Изображение

Leçon 2 Les articles définis et indéfinis

imagesimages (1)

Aller sur ce site

Реклама

Leçon 1

Se présenter
1. On commencera par se presenter.
Bonjour , je m’appelle …. et toi.
Comment tu t’appelles?
2. Les pronoms personnels
1 er personne singulier :
Sujet: masculin ou féminin=je
2 e personne singulier :
sujet : masculin ou féminin = tu.
3 e personne singulier :
sujet : masculin = il, féminin = elle
1er personne du pluriel
Sujet: masculin ou féminin=nous
2e personne du pluriel
Sujet: masculin ou féminin= vous
3e personne du pluriel
Sujet: masculin =ils
Sujet: féminin= elles

3. Ecoutez et répétez
https://karinetevosyan.wordpress.com/2014/08/27/lecon-1-3/images (2)

Le plan d’études de 2015 — 2016

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ֆրանսերեն
Առարկայական ծրագիր
2015-2016 ուստարի
Ծրագիրը նախատեսված է հանրակրթական միջին և ավագ դպրոցի ընտրությամբ երկրորդ և երրորդ օտար լեզու սովորել ցանկացող աշակերտների համար:
Ծրագիրը իրականացվում է 12ից 15 հոգանոց խմբերով: Խմբերում ընդգրկված են 6-12-րդ դասարանցիները : Ծրագրի իրագործման համար տրամադրվում է շաբաթական 4 դասաժամ:
Նպատակը
Կրթության ոլորտում հարկ է խթանել ոչ միայն յուրաքանչյուր անհատի ստեղծագործական ներուժի զարգացմանը , այլև նրանում հարգալից վերաբերմունք դաստիարակել այլոց ազգային արժեքների հանդեպ, սովորեցնել նրան ճանաչել ու գնահատել աշխարհն իր բազմազանության մեջ:
Լեզվի միջոցով են նյութականանում ու սերնդից սերունդ փոխանցվում ազգային մշակույթի և ազգային մտածողության յուրահատկությունները: Լեզուն է , որ ապահովում է լիարժեք հաղորդակցություն :
Ծրագիրը նպատակ է հետապնդում`
զարգացնել հաղորդակցական հմտություններն ու ունակությունները` գործածելով ուսուցանման չորս հիմնական տարրերը(comp. orale, comp. écrite, prod. orale, prod. écrite).
հարստացնել բառապաշարը ակտիվ և պասիվ թարգմանությունների միջոցով
ֆրանսիալեզու տեղեկատվական աղբյուրներից օգտվելու ունակություն
օգնել սովորողին իր հետագա մասնագիտության ընտրության գործում
Խնդիրներ
· Ֆրանսիական մշակույթի ուսումնասիրում
· Ֆրանսերենով ազատ շփում
· Միջմշակույթային կապերի ստեղծում
Ուսումնական միջավայր, սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքներ
Դասասենյակը պետք է հագեցած լինի ժամանակակից ՏՀՏ միջոցներով `
Էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր , համացանցին միացված համակարգիչ
Ֆրանսերեն լեզվով ուսումնական նյութերի դիտման համար
Ֆրանսերեն լեզվով խաղերի և ֆիլմերի դիտման համար( ֆիլմերը ընտրվում են ` հաշվի առնելով լեզվի իմացության մակարդակը )
Թվային ֆոտոխցիկ, տեսախցիկ
· Նյութերին կցվող լուսանկարների համար
· Ուսումնական ճամփորդությունների հաշվետվության համար
· կարաոկե-տեսահոլովակների պատրաստման համար
Թվային ձայնագրիչ
ֆանսերեն լեզվով երկխոսությունների ձայնագրման համար
հարցազրույցներ վարելու համար
կարաոկեների պատրաստման համար
ռադիոնյութի պատրաստման համար
ընթերցանության և ասմունքի ձայնագրման համար
բառարանների առկայություն
գրադարան, որն ունի ուսումնական նյութերի էլեկտրոնային տարբերակներ
Համացանցում ուսուցման միջավայրը
Համացանցը սովորողներին հնարավորություն է տալիս շփվել միմյանց հետ օտար լեզվով:
· խումբը ստեղծում է իր խմբային բլոգը, որտեղ աշակերտները տեղադրում են իրենց աշխատանքները, թարգմանությունները, կարծիքները: Բլոգը հսկում է դասավանդողը և անհրաժեշտության դեպքում կատարում ուղղումներ: https://karinetevosyan.wordpress.com
· աշակերտներն ունեն նաև իրենց անհատական բլոգները` օտար լեզվի բաժնից բաղկացած, որտեղ կարող են տեղադրել իրենց աշխատանքները:
· Սովորողները նյութեր են տեղադրում Միջին դպրոցի ենթակայքում կամ mskh.am-ում:
· Դասավանդողի հետ միասին սովորողները սպասարկում են նաև Կրթահամալիրի կայքի ֆրանսերեն էջըhttp://mskh.am/fr
Բովանդակություն
Ֆրանսերենի այբուբեն
Ներկայանալ և ծանոթանալ(Bonjour, je m’appelle ….)
Լեզուներ (je parle francais,anglais, espagnole portugais. Etc…)
Իմ ընկերները (անձի նկարագրություն)( il est joli, grand , brun etc.)
Իմ նախասիրությունները (երգ—երաժշտություն, համակարգչային խաղեր, ընթերցանություն)(j’aime la musique classique,moderne)
Ծննդյան տարեդարձ (Bon anniversaire)
Գնումներ(combien ça coûte?)
