Իրականացրած նախագծեր

Այս տարի իրականցրել ենք երկու երկարաժամկետ նախգիծ.
1.Թարգմանություններ
Այս նախագծի իրականցման համար օգտվել ենք ֆրանսիական CLE հրատարակչության Initial գրքից:Այս գրքում տեղ են գտել բավականին կիրառվող դիալոգներ ,որոնք կարող են օգնել հաղորդակցությանը:Հենց այս պատճառով ընտրեցինք այս գիրքը:Այս նախագիծը բաղկացած է երկու բաղադրիչից՝ թարգմանություն,երկխոսություն:Սկզբի համար աշակերտները թարգմանում են դիալոգները ,կատարում են բառային աշխատանք և թարգմանված ու արդեն ստուգված նյութը դնում են իրենց բլոգների համապատասխան բաժնում:Այնուհետև սկսում ենք բանավոր խոսքը՝ կիրառելով նոր սովորած բառերը:Արդյունքում ծավալվում է երկխոսություն բազմաբնույթ թեմաներով:
2.Հեքիաթներ փոքրիկների համար
Այս նախագծի ընթացքում փորձում ենք գործի դնել ավելի բարդ թարգմանական հմտություններ:Այս նախագծի հեղինակները հենց երեխաներն ենև հենց նրանք էլ ընտրել են անվանումը:Ընտրել ենք դեռևս չթարգմանված հեքիաթներ և փորձում ենք թարգմանել :Ճիշտ է, մի փոքր բարդ է սկսնակների համար թարգմանել նման բարդության տեքստեր,քանի որ բավականին քերականական բարդությունների են հանդիպում,բայց դա հոգ չէ,քանի որ մեր նպատակն է դժվարությններ հաղթահարելով հասնել մեր նպատակին ,այն է ՝ ստեղծել այդ հեքիաթների հայերեն էլեկտրոնային տարբերակը:Նախագիծը դեռևս ընթացքի մեջ է այդ պատճառով հղում չեմ կցում:Շուտով մեր էլեկտրոնային գիրքը կհանձնենք ընթերցողի դատին:

Ստուգատեսային ձեռքբերում

Այս տարի հանձն առաա իրականացնել մի մեծ նախագիծ.ֆրանսիացի գրող ,մանկավարժ Դանիել Պենակի ՛՛Դրոցական տառապանք՛՛ գրքի թարգմանությունը:Այս գրքի թարգմանությունը դեռևս ավարտված չէ,բայց թարգմանված հատվածին կարողեք ծանոթանալ Դպիրում :Ամեն տարի մեր կրթահամալիրը կազմակերպում է Դիջիտեք ամենամյա ստուգատեսը,որտեղ ներկայացնում են տարբեր անվանակարգեր:Այս տարի ես մասնակցեցի ՛՛Մանկավարժական հոդվածի թարգմանություն՛՛անվանակարգին ՝ ներկայացնելով իմ գրքի թարգմանությունը և արժանացա գլխավոր մրցանակի:Շնորհակալ եմ մեր կրթահամալիրի ,որ մեզ այսպիսի հնարավորություններ է ընձեռում:

Առարկայական ծրագիր.Ձեռքբերումներ և դժվարություններ

Առարկայական ծրագիրը կազմելիս հատուկ ուշադրություն եմ դարձրել տարիքային խմբավորմանը:Քանի որ խմբերում գտնվում են տարբեր տարիքի սովորողներ փորձել եմ ընդգրկել այնպիսի թեմաներ ,որոնք հասու կլինեն տարիքայի տարբեր խմբերի համար:Առարկայական ծրագրում շեշտը դրված է հիմնականում հաղորդակցական հմտությունների ստեղծման ու զարգացման վրա: Կարևորել եմ չորս հիմնական հմտությունները, որոնք մատուցվել են հիմնականում ինտերակտիվ մեթոդներով:Առարկայական ծրագրում ընդգրկված թեմաները վերաբերում են առօրյա հաղորդակցմանը:
Ձեռբերումներ
Այս ծրագրով առաջնորդվելով՝ մենք սովորողին հնարավորություն ենք տալիս A1,2 մակարդակի տեղեկատվություն տալ սեփական անձի ,իրեն շրջապատող միջավայրի ,մարդկանց ,երևույթների և այլնի մասին:Այս առարկայական ծրագրի կիրառաման ընթացքում իրականացրել ենք երկու երկարաժամկետ նախագիծ:Շնորհիվ մեր կրթահամալիրի մեդի դաշտի կարողանում ենք իրականացնել մեր նախագծերը և՛ տանը ,և՛ դպրոցում :
1.Թարգմանություններ
2. Հեքիաթներ փոքրիկների համար (Այս նախագիծը դեռևս ավարտված չէ):
Հանդիպող դժվարություններ

