին,լաբորատորիաների առկայության,այս կամ այն ուսուցչի անհամատեղիլի ցանկության  համապատասխան:Ճիշտ է, այսօր տնօրենի գլուխը կփրկի համակարգիչը,որին վստահում են բոլոր այս թվարակած տվյալները:

« Ցավում եմ տիկին այսինչ ,բայց  չորեքշաբթի կեսօրից հետո  ոչինչ չի ստացվի,համակարգիչն է »:

– Հիսունհինգ րոպե ֆրանսերեն,- բացատրում եմ ես աշակերտներիս,- դա  գրեթե մի ամբողջ  ժամ է՝ սկիզբ, մեջտեղ , վերջ,իրականում, մի ամբողջ կյանք:Ասացեք ,կարող էին նրանք ինձ պատասխանել. սկզբում գրականության մի փոքրիկ կյանք,հետո մաթեմատիկա,այնուհետև պատմություն ու այդպես շարունակ՝ անգլերեն,գերմաներեն, քիմիա,երաժշտություն:Մեկ օրում այսքան կերպարանափոխություն:Եվ առանց  տրամաբանության:Ձեր ժամանակացույցում «Ալիսան հրաշքների աշխարհում»ն է. քիչ առաջ թեյում էին մարտյան նապաստակի հետ ու հետո հանկարծ առանց անցման խաղում են կրոկետ սրտի թագուհու հետ:Անցկացնել մի օր Լուի Քերոլի  մոտ՝շատ չնչին հրաշքներով և ոչ մի մարմնամարզության մասին այլևս չեք խոսի:Եվ կարծես թե,այս ամենը կարգավորված էր.բացարձակ խառնաշփոթ՝ հիսունհինգ րոպեանոց մի պուրակը մյուսի հետևից ֆրանսիական ձևով կտրած այգու նման:

Այդպիսի հավասար կտորներով կիսվում է հոգեվերլուծաբանի օրը և երշիկավաճառի սայլամին:Եվ այդպես ամբողջ տարին ,շաբաթ շաբաթի ետևից:Զարմանալի է,բոլորը խառնված են,բայց այդ ամենի հետ մեկտեղ ոչ մի անականկալ:Այնպես եմ ուզում նրանց պատասխանել.

-Սիրելի աշակերտներ,հերիք է փնթփնթաք,մի պահ ձեզ մեր տեղը դրեք: Ի դեպ ձեզ հոգեվերլուծաբանի հետ համեմատելը վատ համեմատություն չէ:Այդ խեղճը,ամբողջ օրը իր աշխատասենյակում  նստած հետևում է իր առջևով անցնող  աշխարհի դժբախտություններին,իսկ մենք՝ ուսուցիչներս, երեսունհիգ հոգանոց խմբով և ֆիքսված ժամերով մեր դասարանում նստած տեսնում ենք ,թե ինչպես է անցնում մեր ամբողջ կյանքը,որը լոգարիթմորեն կամ ոչ շատ ավելի երկար է,քան ձեր չափազանց կարճ երիտասարդությունը,կտեսնե՛ք,կտեսնե՛ք:

Բայց,ոչ, երբեք մի խնդրեք աշակերտին իրեն ուսուցչի տեղը դնել,ծաղրելու հավանականությունը շատ մեծ է:Եվ երբեք նրան մի առաջարկեք չափել իր ժամանակը մերի հետ,մենք դա մինույն ձևով չենք գնահատում: Եվ հետո ոչ մի դեպքում չի կարելի դասի ժամանակ խոսակցություն ծավալել նրանց կամ մեր մասին  .դա թեմայից դուրս է:.Չէ որ մենք որոշել ենք,որ քերականության այս ժամը պետք  է անժամկետ պղպջակ  լինի: Իմ գործն է անել այնպես ,որ այս հիսունհինգ րոպեների ընթացքում աշակերտներս իրենց քերականության  մեջ զգան:

Այդ ամենին հասնելու համար  պետք չէ տեսադաշտից բաց թողնել այն փաստը,որ ժամերն իրարից տարբեր են. Առավոտյան ժամերը բնավ նման չեն  կեսօրինին, արթնանալու ,մարսման, դասամիջոցներից առաջ և դրանցից հետո ,բոլոր այս ժամերը իրարից շատ տարբեր են: Եվ մաթեմատիկայից հետո սկսվող դասաժամը բնավ նման չէ մարմնակրթությունից հետո սկսվող դասի ժամին:Այս տարբերությունը ոչ մի կերպ չի ազդում լավ սովորող աշակերտների ուշադրության վրա:Նրանք օժտված են բնատուր կարողությամբ ,լիովին գիտակցաբար ճիշտ պահին ,ճիշտ տեղում անհանգիստ պատանուց վերածվում են  ուշադիր աշակերտի,մերժված սիրահարից  կենտրոնացած մաթեմատիկոսի,խենթություններ անողից   գիտունիկի,անցյալից ներկայի, տեղափոխվում են մաթեմատիկայից գրականության:Հենց արագ կերպարանափոխության  ունակությամբ էլ լավ սովորող աշակերտը  տարբերվում է խնդիրներով  աշակերտից:Վերջիններս, շատ հաճախ բոլորովին այն չեն ինչ ուսուցիչներն են նրանց ներկայացնում:Նրանց համար շատ բարդ է ազատվել նախորդ ժամից ,նրանք թափառում են իրենց հիշողություններում ինչ որ տեղ, կամ էլ վազում են առաջ՝ բոլորովին այլ բանի մասին երազելով:Նրանց աթոռը կարծես կատապուլտ լիներ,վրան նստելուն պես  դասարանի տարածքից դուրս էր շպրտում:Եթե ,իհարկե, նրանք նրա վրա չէին քնում:Եթե ես ցանկանում եմ նրանց մտավոր ներկայությանը արժանանալ ես պետք է օգնեմ նրանց տեղավորել իմ դասաժամում: Ի՞նչպես  դա անել:Նման ունակությունը գալիս է աստիճանաբար:Կա մի բան ,որում կարող ենք վստահ լինել. դա այն է,որ աշակերտներիս ներկայությունը մեծ հաշվով կախված է իմ ներկայությունից ամբողջ դասի ընթացքում,նրանց յուրաքանչյուրի  հանդեպ իմ  վերաբերմունքից, դասավանդածս առարկայում իմ ֆիզիկզկան ,ինտելեկտուլ ,մտավոր  ներկայությունից այն ամբողջ հիսուն հինգ րոպեների ընթացքում ինչքան որ տևում է դասս:

                    6

Եվ ինչքա՜ն բարդ էր հիշել այն դասերը ,որոնց ես ինքս էլ  ներկա չեմ եղել:Եվ ինչքան ծանր էր տեսնել ,թե ինչպես են աշակերտներս հեռանում մինչ ես ամբողջ ուժով փորձում էի մտքերս ի մի բերել: Ինչ զգացողություն է ,երբ տեսնում ես,որ կորցնում ես դասարանդ: Ես այնտեղ չեմ, նրանք նույնպես և այսպես մենք կորցրել ենք մեկս մյուսիս:Այնուամենայնիվ  ժամանակը  գնում է: Ես ձևացնում եմ ,թե դաս եմ վարում ,նրանք էլ՝ թե լսում են:Եվ մենք բոլորս միասին չափազանց լուրջ ենք. ես   ջանասիրաբար աշխատում եմ լեզվով,նրանք էլ՝ գրելով:Տեսուչին դուր կգա, գլխավորն այն է,որ ամեն ինչ բնական երևա:Բայց ես այստեղ չեմ ,գրողը տանի ,ես ներկա չեմ,այսօր ես ինչ որ տեղ եմ, բայց ոչ այստեղ: Եվ այն ինչ որ ես ասում եմ իրենց ,ոչ մի արդյունք չի ունենա ,նրանք թքած ունեն ,թե ինչ են լսում: Ոչ հարց, ոչ պատասխան:. Կարծես թե լեկցիա եմ կարդում ՝ թաքնվելով նրա ետևում: Որքան էներգիա եմ ծախսում,որպեսզի  նրանց մեջ սերմանեմ գիտելիքի այդ ծիծաղելի կաթիլը:Վոլտեր, Ռուսո,Դիդրո, ես հարյուր կիլոմետր հեռու եմ նրանցից, այս դասարանից, այս դպրոցից, այս վիճակից,ես ջանք չեմ խնայում որպեսզի կրճատեմ այդ հեռավորությունը,բայց ինձ մոտ ոչինչ չի ստացվում և դասավանդածս առարկայից այնքան եմ հեռու որքան որ  դասարանից:Ես ուսուցիչ չեմ ,այլ ինչ որ  էքկուրսավար,ով մեխանիկաբար կատարում է պարտադիր այց թանգարանով մեկ:Այսպիսի չստացված ժամերից հետո ես հազիվ էի ոտքերիս վրա   կանգնում:ԵՍ դասարանիցս դուրս էի գալիս համբողջովին ուժասպառ և կատաղած:Կատաղություն,որի զոհը կարող էին դառնալ աշակերտներս ,քանի որ չկա ավելի հանդիմանող մարդ,քան ինքն իրենից դժգոհ ուսուցիչն է:Երեխաներ զգույշ եղեք ,պատի կողմով քայլեք,ձեր ուսուցիչը վատ գնահատական է իրեն դրել,և առաջինը ով ձեռքը կնկնի ,հեշտ չի պրծնի:Չասենք նաև այն տետրերի մասին ,որոնք նա պիտի ստուգի այսօր երեկոյան  տանը:Այս բնագավառում  հոգնածությունը և կեղտոտ հոգին վատ օգնականներ են: Ոչ,այսօր երեկօյան ոչ մի տետր ,ոչ մի հեռուստացույց և ընդհանրապես ոչինչ ,միայնու միայն քնել:Ուսուցչի համար ամենակարևորը  քունն է:Լավ ուսուցիչը նա է,ով շուտ է պառկում քնելու:

 

7.

Դասարանն ամբողջովին իր իշխանության տակ պահող ուսուցչի ներկայությունը զգացվում է միանգամից: Աշակերտները զգում են նրա ներկայությունը ուսումնական տարվա հենց առաջին րոպեից,մենք դա մեր վրա ենք զգացել:Ոսուցիչը մտնում է դասարան ,նա ,իսկապես, այնտեղ է ,դա երևում է նրա հայացքից,աշակերտներին ողջյունելու ,նստելու և գրասեղանի շուրջ տեղավորվելու ձևից: Նա իրեն չի կորցնում,դասարանի արձագանքից չի վախենում, չի տատանվում,ո՛չ, նա իր գործն է անում և հենց սկզբից նա ներկա է,նա տարբերում է ամեն մի հայացք  և դասարանն անմիջապես սկսում է գոյություն ունենալ նրա աչքերում: Այդ ներկայությունը բոլորովին վերջերս ես կրկին զգացի  Բլան- Մենիլում,որտեղ ինձ հրավիրել էր երիտասարդ գործընկերուհիներիցս մեկը,ով իր աշակերտներին վեպերիցս մեկով էր ծանրաբեռնել:Ի՜նչ առավոտ ես անցկացրեցի նրանց մոտ: Բառացիորեն կարելի է ասել,որ ես ընթերցողների հարցերից գնդակահարված էի,և թվում էր ,թե նրանք գիրքս և նրա հերոսներին ինձնից ավելի լավ գիտեին :Նրանք հիացած էին որոշ հատվածներով և զվարճանում էին՝ տեքստի միջից իմ սիրած բառերը օգտագործելով ,որնք ես հաճախ չարաշահում էի: Ես պատրաստվում էի պատասխանել  հստակ ձևակերպված հարցերին մի կողմ կանգնած ուսուցչի աչքի առաջ,ով մտահոգ էր միայն դասարանի  կարգուկանոնով,ինչպես որ ինձ հետ է հաճախ պատահել, բայց հայտնվեցի գրական բանավեճի փոսի մեջ ,որտեղ աշակերտները ինձ էին հղում չափազանց տարբեր հարցեր: Երբ  խանդավառությունը  նրանց ձայները հանդուրժելի դեցիբելից  բարձր  դարձրեց ,քննարկմանը խառնվեց  ուսուցչուհին , ի դեպ երկու օկտավա ավելի ցածր ձայնով, և ամբողջ դասարանը սկսեց կարգի գալ այդ մեղեդային ձայնի ներքո:

Ավելի ուշ ,սրճարանում,որտեղ մենք նախաճաշում էինք,ես նրան հարցրեցի ,թե ինչպես է նրան հաջողվում  կիրառել այդքան կենսական էներգիա  :

Սկզբում  նա խուսափողական պատասխան տվեց.

– Գլխավորը, երբեք նրանցից ավելի բարձր  չխոսել: Բայց ես ուզում էի ավելին իմանալ,թե ինչպես է  նա  գլուխ հանում այդ երեխաներից,ուզում էի խոսել դպրոցում գտնվելու նրանց ակնհայտ երջանկություն,հարցերի անհրաժեշտություն, նրանց  լրջությամբ լսելու ունակություն և այն մասին ,թե ինչպես է նա հսկում նրանց խանդավառությունը,ինչպես են իրենք իրենց հարցերը կարգավորում,երբ տարաձայնություն է առաջանում,նրանց կենսուրախություն մասին,կարճ ասած այն ամենի մասին   ինչը մեր ‘’գունավոր’’ դպրոցների մասին ահավոր պատկերացումներով տարածում են   մեր զանգվածային լրատվամիջոցները:

Լսելով իմ բոլոր հարցերը,նա մի փոքր մտածեց և պատասխանեց:

–Երբ ես դասարանում եմ  կամ ստուգում եմ նրանց տետրը ,ես միշտ նրանց հետ եմ: Եվ ավելացրեց.

–Բայց երբ ես այլ տեղ եմ ,ես այլևս նրանց հետ չեմ:

Այդ այլ տեղը լարային կվարտետի  կատարումն է,որն իր թավջութակից պահանջում է բացարձակ ներկայություն,առանց որևէ երաժշտության: Նա կարծում էր,որ դասարանի և նվագախմբի միջև կա բնական փոխադարձ կապ:

– Յուրաքանչյուր աշակերտ  իր երաժշտական գործիքն է նվագում,այս ամենին չենք կարող հակառակվել: Հարկավոր է միայն ,շատ լավ ճանաչել մեր երաժիշտներին և ներդաշնակություն գտնել նրանց միջև: Լավ դասարանը քայլող գունդ չէ,այլ նույն սիմֆոնիան նվագող   նվագախումբ է: Եվ եթե ձեր նվագախմբում կա  փոքրիկ եռանկյունի ,որից միայն լսում ես՛՛ դին-դին ՛՛կամ էլ վարգան ,որը միայն ՛՛բենգ-բենգ՛՛, է անում,գլխավորն այն է,որ նրանք հանդես գան երբ հարկն է և հնչեն ինչքան հնարավոր է լավ,որպեսզի նրանք դառնան լավագույն  եռանկյունին և վարգանը,որպեսզի  հպարտանան ընդհանուր գործում իրենց ներդրումն  ունենալու համար:Եվ քանի որ համընդհանուր ներդաշնակության  ձգտումը ,այսպես թե այնպես նրանց բոլորին ստիպում է առաջ գնալ , ի վերջո եռանկյունին էլ իր հերթին  յուրացնում է երաժշտությունը,գուցե ոչ այնքան փայլուն  ինչպես առաջին ջութակը , բայց դա այնուամենայնիվ միևնույն երաժշտությունն է:

Նա ֆատալիստի դեմք ընդունեց.