Պահանջել հաշիվը(L’addition s’il vous plait)
Հագուստ
Տարվա եղանակներ
Շաբաթվա օրեր ,ամիսներ
Ժամանակ
Հասցե ( ùաղաքը, թաղամասը, բակը)
Կողմնորոշվել տեղանքում(Ou se trouve le bâtiment A?)
Իմ դպրոցը (“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիր)
Ամառային և ձմեռային արձակուրդներ
Ճանապարհորդություն
Ժամանց
Ես և իմ շրջապատը
իմ ընկերները
Իմ ընտանիքը
Իմ բնակարանը
Հեռախոսային խոսակցություններ
Այցելություն բժշկին
Սպորտ
Նախաճաշ, ճաշ, ընթրիք
Իմ օրը
CV –ի կազմում
Այս ծրագրում քերականությունը ուսուցանվում է այնքանով , որքանով ,որ անհրաժեշտ է հաղորդակցություն ապահովելու համար: Քերականական կանոնների իմացությունը անօգուտ է , եթե մարդ չի կարողանում խոսքում կիրառել:
Գոյականի հոգնակի թվի կազմումը –s
Անորոշ և որոշյալ հոդերի գործածումը le , la, un ,une,du, des, au, aux, du ,de la ,de l’.
ածականներ (սեռ, թիվ, համեմատության աստիճան)
Ածականի համաձայնացում
Դերանուն անձնական, ստացական, ցուցական, հարցական
en ,y դերանունների գործածում
Etre և avoir բայերի խոնարհում
Առաջին խմբի բայերի խոնարհումը ներկա ժամանակով
Իգական և արական սեռ
c’est +nom propre կառույցը
nom+ de +nom կառույցը
Հարցական նախադասություններ.
Հարցերի տիպերը
Ստորոգյալի համաձայնեցումը ենթակայի հետ դեմքով և թվով
Vouloir, savoir ,pouvoir բայերի խնարհում
Ժխտական նախադասություն( ne +verbe +pas)
Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասությունների հարցական և ժխտական ձևերի կազմումը և կարճպատասխաններ տալը
Հրամայական նախադասությունների կազմումը և գործածումը
Հատուկ հարցերի կազմումը և գործածումը
Il y a+nom singulier ou nom pluriel
Շաղկապներ
Թվական
Քանակական և դասական թվականներ
Aller, prendre բայերի խոնարհում
Je voudrais +nom, Je voudrais +verbe
Անցյալ անկատար
— Eau վերջավորություն ունեցող բայերի հոգնակի թվի կազմություն
Voir , venir
C’est ici, voici, voila
2-րդ խմբի բայերի խոնարհում
Նախդիրներ a,de,en,dans,par,pour,contre,entre,sur,sous,sans, devant etc.
3-րդ խմբի բայերի խոնարհում Faire,sortir,attendre
Դերանվանական բայերի խոնարհում
Il impersonnel, falloir, devoir
Les noms de pays
Beaucoup de , peu de
Ապառնի ժամանակաձև
Անցյալ կատարյալ
Ծրագրում ուսուցանումը կատարվում է գործածելով չորս հիմնական հմտությունները` տեսալսողական, խոսքային և գրավոր: Բոլոր այս հմտությունները նպաստում են ազատ հաղորդակցմանը: Ուսումնական նյութի ավարտից հետո սովորոռները կարող են`
· հասկանալ և տալ տեղեկատվություն, երբ հարցնում են անունը, ազգանունը, տարիքը և հասցեն:
· նկարագրություն կատարել
· ներկայացնել ինքն իրեն, ընկերներին
· խոսել դպրոցի մասին,
· խոսել սիրելի զբաղմունքի մասին
· լրացնել պահանջները հարցաթերթիկի
· պատմություն պատմել` օգտվելով պատկերներից
· նկարագրել առօրյա կյանքը
· կարճ նկարագրել որևէ նախագիծ
· բացատրել իր ընտրության պատճառը
· գրել պարզ էլեկտրոնային նամակ կամ բացիկ լրացնել
· ինքնուրույն նախադասություններ կազմել իրական կամ երևակայական անձանց մասին
· Կարդալ և տեքստից հանել անհրաժեշտ տեղեկատվությունը։
· կազմել պարզ ընդարձակ նախադասություններ
· անել հրավերներ և պատասխանել
· Կարդալ և հասկանալ շնորհավորանքներ, հրավերներ
· նկարագրել տարվա եղանակները
· պատասխանել ընթերցված տեքստի բովանդակությանը վերաբերող ընդհանուր հարցերին
· երկխոսություն վարել ընտանիքի, առօրյայի, դպրոցական կյանքի գնումների, ապրելու վայրի մասին
· Կարդալ պարզ ոճով գրված կենցաղային հարցերի մասին նամակ
Սովորողները մասնակցում են Կրթահամալիրի տոնացույցով որոշված միջոցառումների ն`
— Սեպտեմբերի 5 –Տարբեր երկրներում ուսումանական տարվա սկիզբ
— Հոկտեմբերի 7-9 — DigiTec Expo 2012
-Նոյեմբերի 14-19 – Մխիթար Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոնը
-Դեկտեմբերի 12-24 – ձմեռային ուսումնա-հետազոտական ճամբարներ
-Դեկտեմբերի 24 -28 – ամանորյա ծեսեր
-Հունվարի 25-28 – ընտրությամբ գործունեության և խորացված ուսուցման
կիսամյակային հաշվետվություններ
Հունվարի 15 — փետրվարի 11 – Հանրակրթական Դիջիտեք 2016
Փետրվարի 6 -20 – Թումանյանական մեդիաօրեր
Մարտի 1-15 – Չարենցյան օրեր
Մարտ — ապրիլի 1 – Գարնանային ծառատունկ, Ծաղկազարդ
Ապրիլի 8 (ապրիլի 9-13) – Զատիկ
Մայիսի 29- հունիսի 8 – ընտրությամբ գործունեության և խորացված ուսուցման
տարեկան հաշվետվություններ:
Հունիսի 1-10 – Թարգմանական ստուգատես