Առարկայական ծրագրի ընթացքում հանդիպող դժավություններից է այն ,որ խմբերում ընդգրկվում են տարբեր լեզվական ունակությունների տեր սովորողներ:Այսինքն կարող է պատահել այնպես մեկ ուսմնական տարի օտար լեզու սովորողը,որը ցուցաբերել է բավականին լավ ունակություններ,ընդգրկվի նույն այն խմբում ,ուրտեղ սովորում են ամբողջովին սկսնակներ:Ճիշտ է փորձում եմ վերջինս համար ստեղծել հավելյալ հանձնարություններ,բայց ևայնպես դժվարությունը ակնհայտ է:

Առարկայական ծրագիր«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ֆրանսերեն
Առարկայական ծրագիր
2014-2015 ուստարի
Ծրագիրը նախատեսված է հանրակրթական միջին դպրոցի ընտրությամբ երրորդ օտար լեզու սովորել ցանկացող աշակերտների համար:
Ծրագիրը իրականացվում է փոքրաքանակ խմբերով 12-15 հոգի: Խմբերում ընդգրկված են 7-11-րդ դասարանցիները : Խմբերի բաժանումը կատարվում է ըստ օտար լեզվի իմացության մակարդակի: Ծրագրի իրագործման համար տրամադրվում է շաբաթական 4 դասաժամ:
Նպատակը
Կրթության ոլորտում հարկ է խթանել ոչ միայն յուրաքանչյուր անհատի ստեղծագործական ներուժի զարգացմանը , այլև նրանում հարգալից վերաբերմունք դաստիարակել այլոց ազգային արժեքների հանդեպ, սովորեցնել նրան ճանաչել ու գնահատել աշխարհն իր բազմազանության մեջ:
Լեզվի միջոցով են նյութականանում ու սերնդից սերունդ փոխանցվում ազգային մշակույթի և ազգային մտածողության յուրահատկությունները: Լեզուն է , որ ապահովում է լիարժեք հաղորդակցություն :
Ծրագիրը նպատակ է հետապնդում`
զարգացնել հաղորդակցական հմտություններն ու ունակությունները` գործածելով ուսուցանման չորս հիմնական տարրերը(comp. orale, comp. écrite, prod. orale, prod. écrite).
հարստացնել բառապաշարը ակտիվ և պասիվ թարգմանությունների միջոցով
ֆրանսիալեզու տեղեկատվական աղբյուրներից օգտվելու ունակություն
օգնել սովորողին իր հետագա մասնագիտության ընտրության գործում
Խնդիրներ
· Ֆրանսիական մշակույթի ուսումնասիրում
· Ֆրանսերենով ազատ շփում
· Միջմշակույթային կապերի ստեղծում
Ուսումնական միջավայր, սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքներ
Դասասենյակը պետք է հագեցած լինի ժամանակակից ՏՀՏ միջոցներով `
Էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր , համացանցին միացված համակարգիչ
Ֆրանսերեն լեզվով ուսումնական նյութերի դիտման համար
Ֆրանսերեն լեզվով խաղերի և ֆիլմերի դիտման համար( ֆիլմերը ընտրվում են ` հաշվի առնելով լեզվի իմացության մակարդակը )
Թվային ֆոտոխցիկ, տեսախցիկ
· Նյութերին կցվող լուսանկարների համար
· Ուսումնական ճամփորդությունների հաշվետվության համար
· կարաոկե-տեսահոլովակների պատրաստման համար
Թվային ձայնագրիչ
ֆանսերեն լեզվով երկխոսությունների ձայնագրման համար
հարցազրույցներ վարելու համար
կարաոկեների պատրաստման համար
ընթերցանության և ասմունքի ձայնագրման համար
բառարանների առկայություն
գրադարան, որն ունի ուսումնական նյութերի էլեկտրոնային տարբերակներ
Համացանցում ուսուցման միջավայրը
Համացանցը սովորողներին հնարավորություն է տալիս շփվել միմյանց հետ օտար լեզվով:
· խումբը ստեղծում է իր խմբային բլոգը, որտեղ աշակերտները տեղադրում են իրենց աշխատանքները, թարգմանությունները, կարծիքները: Բլոգը հսկում է դասավանդողը և անհրաժեշտության դեպքում կատարում ուղղումներ: http://franceclub.blogspot.com/