–Խնդիրը նրանում է,որ փորձում են նրանց համոզել ,թե այս աշխարհում  միայն առաջին ջութակները  նշանակություն ունեն:

Մի ակնթարթ անց.

–Եվ որ մեր գործընկերներից ոմանք  իրենց Կարայանի դեղն են դնում  և չեն ցանկանում ղեկավարել քաղաքային նվագախումբը: Նրանք բոլորն էլ երազում են Բեռլինի Ֆիլարմոնիկի մասին,որը կարելի է հասկանալ:Հետո ,բաժանվելիս ես նորից արտահայտեցի հիացմունքս,նա  պատասխանեց.

– Պետք ասեմ նաև ,որ դուք եկել եք  ժամը տասին,իսկ այդ ժամին նրանք արդեն արթնացել էին:

8

 

Առավոտյան ներկա բացակա:Ուսուցչի ձայնով սեփական անունը լսելը  երկրորդ արթնացումն է: Առավոտյան ժամը ութին ձեր անվան ձայնը  կամերտոնի նման թրթռում է:

– Ոչ մի կերպ չեմ կարողանում հրաժարվել այդ կանչից ,հատկապես առավոտյան,- բացատրում է ինձ մեկ ուրիշ ուսուցիչ ,այս անգամ մաթեմաթիկայինը,-նույնիսկ եթե ես շատ եմ շտապում: Ցուցակով  կարդալ  անունները ինչպես ոչխարներին ես հաշվում դա հնարավոր չէ: Ես իմոնց կանչում եմ անուններով  նրանց նայելով ,ես դիմավորում եմ նրանց և լսում եմ նրանց պատասխանները: Իրականում ներկա բացական ողջ օրվա ընթացքում միակ պահն է,երբ ուսուցիչը կարող է անդրադառնալ ամեն մի աշակերտի,նույնիսկ եթե միայն նրա անունն էլ արտաբերի: Մի ակնթարթ,երբ աշակերտը հասկանում է ,որ գոյություն ունի ինձ համար,հենց ինքը ,այլ ոչ թե մեկ ուրիշը: Ինչ վերաբերում է  ինձ ,ես փորձում եմ ,որքանով որ հնարավոր է հասկանալ նրա տրամադրությունը ՛՛Ներկա ՛՛բառը ասելու ձևից: Եթե նրա ձայնը դողում է,հարկավոր է դա հաշվի առնել   հետագայում:

Ահա թե ,որն է ներկա բացակայի կարևորությունը:Աշակերտներիս հետ մի անգամ այսպիսի խաղ էինք խաղում:Ես տալիս էի իրենց անունները,նրանք պատասխանում էին, իսկ ես կիսաձայն ,բայց նույն տոնայնությամբ ,կրկնում էի նրանց ՛՛Ներկան՛՛,ինչպես հեռավոր էխո:

 

– Մանուե՞լ:

– Ներկա:

– « Ներկա ». Լետիսիա ՞:

– Ներկա

– « Ներկա». Վիկտո՞ր:

– Ներկա

– « Ներկա». Կարո՞լ:

– « Ներկա »

– « Ներկա ». Րե՞մի:

– « Ներկա »

– « Ներկա ».

Ես կրկնում էի Մանուելի զուսպ « Ներկան »,Լետիսիայի հստակ « Ներկան », Վիկտորի  եռանդուն« Ներկան »,Կարոլի   բյուրեղապակյա  « Ներկան»: Ես նրանց առավոտյան էխոն էի: Ոմանք փորձում էին որքան հնարավոր է իրենց ձայնը անհասկանալի  դարձնել,մյուսները ձայնի ինտոնացիան փոխում էին  զվարճանալու և ինձ անակնկալի բերելու համար կամ պատասխանում էին  « Այո », կամ« Ես այստեղ եմ», կամ էլ « Ես եմ ». Ես շատ կամաց կրկնում էի  նրանց պատասխանները՝առանց անգամ մի փոքր զարմանալու: Մենք բոլորս միասին էինք , կարծես թե դա  խմբի առավոտյան ողջյունն էր համատեղ գործը սկսելուց առաջ:

Ընկերս՝ Պիերը, ով ուսուցիչ էր Իվրի սյուն Սենում,երբեք ներկա բացակա չեր անում:

– Գուցե մի քանի անգամ տարվա սկզբում,նրանց անունները  և դեմքերը հիշելու համար և անմիջապես անցնում եմ կարևոր բաներին: Նրա աշակերտները նրան սպասում էին միջանցքում,դասարանի դռան մոտ:Քոլեջի շուրջը ամենուրեք  վազվզում էին,գոռգոռում էին, սեղաններն ու աթոռներն էին  հրմշտում,տարածքն էին գրավում,ձայնի բարձրության ռեկորդ էին սահմանում:Պիերը հանգիստ սպասում էր նրանց կարգավորվելուն,հետո բացում էր դուռը և նայում թե ինպես են աղջիկներն ու տղաները մեկ առ մեկ դասարան մտնում և կամովի ինչոր մեկին բարևում,փակում է դուռը և դանդաղ մոտենում է իր գրասեղանին,իսկ աշակերտները այդ ընթացքում սպասում էին նրան իրենց աթոռների մոտ կանգնած:Նա նրանց խնդրում է նստել և սկսում է.

-Դե, Կարիմ որտե՞ղ էինք մենք կանգ առել:Նրա դասերը  խոսակցության նման էին,որն ամեն անգամ սկսում էին այն տեղից ,որտեղ որ կիսատ էր մնացել:Չափահաս դառնալով՝ ես միշտ իմ ընկեր Պիերին համարել եմ  հորեղբայր Ժուլի ռեինկառնացիան իր գործը մեծ նվիրումով կատարելու,իր աշակերտների հարգանքը վայելելու , իր նկատմամբ աշակերտների  հավատարմության համար :

 

– Դու կարծես  հորեղբայրս լինես Վալ դը Մարնայից:Նա բարձր ծիծաղում է.

– Դու իրավացի ես,գործընկերներս ասում են ,որ ես XIX դարի ուսուցիչ եմ: Նրանք կարծում են ,որ ես հարգանքի նշանների հավաքածուն եմ հավաքում,օրինակ՝  ուսուցչի  հայտնվելուն պես երեխաների ոտքի կանգնելը   և նմանատիպ բաներ,որոնք նախկին ժամանակներն են հիշեցնում: Ասեմ ,որ մի փոքր քաղաքավարությունը  դեռևս ոչ մեկի չի վնասել,բայց այս դեպքում  խոսքը դրա մասին չէ ;Երբ աշակերտներին ասում եմ լռություն պահպանեք ,ես նրանց հնարավորություն եմ տալիս « վայրէջք կատարել » իմ դասին և սկսել հանգիստ աշխատանքը: Ես էլ իմ հերթին նայում եմ նրանց գլուխներին ,նշում եմ բացականերին ,հսկում եմ դասի ժամանակ ստեղծվող և քանդվող խմբերին,կարճ ասած չափում եմ դասարնի առավոտյան ջերմաստիճանը: Դասերի ավարտին ,երբ մեր աշակերտները ընկնում էին հոգնածությունից ,ես և Պիերը ,իրարից անկախ   նույն ծիսակարգն  էինք  իրականացնում:Մենք նրանց խնդրում էինք  լսել քաղաքը( նա   Իվրը ,ես՝ Փարիզը): Այս ամենից հետո  անշարժության և լռության երկու րոպե ,և պատուհանից այն կողմ տիրող աղմուկը միայն ընդգծում էր դասարանում տիրող լռությունը: Այս ժամերին մենք դասերը անցկացնում էինք շատ ցածր ձայնով  և հաճախ ավարտում էինք այն սովորոկան ընթերցանությամբ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s