Ծրագրում մեծ տեղ է հատկացվում աշակերտների ինքնակրթությանը: Սովրողները լրացնում են իրենց կրթությունը ընթերցանության , խաղերի միջոցով: Խաղերի դերը օտար լեզվի ուսուցանման ժամանակ շատ արդյունավետ է: Ուսւմնական գործունեությունը ծավալվում է` թիմային աշխատանք կատարելով,որը հնարավորություն է տալիս սովորողին լսողից անցնելու կատարողի: Խմբի սովորողները մասնակցում են նաև ուսումնական ճամփորդություններին,որի մասին պատրաստում են ֆիլմեր և պատմում են միայն ֆրանսերենով :

Գնահատում
Գնահաումը իրականացվում է 10 բալանոց համակարգով:
Բանավոր
Նախագծերի իրականացում
Երգ-կարոկե տեսաֆիլմի պատրաստում
Տնային- դասարանական աշխատանք
Թարգմանություն
Խաղեր-խրախուսական

Մանկավարժական աշխատողների օգոստոսյան ճամբար

Օգոստոսի 24ին սկսվեց մանկավարժական աշխատողների օգոստոսյան ճամբարը, այն կշարունակվի մինչ 26-ը:
Աշխատանք դպրոցներում.
1.դպրոցների արտաքին և ներքին միջավայրի նախապատրաստում սովորողների ընդունելուն
2.կաբինետներում, լաբորատորիաներում, արվեստանոցներում տեխնիկական միջոցների, ինտերնետ կապի ստուգում, ծրագրային ապահովում
3.սովորողների ընտրությամբ դասընթացների-գործունեության խմբերի, ակումբների ձևավորում
4.սովորողների ամառային ուսումնական աաշխատանքի արդյունքների ամփոփում
5.աշխատողի անհատական աշխատաժամանակի կազմում, հաստատում
դասավանդողի բլոգի նախապատրաստում նոր ուսումնական տարվան