· աշակերտներն ունեն նաև իրենց անհատական բլոգները` օտար լեզվի բաժնից բաղկացած, որտեղ կարող են տեղադրել իրենց աշխատանքները:
· Սովորողները նյութեր են տեղադրում Միջին դպրոցի ենթակայքում կամ mskh.am-ում:
· Դասավանդողի հետ միասին սովորողները սպասարկում են նաև Կրթահամալիրի կայքի ֆրանսերեն էջըhttp://mskh.am/fr
Բովանդակություն
Ֆրանսերենի այբուբեն
Ներկայանալ և ծանոթանալ(Bonjour, je m’appelle ….)
Լեզուներ (je parle francais,anglais, espagnole portugais. Etc…)
Իմ ընկերները (անձի նկարագրություն)( il est joli, grand , brun etc.)
Իմ նախասիրությունները (երգ—երաժշտություն, համակարգչային խաղեր, ընթերցանություն)(j’aime la musique classique,moderne)
Ծննդյան տարեդարձ (Bon anniversaire)
Գնումներ(combien ça coûte?)
Պահանջել հաշիվը(L’addition s’il vous plait)
Հագուստ
Տարվա եղանակներ
Շաբաթվա օրեր ,ամիսներ
Ժամանակ
Հասցե ( ùաղաքը, թաղամասը, բակը)
Կողմնորոշվել տեղանքում(Ou se trouve le bâtiment A?)
Իմ դպրոցը (“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիր)
Ամառային և ձմեռային արձակուրդներ
Ճանապարհորդություն
Ժամանց
Ես և իմ շրջապատը
իմ ընկերները
Իմ ընտանիքը
Իմ բնակարանը
Հեռախոսային խոսակցություններ
Այցելություն բժշկին
Սպորտ
Նախաճաշ, ճաշ, ընթրիք
Իմ օրը
CV –ի կազմում
Այս ծրագրում քերականությունը ուսուցանվում է այնքանով , որքանով ,որ անհրաժեշտ է հաղորդակցություն ապահովելու համար: Քերականական կանոնների իմացությունը անօգուտ է , եթե մարդ չի կարողանում խոսքում կիրառել:
Գոյականի հոգնակի թվի կազմումը –s
Անորոշ և որոշյալ հոդերի գործածումը le , la, un ,une,du, des, au, aux, du ,de la ,de l’.
ածականներ (սեռ, թիվ, համեմատության աստիճան)
Ածականի համաձայնացում
Դերանուն անձնական, ստացական, ցուցական, հարցական
en ,y դերանունների գործածում
Etre և avoir բայերի խոնարհում
Առաջին խմբի բայերի խոնարհումը ներկա ժամանակով
Իգական և արական սեռ
c’est +nom propre կառույցը
nom+ de +nom կառույցը
Հարցական նախադասություններ.
Հարցերի տիպերը
Ստորոգյալի համաձայնեցումը ենթակայի հետ դեմքով և թվով
Vouloir, savoir ,pouvoir բայերի խնարհում
Ժխտական նախադասություն( ne +verbe +pas)
Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասությունների հարցական և ժխտական ձևերի կազմումը և կարճպատասխաններ տալը
Հրամայական նախադասությունների կազմումը և գործածումը
Հատուկ հարցերի կազմումը և գործածումը
Il y a+nom singulier ou nom pluriel
Շաղկապներ
Թվական
Քանակական և դասական թվականներ
Aller, prendre բայերի խոնարհում
Je voudrais +nom, Je voudrais +verbe
Անցյալ անկատար
— Eau վերջավորություն ունեցող բայերի հոգնակի թվի կազմություն
Voir , venir
C’est ici, voici, voila
2-րդ խմբի բայերի խոնարհում
Նախդիրներ a,de,en,dans,par,pour,contre,entre,sur,sous,sans, devant etc.
3-րդ խմբի բայերի խոնարհում Faire,sortir,attendre
Դերանվանական բայերի խոնարհում
Il impersonnel, falloir, devoir
Les noms de pays
Beaucoup de , peu de
Ապառնի ժամանակաձև
Անցյալ կատարյալ
Ծրագրում ուսուցանումը կատարվում է գործածելով չորս հիմնական հմտությունները` տեսալսողական, խոսքային և գրավոր: Բոլոր այս հմտությունները նպաստում են ազատ հաղորդակցմանը: Ուսումնական նյութի ավարտից հետո սովորոռները կարող են`
· հասկանալ և տալ տեղեկատվություն, երբ հարցնում են անունը, ազգանունը, տարիքը և հասցեն:
· նկարագրություն կատարել
· ներկայացնել ինքն իրեն, ընկերներին
· խոսել դպրոցի մասին,
· խոսել սիրելի զբաղմունքի մասին
· լրացնել պահանջները հարցաթերթիկի
· պատմություն պատմել` օգտվելով պատկերներից
· նկարագրել առօրյա կյանքը
· կարճ նկարագրել որևէ նախագիծ
· բացատրել իր ընտրության պատճառը
· գրել պարզ էլեկտրոնային նամակ կամ բացիկ լրացնել
· ինքնուրույն նախադասություններ կազմել իրական կամ երևակայական անձանց մասին
· Կարդալ և տեքստից հանել անհրաժեշտ տեղեկատվությունը։
· կազմել պարզ ընդարձակ նախադասություններ
· անել հրավերներ և պատասխանել
· Կարդալ և հասկանալ շնորհավորանքներ, հրավերներ
· նկարագրել տարվա եղանակները
· պատասխանել ընթերցված տեքստի բովանդակությանը վերաբերող ընդհանուր հարցերին
· երկխոսություն վարել ընտանիքի, առօրյայի, դպրոցական կյանքի գնումների, ապրելու վայրի մասին
· Կարդալ պարզ ոճով գրված կենցաղային հարցերի մասին նամակ
Սովորողները մասնակցում են Կրթահամալիրի տոնացույցով որոշված միջոցառումների ն`
— Սեպտեմբերի 5 –Տարբեր երկրներում ուսումանական տարվա սկիզբ
— Սեպտեմբերի 23 — նոյեմբերի 25 — մեդիաօլիմպիադա «Աշուն»
— Հոկտեմբերի 7-9 — DigiTec Expo 2012
-Հոկտեմբերի 7-21- հեղինակային մանկավարժության արդյունքների հասարակական
ամենամյա հոկտեմբերյան մեդիափորձաքննություն
-Հոկտեմբերի 24-30 – սովորողների աշնանային արձակուրդ աշնային օլիմպիական
ճամբարներ
-Նոյեմբերի 14-19 – Մխիթար Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոնը
-Դեկտեմբերի 12-24 – ձմեռային ուսումնա-հետազոտական ճամբարներ
-Դեկտեմբերի 24 -28 – ամանորյա ծեսեր
-Դեկտեմբերի 26- 2012թ. հունվարի 8 – սովորողների ձմեռնային
-Հունվարի 25-28 – ընտրությամբ գործունեության և խորացված ուսուցման
կիսամյակային հաշվետվություններ
Դեկտեմբերի 12 – փետրվարի 10 — Մեդիաօլիմպիադա «Ձմեռ»
Հունվարի 15 — փետրվարի 11 – Հանրակրթական Դիջիտեք 2012
Փետրվարի 6 -20 – Թումանյանական մեդիաօրեր
Մարտի 1-15 — Մեդիաօլիմպիադա «Գարուն
Մարտի 1-15 – Չարենցյան օրեր
Մարտ — ապրիլի 1 – Գարնանային ծառատունկ, Ծաղկազարդ
Ապրիլի 8 (ապրիլի 9-13) – Զատիկ
Ապրիլի 28-30 — հայրենագիտականստուգատես
Մայիսի 14-27 — «Հրաժեշտ» ուսումնական
Մայիսի 17-19 – հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյանմեդիահավաք
Մայիսի 29- հունիսի 8 – ընտրությամբ գործունեության և խորացված ուսուցման
տարեկան հաշվետվություններ:
Հունիսի 1-10 – Թատերական ստուգատես
Հունիսի 18-20 – Ամենամյա երաժշտական փառատոն
Ինքնակրթություն
Ծրագրում մեծ տեղ է հատկացվում աշակերտների ինքնակրթությանը: Սովրողները լրացնում են իրենց կրթությունը ընթերցանության , խաղերի միջոցով: Խաղերի դերը օտար լեզվի ուսուցանման ժամանակ շատ արդյունավետ է: Ուսւմնական գործունեությունը ծավալվում է` թիմային աշխատանք կատարելով,որը հնարավորություն է տալիս սովորողին լսողից անցնելու կատարողի: Խմբի սովորողները մասնակցում են նաև ուսումնական ճամփորդություններին,որի մասին պատրաստում են ֆիլմեր և պատմում են միայն ֆրանսերենով :

Գնահատում
Գնահաումը իրականացվում է 10 բալանոց համակարգով:
Բանավոր -2
Երգ-կարոկե տեսաֆիլմի պատրաստում -4
Տնային- դասարանական աշխատանք-2
Թարգմանություն-4
Խաղեր-խրախուսական

«Դպրոցական տառապանք»

Ես քրքրում եմ հին փաստաթղթերի խառնակույտը, որպեսզի գտնեմ դպրոցական տեղեկագրերս և դիպլոմներս, և ահա ձեռքս է ընկնում մայրիկիս պահած նամակը: Թվագրված՝ փետրվար, 1959թ.:

Երեք ամիս էր, ինչ տասնչորս տարեկանս էր լրացել: Ես չորրորդ դասարանում էի: Իմ առաջին գիշերօթիկից գրում էի մորս.

«Թանկագին մայրիկ.
ես նույնպես տեսել եմ գնահատականներս. ես հուսալքված եմ, հոգնել եմ, վերչ, հուսալքվելու լավ առիթ է երկու ժամ շարունակ աշխատելուց հետո հանրահաշվի տնային արաջադրանքից մեկ ստանալն ու տապալվելը։ Բացի դրանից, ես ամեն ինչ մի կողմ էի թողել, որ վերահանձնեմ քնություններս, և վարքից չորս ստանալս բացատրվում է նրանով, որ մաթեմատիկայի ժամին երկրաբանության քննությանն եմ պատրաստվել: Ես բավարար խելացի ու աշխատասեր չեմ, որպեսզի շարունակեմ ուսումս: Ինձ ոչինչ չի հետաքրքրում: Գլուխս վոչինչ չի մտնում, մնում եմ պատանդ այդ խզբզոցների մեչ. վոչինչ չեմ հասկանում անգլերենից, հանրահաշվից, զրո եմ ուղղագրությունից, ի՞նչ է մնում ինձ անելու» [1]:Մարի-Թեն՝ մեր գյուղի՝ Լա Կոլ սուղ Լուի վարսահարդարը, վաղ մանկությանս ամենամտերիմ ընկերուհին, վերջերս ինձ խոստովանեց, որ մի փոքր թեթևանալու համար մայրս նրան է վստահել ապագայիս վերաբերող իր անհանգստությունը։ Ասում էր, որ եղբայրներս խոստացել են ինձ խնամել, երբ հայրիկս ու մայրիկս այլև չեն լինի: Հենց նույն նամակում ես գրում էի. «Դուք ունեք երեք խելացի և աշխատասեր տղաներ…. և մեկ ծույլիկ ու ամբան»… Այնուհետև եղբայրներիս ու իմ ձեռքբերումների համեմատությունն էր կատարվում, որին հետևում էր տպավորիչ աղերսագիրս, որպեսզի դադարեցվեր այս սպանդը, որպեսզի հանեին ինձ դպրոցից և ուղարկեին «գաղութ» (ռազմական ընտանիք), «Հյուսիսային Աֆրիկայի հեռավոր գյուխերից մեկը, դա միակ վայրը կլիներ, որտեղ ես ինձ երջանիկ կզգայի» (երկու անգամ այդ հատվածը ընդգծված) [1]։

Վերջին հաշվով, ինքնակամ աշխարհի ծայրը քշված լինելը ծայրահեղ միջոց է, վերջին երազանք, զինվորի որդու մտածած` Բարդամյուի [2] ոճով փախուստի ծրագիր: Տասը տարի անց՝ 1969 թվականի սեպտեմբերի 30-ին, ես հորիցս նամակ եմ ստանում այն քոլեջի հասցեով, որտեղ արդեն մեկ ամիս էր, ինչ ուսուցիչ էի աշխատում։ Դա իմ առաջին պաշտոնն էր, և հորս առաջին նամակը կայացած որդուն: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից և ինձ պատմում էր ապաքինման հաճույքի, մեր շան հետ դանդաղ զբոսանքների մասին, ընտանիքից նորություններ էր հայտնում, ինձ տեղեկացնում էր Ստոկհոլմի զարմուհուս հավանական ամուսնության մասին, մի թեթև ակնարկում էր նաև իմ ապագա վեպի նախագիծը, որի մասին մենք խոսել էինք (և որը դեռևս չեմ գրել), նա հետաքրքրվում էր, թե ես ինչ էի խոսում գործընկերներիս հետ սեղանի շուրջ, սպասում էր նահանգապետ Անժելո Ռինալդիի նստավայրից փոստի գալուն՝ դժգոհելով փոստատարների գործադուլից, գովաբանում էր Սելինջերին և Ժոզե Կաբանիի աֆորիզմները, ներողություն էր խնդրում, որ մայրիկը ինձ չի գրում («…ինձ խնամելով` նա ավելի հոգնած է, քան ես»), ինձ տեղեկացնում էր, որ մեր երկուձիաուժանոցի պահուստային անվադողը տվել էր իմ ընկերուհի Ֆանշոնին («Բերնարը մեծ հաճույքով նրա համար այն փոխեց»), և ինձ համբուրում էր` վստահեցնելով, որ ինքը շատ լավ է: Նա դպրոցական տարիներիս ընթացքում երբեք ինձ չի վախեցրել խղճուկ ապագայի պատկերով և, ավելին, երբեք չի ակնարկել անցյալում ծույլիկ լինելուս փաստը: Մեծ մասամբ նա արտահայտվում էր իրեն բնորոշ պարկեշտ հեգնանքով և չէր կարծում, որ ուսուցչի իմ նոր կարգավիճակն արժանի է, որ մյուսները զարմանան, ինձ շնորհավորեն կամ էլ անհանգստանան իմ աշակերտների համար: Մի խոսքով, հայրս այսպիսին էր՝ խելացի և հեգնող, իր ողջ կյանքի ընթացքում միշտ պատրաստ ինձ հետ խոսելու` նույնիսկ հեռավորության վրա:

Միշտ աչքիս առաջ է այս նամակի ծրարը, բայց միայն այսօր է, որ ինձ զարմացրեց մի մանրուք: Նա չէր բավարարվել՝ գրելով միայն քոլեջը, փողոցը, քաղաքը և իմ ազգանունը: Նա ավելացրել էր մակագրություն՝ ուսուցիչ: Դանիել Պենաքիոնին՝ քոլեջի ուսուցիչ:
Ուսուցիչ…. Իր շատ հստակ ձեռագրով: Ինձնից իմ ամբողջ կյանք պահանջվեց, որ լսեմ երջանկության այդ ձայնը և թեթևության հոգոցը:

II Դարձ
12,5 տարեկան եմ, բայց ոչինչ չեմ արել

1

Մինչ ես գրում եմ այս տողերը, մենք մտնում ենք օգնության կանչերի ժամանակահատված: Մարտ ամսից հեռախոսը սկսում է զնգալ ավելի հաճախ, քան սովորաբար. խուճապահար ընկերներ, որոնք նոր դպրոց էին փնտրում «կորած» երեխայի համար, հուսահատված զարմիկներ՝ հերթական հաստատության փնտրտուքից, հարևաններ, որոնք կասկածում էին, որ դասընթացի ևս մեկ տարի կրկնությունը արդյունավետ կլինի, անծանոթ մարդիկ, որ ինձ համենայնդեպս ճանաչում էին և համարս վերցրել էին ինչ- որ մեկից: Զանգերը հիմնականում գալիս էին երեկոյան կողմ ՝ ճաշի ավարտին՝ հենց հուսալքությանս ժամին: Ամենից հաճախ մայրերն էին զանգում: Հայրերը հազվադեպ են զանգում, նրանք հետո են ի հայտ գալիս. ամենաառաջին հեռախոսազանգը գալիս է մորից, և գրեթե միշտ խոսքը տղաների մասին է: Աղջիկները, որպես կանոն, ավելի խելացի են: Այպիսով՝ տանը մենակ մայրիկը՝ ճաշը արագ վերջացրած, ամաները չլվացած, որդու օրագիրն իր առջև դրած, իսկ տղան իր սենյակում փակված է իր տեսախաղի առաջ կամ էլ արդեն դուրս է գնացել իր բանդայի հետ թափառելու, չնայած մայրիկի թույլ արգելքին: Նա մենակ է, ձեռքն է վերցրել հեռախոսը, բայց չի համարաձակվում զանգել: Որերորդ անգամ բացատրի, թե ինչ է կատարվում իր տղայի հետ, պատմություններ հորինի նրա ձախողումների վերաբերյալ, օ, տեր աստված, ինչպես է նա հոգնել:

Սա դեռ ամբողջը չէ: Նորից մի դպրոց փնտրիր, որը նրան կընդունի. աշխատանքից բացակայելու թույլտվություն խնդրիր, այցելիր հաստատության տնօրենների…, խնդիրներ քարտուղարնների հետ… թղթեր լրացրու, դրանց պատասխաններին սպասիր, հանդիպումներ՝ որդու հետ միասին, առանց որդու… թեստեր… սպասիր արդյունքներին… փաստաթղթեր… երկմտություն՝ այս դպրոցն է ավելի լավ, թե՞ մյուսը: Քանի որ այս կամ այն դպրոցի առավելությունը հարցերի հարցն է, խնդիրն այն է, թե դա լավագույն դպրոցն է լավագույն աշակերտների, թե՞ լավագույն դպրոցն է խորտակվածների համար: Վերջապես նա զանգում է: Ներողություն է խնդրում անհանգստացնելու համար, գիտի, թե որքան են ձեզ դիմել խնդրանքներով, բայց իսկապես չգիտի, թե ինչ անի իր տղայի համար: Ուսուցիչնե՛ր, եղբայրնե՛ր, ես ձեզ խնդրում եմ, մտածեք ձեր գործընկերների մասին, երբ ուսուցչանոցի լռության մեջ ձեր գրքույկների վրա գրում եք, որ «երրորդ եռամսյակը վճռորոշ է լինելու»:
Հեռախոսս անընդհատ զնգում է: Իհարկե, երրորդ եռամսյակը: Այո՛, նրանք ի սկզբանե կայացրել են արդեն իրենց որոշումը: Երրորդ եռամսյակ, երրորդ եռամսյակ, դրա վտանգը նրան ընդհանրապես չի հուզում, նա երբեք ոչ մի նորմալ եռամսյակ չի ունեցել: Երրորդ եռամսյակ… Ասեք խնդրեմ, ինչպե՞ս նա կարող է այսքան կարճ ժամանակահատվածում ամեն ինչ հասցնել: Նրանք շատ լավ գիտեն, որ այս երրորդ եռամսյակը` իր բոլոր արձակուրդներով հանդերձ, անհեթեթություն է: Եթե նրան չփոխադրեն, այս անգամ կդիմեմ որտեղ որ հարկն է: Ամեն դեպքում անհրաժեշտ է այսօր հնարավորինս շուտ դպրոց գտնել: Եվ սա ձգվում է մինչ հունիս ամսվա վերջը, երբ պարզ է դառնում, որ երրորդ եռամսյակը իսկապես վճռորոշ էր, որ երեխան հաջորդ դասարան չի փոխադրվում և որ, իրոք, արդեն չափազանց ուշ էր նոր դպրոց փնտրելու համար, բոլորը այդ մասին նրանից առաջ հոգացել էին, բայց գիտեք, ուզում էին նրան մինչև վերջ հավատալ, ասում էին, որ գուցե այս անգամ այս երեխան կհասկանա, նա այնքան լավ էր սկսել երրորդ եռամսյակը, այո, այո, հավաստիացնում եմ ձեզ, նա ջանքեր էր գործադրում, ավելի քիչ էր բացակայում:

2

Մոլորված մի մայր, որն ուժասպառ էր եղել իր երեխայի ձախողումներից, հիշում է ընտանեկան դժբախտությունների ենթադրվող արմատները: «Դա հաստատ մեր բաժանման պատճառով է, որ նա….. իր հոր մահվանից հետո, նա այդպես էլ…….Մայրս իրեն միշտ նվաստացած էր զգում իր այն ընկերուհիների խորհուրդներից, որոնց երեխաները խնդիրներ չունեին, կամ էլ այն ընկերուհիների, որոնք գրեթե վիրավորական գաղտնապահությամբ խուսափում էին այդ թեմայից: Կատաղած մի մայր, ով համոզված է , որ իր տղան ուսուցչական կոալիցիայի անմեղ զոհն է, և որ ամեն ինչ սկսել էր շատ վաղուց. մանկապարտեզում նա ուներ մի այնպիսի դաստիարակչուհի, ով…. և նույն բանն էր նաև տարրական դպրոցում, այս անգամ տղամարդ ուսուցիչ, որը շատ ավելի վատ է, և պատկերացրեք, չորրորդ դասարանում նրա ֆրանսերենի ուսուցիչը նրան…

Կան նաև մարդիկ, որոնք կոնկրետ ինչ- որ մեկին չեն մեղադրում, այլ նախատում են շերտավորվող հասարակությանը, անկում ապրող կրթությունը, քայքայված համակարգը, կարճ ասած՝ այն իրականությունը, որը չի համապատասխանում իրենց երազանքին:

Թարգմանություն ֆրանսերենից
Լուսանկարը՝ Զարինե Պապոյանի բլոգից

[1] Տեքստերը տառասխալներով են բնագրում: Թարգմանիչը փորձել է ներկայացնել դրանք:
[2] Լուի Ֆերդինանդ Սելինի «Ուղևորություն գիշերվա ծայրը» արկածային վեպի հերոս` պրոպագանդայի ազդեցությամբ կամավոր բանակ մեկնած ուսանող:

Թարգմանիչ:
Կարինե Թևոսյան
Խմբագիր:
Հասմիկ Ղազարյան